2 տարի է՝ հավաքականը հոկտեմբերին չի հաղթում, այլազգի 11-րդ ֆուտբոլիստն ընտրանու կազմում - VNews
Բաժիններ

2 տարի է՝ հավաքականը հոկտեմբերին չի հաղթում, այլազգի 11-րդ ֆուտբոլիստն ընտրանու կազմում

Էստոնիա - Հայաստան հանդիպումը՝ 10 փաստով

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարում 2-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց՝ այս անգամ մեկական գնդակ փոխանակելով էստոնացիների հետ:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի 2-րդ խաղարկությունում 5-րդ միավորը վաստակեց: Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում մեր ֆուտբոլիստները 4 տուրից հետո 6 միավոր էին վաստակել: Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերին անցկացրած մեկնարկային երկու խաղերում Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականը սեփական հարկի տակ հաղթել էր Լիխտենշտեյնին (2-1), հյուրընկալվելիս պարտվել Հյուսիսային Մակեդոնիային (0-2): Հոկտեմբերին արդեն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ՀՀ հավաքականը Երևանում նախ նվազագույն հաշվով զիջել էր Ջիբրալթարի ընտրանուն, ապա 3 օրանց 4-0 հաշվով ջախջախել էր մակեդոնացիներին:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

2․ ՀՀ հավաքականին չհաջողվեց 2-րդ անգամ էլ հաղթել էստոնացիներին: Հայաստանի և Էստոնիայի հավաքականների դիմակայությունում բացարձակ հավասարակշռությունը պահպանվեց: Հավաքականներից յուրաքանչյուրը 2-ական հաղթանակ է տոնել, 3 խաղ ավարտվել է ոչ-ոքի, մրցակիցները 7-ական գոլ են խփել:

3․ Տալլինում կայացած հանդիպումը պաշտոնական 4-րդ մրցախաղն էր Հայաստանի և Էստոնիայի հավաքականների միջև: Մրցակիցներից յուրաքանչյուրը մեկական հաղթանակ է տոնել, 2 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

4․ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարերում երկու փոքրիկ հոբելյան նշեց՝ անցկացնելով 10-րդ խաղն ու խփելով 20-րդ գոլը: Գոլերի հեղինակներ են դարձել 11 ֆուտբոլիստներ: Լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է, որը 5 գոլ է խփել: Հավաքականի ներկայիս կազմից ամենաարդյունավետը 3 գոլի հեղինակ դարձած Ալեքսանդր Կարապետյանն է:

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

5․ ՀՀ հավաքականը հոկտեմբերին անցկացրած վերջին 4 հանդիպումներում չի կարողացել հաղթել՝ 3 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով մեկ պարտություն: Վերջին հաղթանակը հոկտեմբերին մեր ֆուտբոլիստները տոնել են 2018թ.՝ Երևանում Ազգերի լիգայի մրցաշարում 4 անպատասխան գնդակ խփելով մակեդոնացիների դարպասը:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրել եմ հայրենակիցներիս»

Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա

Հայաստանի հավաքականը պահպանել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում

ՈՒԵՖԱ-ն ժամանակավորապես արգելել է Հայաստանում և Ադրբեջանում իր հովանու ներքո խաղերի անցկացումը

«Ֆուտբոլիստներին նույնիսկ հանդերձարան չտրամադրեցին». Հայաստանի հավաքականը լուրջ խնդիրների է բախվել Էստոնիայում

Արշակ Կորյանի տրանսֆերային արժեքն աճել է

Գևորգ Ղազարյանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Վահան Բիչախչյանը հերթական գոլն է խփել Սլովակիայի առաջնությունում (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանը շարքից դուրս է մնացել կարճ ժամանակով

WhoScored․ Հայաստանի հավաքականի 3 ֆուտբոլիստներ՝ տուրի խորհրդանշական հավաքականում

Անգլիան պարտվեց, Ֆրանսիան հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան խաղում հաղթող չեղավ (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան հանդիպման առաջին կեսից հետո հաշիվը հավասար է (տեսանյութ)

Էստոնիա – Հայաստան խաղում հաշիվը հավասարվեց՝ 1-1 (տեսանյութ)

Կամո Հովհաննիսյանը բացում է հաշիվն էստոնացիների դեմ խաղում (տեսանյութ)

Հայաստանի հավաքականն ավարտել է նախավարժանքը (լուսանկարներ)