Երկրպագուների վերադարձը և հերթական կարևոր խաղերը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 16-րդ տուրից առաջ - VNews
Բաժիններ

Երկրպագուների վերադարձը և հերթական կարևոր խաղերը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 16-րդ տուրից առաջ

30.09.2019 Ararat Armenia 3 1 Pyunik 8 - Երկրպագուների վերադարձը և հերթական կարևոր խաղերը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 16-րդ տուրից առաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 11:54

-

-

Երկրպագուներին այս տուրից կթույլատրվի ներկա գտնվել հանդիպումներին՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները:

«ԱԼԱՇԿԵՐՏ» – «ԼՈՌԻ» 

28 փետրվարի, ժ.14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

9 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 4 անգամ, «Լոռին»՝ 4, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 14-10

1-ին շրջան. 12.12.2020 «Լոռի» 0-1 «Ալաշկերտ»
Գոլը՝ Նիկիտա Տանկով 39՛

«Ալաշկերտ»՝ 3-րդ տեղ (21 միավոր), «Լոռի»՝ 4-րդ տեղ (20 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Վերջին 5 օրվա ընթացքում մրցակիցները երկրորդ անգամ են միմյանց հետ մրցելու: Առաջին խաղում «Ալաշկերտին» հաջողվեց Վանաձորում 10 հոգով հաղթել «Լոռիին» և հավասարակշռություն հաստատել թիմերի միջև ընդհանուր դիմակայությունում: Այդ հաղթանակն «Ալաշկերտի» համար կրկին թիմի ղեկը ստանձնած Աբրահամ Խաշմանյանի օրոք 50-րդն էր Բարձրագույն խմբում:

154284955 1812758732236257 4635004307015983815 o 960x640 - Երկրպագուների վերադարձը և հերթական կարևոր խաղերը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 16-րդ տուրից առաջ

2․ «Լոռին» առաջնության վերջին 4 հանդիպումներում առաջին պարտությունը կրեց: Վերջին անգամ վանաձորցիները խաղադաշտից պարտված էին հեռացել անցյալ տարվա նոյեմբերի 28-ին՝ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:

3․ Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածի համեմատ «Ալաշկերտը» 2 միավոր ավելի է վաստակել: Իսկ լավագույն արդյունքն «Ալաշկերտը» գրանցել է 2015/16թթ. առաջնությունում, երբ 11 հանդիպումներում 24 միավոր էր վաստակել:

Իսկ ահա «Լոռիի» ներկայիս արդյունքը 2 միավորով պակաս է նախորդ առաջնության 12 հանդիպումներից հետո թիմի գրանցած ցուցանիշից:

153985022 1812758742236256 2102741255264506523 o 960x640 - Երկրպագուների վերադարձը և հերթական կարևոր խաղերը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 16-րդ տուրից առաջ

4․ «Ալաշկերտի» կազմում 5 գնդակով լավագույն ռմբարկուն Դավիդ Դավիդյանն է: «Լոռիի» ֆուտբոլիստներից ամենաարդյունավետը Կլաուդիր Մարինի Ջունիորն է, որի հաշվին 3 գոլ է գրանցված:

5․ Եթե այս խաղում էլ «Ալաշկերտի» դարպասի պաշտպանությունը մինչև խաղավարտ վստահվի Օգնեն Չանչարևիչին, ապա նա առանց փոխարինման, անընդմեջ կմասնակցի առաջնության 28-րդ հանդիպմանը՝ գերազանցելով իր թիմակից Գևորգ Կասպարովի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս 2015/16-2016/17թթ. առաջնություններում առանց փոխարինման, անընդմեջ 27 խաղում էր պաշտպանել «Ալաշկերտի» դարպասը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Լոռի»՝ Սանդի Ինուսա Ումարու՝ 3 գոլ:

«Ալաշկերտ»՝ Ջեֆերսոն Ռեիս, Տիագո Գալվաո, Ալեքսանդր Գլիշիչ՝ 2-ական գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված ալաշկերտցի Դավիդ Դավիդյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Դժվար է, վճռորոշ փուլ ենք մտել, պետք է կարողանանք ճիշտ խաղալ և քիչ սխալվել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Առաջին 15-20 րոպեի ընթացքում 2 գոլ բաց թողեցինք, որի պատճառով մեր պլանները խառնվեցին իրար» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Այսօր այնքան գոլային պահեր ստեղծեցինք, որ 10 խաղի կբավականացներ» (տեսանյութ)

Արտակ Եդիգարյան․ «Չգիտեի, որ սա կարիերայիս 400-րդ խաղն էր» (տեսանյութ)

Վալերիո Վիմերկատի․ «Ֆանտաստիկ առաջնություն է ընթանում․ մենք ևս ուզում ենք չեմպիոն դառնալ» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

Վարդան Բիչախչյանն ստացել է VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզչի մրցանակը

«Նոան» կամային հաղթանակ տոնեց «Արարատի» դեմ գոլառատ խաղում (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատ» – «Նոա». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Ալաշկերտը» վերջնամասում հաղթանակ կորզեց «Ուրարտուից» ու դարձավ առաջատար (տեսանյութ)

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում