2 խաղ, 1 գոլ, 1 կարմիր քարտ․ VBET Պրեմիեր լիգայում եռիշխանություն հաստատվեց (տեսանյութ) - VNews
Բաժիններ

2 խաղ, 1 գոլ, 1 կարմիր քարտ․ VBET Պրեմիեր լիգայում եռիշխանություն հաստատվեց (տեսանյութ)

153930069 1812758745569589 3452347320753867899 o - 2 խաղ, 1 գոլ, 1 կարմիր քարտ․ VBET Պրեմիեր լիգայում եռիշխանություն հաստատվեց (տեսանյութ)
Խաղի մանրամասները

Հայաստան, VBET Պրեմիեր Լիգա, 7 տուր

24 Փետրվար 2021 - 14:00

0

ՖԱ Լոռի

1

ՖԱ Ալաշկերտ

0 - 1 Նիկիտա Տանկով - 38`

Կարմիր Քարտ Դավիթ Դավիդյան - 29`

«Ալաշկերտը» 11 խաղից հետո վաստակել է 21 միավոր և աղյուսակի 1-3-րդ հորիզոնականներն է բաժանում նույնքան միավոր ունեցող «Արարատի» (11 հանդիպում) ու «Արարատ-Արմենիայի» (10) հետ:

«Լոռին» 12 մրցավեճից հետո իր ակտիվում գրանցած 20 միավորով եզրափակում է ուժեղագույն քառյակը:

Հայաստանի առաջնության գործող բրոնզե մեդալակիրն ընդամենը 1 պարտություն է կրել (12-րդ տուրում «Արարատից»՝ 1-2) առաջնությունում իր վերջին 8 հանդիպումներում՝ այդ ընթացքում գրանցելով նաև 5 հաղթանակ ու 2 ոչ-ոքի:

Ալբերտ Սոլոմոնովի գլխավորած թիմը 2-րդ անգամ է պարտվել (նախորդ դեպքում 13-րդ տուրում «Արարատ-Արմենիային»՝ 0-1) VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում իր վերջին 9 մրցավեճում՝ այդ ընթացքում տոնելով 5 հաղթանակ, 2 դեպքում էլ գրանցելով ոչ-ոքի:

Այս թիմերի միջև առաջնության շրջանակում կայացած վերջին 5 խաղերից 3-ում առավելության է հասել «Ալաշկերտը», 2-ում՝ «Լոռին»:

4-րդ տուրից հետաձգված հանդիպում

«Շիրակ» 0-0 «Վան»

«Շիրակը» 12 հանդիպումից հետո վաստակած 6 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը:

«Վանը» 13 խաղից հետո իր ակտիվում է գրանցել 11 միավոր և գտնվում է 7-րդ տեղում:

Տիգրան Դավթյանի գլխավորած թիմը 2-րդ ոչ-ոքին է գրանցել (նախորդ դեպքում 9-րդ տուրում «Ալաշկերտի» հետ՝ 1-1) առաջնությունում իր վերջին 9 խաղերում՝ այդ ընթացքում տոնելով 1 հաղթանակ, կրելով 6 պարտություն:

Չարենցավանը ներկայացնող թիմը ոչ մի հաղթանակ չի տոնել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում իր վերջին 5 խաղերում՝ գրանցելով 1 ոչ-ոքի, 4 անգամ էլ զիջելով մրցակիցներին: «Վանը» մրցաշարում վերջին անգամ հաղթել է անցած տարվա նոյեմբերի 26-ին, երբ 13-րդ տուրում սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ:

Սա առաջնությունում այս թիմերի միջև կայացած 2-րդ հանդիպումն էր: Նախորդ մրցավեճում «Վանը» Չարենցավանում հաղթել էր 3-1 հաշվով:

Վաղը՝ փետրվարի 25-ին, 5-րդ տուրից հետաձգված խաղի շրջանակում Չարենցավանի «Քաղաքային» ստադիոնում «Արարատը» հյուրընկալելու է «Արարատ-Արմենիային»: Մրցավեճը մեկնարկելու է ժամը 15:00-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Դժվար է, վճռորոշ փուլ ենք մտել, պետք է կարողանանք ճիշտ խաղալ և քիչ սխալվել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Առաջին 15-20 րոպեի ընթացքում 2 գոլ բաց թողեցինք, որի պատճառով մեր պլանները խառնվեցին իրար» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Այսօր այնքան գոլային պահեր ստեղծեցինք, որ 10 խաղի կբավականացներ» (տեսանյութ)

Արտակ Եդիգարյան․ «Չգիտեի, որ սա կարիերայիս 400-րդ խաղն էր» (տեսանյութ)

Վալերիո Վիմերկատի․ «Ֆանտաստիկ առաջնություն է ընթանում․ մենք ևս ուզում ենք չեմպիոն դառնալ» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

Վարդան Բիչախչյանն ստացել է VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզչի մրցանակը

«Նոան» կամային հաղթանակ տոնեց «Արարատի» դեմ գոլառատ խաղում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիան» հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Ալաշկերտը» վերջնամասում հաղթանակ կորզեց «Ուրարտուից» ու դարձավ առաջատար (տեսանյութ)

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

«Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում