Երկրպագուն Կանտեին հրավիրել է իր տուն, ֆրանսիացին մեծ սիրով համաձայնվել է և գնացել - VNews
Բաժիններ

Երկրպագուն Կանտեին հրավիրել է իր տուն, ֆրանսիացին մեծ սիրով համաձայնվել է և գնացել

Անգլիական «Լիվերպուլի» երկրպագուն եկեղեցում հանդիպել է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեին և նրան հրավիրել իր տուն։ Ֆրանսիացին մեծ սիրով ընդունել է այդ առաջարկը և հյուրընկալվել երիտասարդին։

Ֆուտբոլիստը այդ տղայի և նրա ընկերների հետ մի ամբողջ երեկո է անցկացրել։ Նրանք վիդեոխաղ են խաղացել, բրինձ կերել և հեռուստացույցով դիտել են ԱՊԼ-ի ավարտված տուրի խաղերի տեսությունը։

Երիտասարդ երկրպագուն իր տպավորություններով կիսվել է Twitter-ում։

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: