2 ինտրիգային դիմակայություն արդեն 1-ին տուրում․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ անդրանիկ տուրից առաջ - VNews
Բաժիններ

2 ինտրիգային դիմակայություն արդեն 1-ին տուրում․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ անդրանիկ տուրից առաջ

51209194716 e1e5b0db50 o - 2 ինտրիգային դիմակայություն արդեն 1-ին տուրում․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ անդրանիկ տուրից առաջ

ԲԿՄԱ – «ՓՅՈՒՆԻԿ»

30 հուլիսի, ժ.19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Փյունիկը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-2

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Այս հանդիպումով կտրվի VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հոբելյանական՝ 30-րդ առաջնության մեկնարկը: Երկարատև ընդմիջումից հետո կրկին վերակազմավորված ԲԿՄԱ-ն ընդամենը 2 մրցաշրջան հանդես գալով Առաջին խմբում, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճեց՝ 27 հանդիպումներում վաստակած 65 միավորով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: Ինչպես հայտնի է, Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմում հանդես էին գալիս բացառապես երիտասարդ հայ խոստումնալից ֆուտբոլիստներ, որոնք Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների անդամներ էին:

193496617 492378785439114 5408289508687191047 n 960x640 - 2 ինտրիգային դիմակայություն արդեն 1-ին տուրում․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ անդրանիկ տուրից առաջ

2. Նախորդ մրցաշրջանն անհաջող էր «Փյունիկի» համար, որն առաջնությունն ավարտել էր 7-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակում ավելի ցածր արդյունք «Փյունիկը» գրանցել էր միայն 2019/20թթ. առաջնությունում՝ 9 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 8-րդ տեղը:

Հոբելյանական առաջնությանը «Փյունիկը» ներկայացել է բավականին համալրված կազմով, որում տեղ են գտել նաև փորձառու մի քանի ֆուտբոլիստներ: Առաջին հերթին պետք է նշել 33-ամյա Գևորգ Ղազարյանին, որը երկարատև ընդմիջումից հետո վերադարձել է հարազատ ակումբ: «Փյունիկի» մարզաշապիկը կկրեն նաև թիմի նախկին ֆուտբոլիստներ Էրիկ Վարդանյանը, Գրիգոր Մելիքսեթյանն ու Վասպուրակ Մինասյանը, ինչպես նաև Հայկ ԻշխանյանըՅուրի ԳարեգինյանըԷդգար Մովսեսյանը, Ուգո Ֆիլիպե ՖիրմինունԿառլոս Տելես դոս Սանթոս Ջունիոր «Ժունինյոն», Արամ Քոչարյանը և Լևոն Վարդանյանը, որը վարձավճարով հանդես էր գալիս ԲԿՄԱ-ում:

3․ ԲԿՄԱ-ի կազմը որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Իհարկե, թիմի համար մեծ կորուստ է 28 գոլով Առաջին խմբի լավագույն ռմբարկու ճանաչված Ժիրայր Շաղոյանի վերադարձն «Արարատ-Արմենիա»: Վարձավճարով ԲԿՄԱ-ում հանդես կգան Սերոժ Թիթիզյանը, Արմեն Նահապետյանը, Ստյոպա ՄկրտչյանըՄիսակ Հակոբյանը, Էրիկ Փիլոյանն ու Գրիգոր Մուրադյանը:

221260976 215330767264456 2825844326263601917 n 960x634 - 2 ինտրիգային դիմակայություն արդեն 1-ին տուրում․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ անդրանիկ տուրից առաջ

4. ԲԿՄԱ2-րդ անգամ է մասնակցելու Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը: Նորամուտը կայացել է 1996/97թթ. առաջնությունում: Մեկնարկային 10 հանդիպումներում վաստակելով ընդամենը 4 միավոր, ԲԿՄԱլուծարվեց: Հենց այդ առաջնությունում էլ կայացել է «Փյունիկի» հետ առայժմ միակ հանդիպումը: 1996թ. սեպտեմբերի 18-ին Երևանում կայացած այդ խաղում Վարազդատ և Արսեն Ավետիսյանների խփած գոլերի շնորհիվ «Փյունիկը» հաղթել էր 2-0 հաշվով, ընդ որում ԲԿՄԱկազմում Սևադա Արզումանյանը չէր իրացրել 11մ հարվածը: Հետաքրքիրն այն է, որ այդ առաջնությունում Խորեն Հովհաննիսյանը միաժամանակ զբաղեցնում էր «Փյունիկի» և ԲԿՄԱգլխավոր մարզիչների պաշտոնները, ուստի թիմերն իրենց հանդիպումները տարբեր օրերի էին անցկացնում:

5. Այս խաղում սպասվում է Գևորգ Ղազարյանի վերադարձը խաղադաշտ հարազատ ակումբի մարզաշապիկով: Եվ հենց առաջին խաղում նրան հաճելի հոբելյան է սպասում: Գևորգը կարող է խփել ՀՀ առաջնություններում 50-րդ գոլը և ընդգրկվել «Փյունիկում» գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

ՈՒԵՖԱ-ն «Ալաշկերտին» նվիրված հաղորդում է պատրաստում

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Վան». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Փյունիկը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատին» (տեսանյութ)

«Գուշակեք քաղաքը և մարզադաշտը». ՈՒԵՖԱ-ի էջերի հարցումները

VBET ՀՊԼ. Չեմպիոնից 6 խաղ պահանջվեց՝ 1-ին հաղթանակը տոնելու համար (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ալաշկերտ» – «ԲԿՄԱ Երևան». Մեկնարկային կազմեր

Առաջնության ամենաարդյունավետ թիմն ընդդեմ անխոցելի Ֆիգերեդոյի. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 8-րդ տուրից առաջ

«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի

Ավագի կարգավիճակում Գրիգորյանի առաջին սուպերգավաթը, Յուրչենկոն՝ վճռորոշ հանդիպման ամենատարեց մասնակից

Արտակ Եդիգարյանի պատմական նվաճումը. Նա միակ հնգակի սուպերգավաթակիրն է

«Ալաշկերտը»՝ Հայաստանի եռակի Սուպերգավաթակիր. VNews-ի ֆոտոշարքը

«Ալաշկերտն» արտասահմանցի մասնագետ կգլխավորի

«Ալաշկերտը»՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

Հայաստանի Սուպերգավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ». Մեկնարկային կազմեր