2 թոփ-հարձակվողներ՝ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ցուցակում - VNews
Բաժիններ

2 թոփ-հարձակվողներ՝ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ցուցակում

«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» և «Ինտերի» հարձակվողների՝ համապատասխանաբար Էրլինգ Հալանդի ու Ռոմելու Լուկակուի ծառայություններով: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:

Ըստ այդ պարբերականի՝ Անգլիայի գործող փոխչեմպիոնն ամառային տրանսֆերներ իրականացնելու համար կստանա ավելի քան 200 մլն եվրո ու հնարավոր նորեկների ցուցակում առկա են նաև նորվեգացու և բելգիացու անունները:

Հալանդը 2020 թվականի հունվարին է ավստրիական «Զալցբուրգից» 20 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել «Բորուսիա»: Նա Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 10 խաղի՝ դառնալով 12 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: 20-ամյա ֆուտբոլիստի ակտիվում նաև 6 գոլ է գրանցված Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 4 մրցավեճում, ևս 1 գոլ՝ Գերմանիայի սուպերգավաթի խաղարկությունում:

Լուկակուն «Ինտերում» հանդես է գալիս 2019 թվականից: 27-ամյա հարձակվողն Ա սերիայի 2020/21թթ․ առաջնությունում ասպարեզ է մտել 16 անգամ՝ իր ակտիվում գրանցելով խփած 12 գոլ և կատարած 3 գոլային փոխանցում:

«Բարսելոնան» մտադիր է Մեսիի ցանկալի տրանսֆերը կատարել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ինտերն» ուժեղ էր «Ատալանտայից» (տեսանյութ)

270 միլիոն եվրո Հալանդի տրանսֆերի համար. «Ռեալը» լուրջ է տրամադրված

«Մանչեսթեր Յունայթեդը» սահմանել է իր ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը

«Բավարիային» հաղթած թիմը դեռ խաղում է». Կայացել է Գերմանիայի գավաթի վիճակահանությունը

«Սիթի» – «Յունայթեդ»․ Գվարդիոլայի և Սուլշերի հետխաղյա մեկնաբանությունները

«Յունայթեդը» հաղթեց «Սիթիին»՝ վերջ դնելով նրա՝ ԱՊԼ-ում 15 անընդմեջ հաղթանակների շարքին (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ». Մեկնարկային կազմեր

Ֆլիկը չի բացառել, որ Հալանդը կարող է տեղափոխվել «Բավարիա»

Պեպին հասնելու հույսով. «Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին ընդառաջ

Ռոյսը քննադատել է «Բավարիա» – «Բորուսիա Դ.» հանդիպման մրցավարների աշխատանքը

Հալանդը խուսափել է լուրջ վնասվածքից

Հալանդի եղբայրը Նորվեգիայի նոր ծագող աստղն է․ նա ապշեցուցիչ արդյունավետություն ունի

«Բավարիան» առաջ է անցնում «Ռեալից», «Յուվենտուսից», «Լիվերպուլից» Նոյհաուսի համար պայքարում

«Բավարիայի» գերկամային հաղթանակը. Լևանդովսկիի հեթ-տրիկը գերազանցեց Հալանդի դուբլին (տեսանյութ)

Նոր պաշտպանի հետքերով. «Բարսելոնայի» թիրախը Բունդեսլիգայից է

Անգլիական ակումբը ֆավորիտ է Հալանդի տրանսֆերի գնման համար պայքարում