Երմակովն այդ ցուցանիշով հավասարվեց Ապուլա Բետեին, իսկ «Ուրարտուն» ավելի քան 1,5 տարի անց կրկին գոլ խփեց «Նոային» - VNews
Բաժիններ

Երմակովն այդ ցուցանիշով հավասարվեց Ապուլա Բետեին, իսկ «Ուրարտուն» ավելի քան 1,5 տարի անց կրկին գոլ խփեց «Նոային»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրը՝ 10 փաստով

127056608 3856353224398268 299573314246392996 o - Երմակովն այդ ցուցանիշով հավասարվեց Ապուլա Բետեին, իսկ «Ուրարտուն» ավելի քան 1,5 տարի անց կրկին գոլ խփեց «Նոային»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:55

-

-

Առաջնության 14-րդ տուրի հանդիպումներից հետո 2-րդ անընդմեջ հաղթանակը տարած «Ալաշկերտն» ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը՝ 3 միավորով գերազանցելով մոտակա հետապնդողներին:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրն անցավ դաշտի տերերի նվազագույն առավելությամբ, որոնք տոնեցին մեկ հաղթանակ, 3 խաղ ավարտեցին ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 47 հանդիպումներից 16-ում հաղթել են դաշտի տերերը, 17-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 14 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

128973921 1744600572385407 2814366794132703277 o 960x642 - Երմակովն այդ ցուցանիշով հավասարվեց Ապուլա Բետեին, իսկ «Ուրարտուն» ավելի քան 1,5 տարի անց կրկին գոլ խփեց «Նոային»

Եղիշե Մելիքյան. «Մենք այսօր հաղթեցինք լավ հակառակորդի: Գործ ունեինք բնավորություն ունեցող թիմի հետ» (տեսանյութ)

4 խաղում խփվեց ընդամենը 7 գոլ: Առաջնությունում կայացած 47 հանդիպումներում 104 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,21 գոլ մեկ խաղում: Ընթացիկ առաջնության հոբելյանական՝ 100-րդ գոլի հեղինակ դարձավ «Վանի» ֆուտբոլիստ Գարեգին Կիրակոսյանը՝ տպավորիչ հեռահար հարվածով խոցելով ալաշկերտցի Օգնեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը:

2․ «Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ հաղթեց «Վանին»: Դավիդ Դավիդյանը կրկին գրավելով «Վանի» դարպասը, 2 գնդակով դարձավ «Ալաշկերտ» «Վան» դիմակայության լավագույն ռմբարկուն:

3․ «Նոայի» հետ առաջնության հանդիպումներում «Ուրարտուից» 323 րոպե պահանջվեց, մինչև ավելի քան 1,5 տարի անց Եվգենի Կոբզարը 11մ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Հետաքրքիր է, որ մինչ այդ վերջին գոլը «Նոային» 2019թ. ապրիլի 27-ին կայացած խաղում կրկին խփել էր Եվգենի Կոբզարը: 28-ամյա ֆուտբոլիստը Բարձրագույն խմբում 39-րդ խաղն անցկացնելով, գերազանցեց «Ուրարտուի» նախկին լեգեոնական Հանզել Լուբոշի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում «Ուրարտուի» կազմում հանդես եկած լեգեոնականներից բոլորից շատ՝ 38 խաղի էր մասնակցել:

5fc62bcb3b7e3 960x600 - Երմակովն այդ ցուցանիշով հավասարվեց Ապուլա Բետեին, իսկ «Ուրարտուն» ավելի քան 1,5 տարի անց կրկին գոլ խփեց «Նոային»

Ալեքսանդր Գրիգորյան. «Պատահում է` հիմնական կազմից 1-2 խաղացող են բացակայում, պատահում է՝ թիմի կեսը. Մեզ մոտ երկրորդ դեպքն էր» (տեսանյութ)

Մրցակիցների միջև կայացած վերջին 3 հանդիպումներից մեկում հաղթել է «Նոան», երկուսում գրանցվել է ոչ-ոքի:

4․ «Արարատին» վերջապես հաջողվեց միավոր վաստակել «Արարատ-Արմենիայի» հետ անցկացրած առաջնության հանդիպումներում՝ ընդհատելով արարատյան դերբիում մինչ այդ կրած 7 անընդմեջ պարտությունների տխուր շարքը: Այդ բոլոր հաղթանակներն «Արարատ-Արմենիան» տոնել էր Վարդան Մինասյանի օրոք: Գրանցված ոչ-ոքին առաջինն էր արարատյան դերբիում:

129495174 3886145298085727 2760851669155474713 o 960x642 - Երմակովն այդ ցուցանիշով հավասարվեց Ապուլա Բետեին, իսկ «Ուրարտուն» ավելի քան 1,5 տարի անց կրկին գոլ խփեց «Նոային»

Վարդան Բիչախչյան. «Մենք ավելի մոտ էինք հաղթանակի» (տեսանյութ)

5․ «Արարատ-Արմենիան» առաջնությունում անպարտելի խաղերի թիվը հասցրեց 6-ի: Այդ հանդիպումներում չեմպիոնը 4 հաղթանակ է տոնել, 2 խաղ ավարտել է գոլազուրկ ոչ-ոքի, խփել է 12 գնդակ, բաց է թողել ընդամենը մեկ գոլ: Դա լավագույն արդյունքն է առաջնության մասնակից թիմերի մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» 3-0 «Արարատ». VNews-ի ֆոտոշարքը

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» հաղթեց «Արարատին» և շարունակում է անպարտելի մնալ ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)

«Վանն» ու «Ուրարտուն» հաղթողին չորոշեցին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Վան» – «Ուրարտու». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» խուսափեց պարտությունից «Փյունիկի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» ղեկավարները և անձնակազմի անդամները բռնություն են կիրառել ՀՖՖ պատվիրակի և մրցավարական անձնակազմի նկատմամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Ալաշկերտ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Սևանին»` տանելով 3 անընդմեջ հաղթանակն առաջնությունում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Սևան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Պետրոս Ավետիսյանի հարցազրույցը «Նոայի» մամուլի ծառայությանը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Լասկ» հանդիպման տոմսերի գները

VBET ՀՊԼ․ «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակացույցը

Գուֆրանը հրաժեշտի ուղերձով դիմել է «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին և անձնակազմին

«Արարատ-Արմենիայի» ավագ Յոան Գուֆրանը կասեցրել է ֆուտբոլային գործունեությունը