-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Միլանն» Ա սերիայի 19-րդ տուրում սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվել է «Ատալանտային»: Բերգամոն ներկայացնող թիմի կազմում գոլեր են խփել Քրիստիան Ռոմերոն, Յոսիպ Իլիչիչը և Դուվան Սապատան:
Marca-ի հաղորդմամբ՝ «ռոսոներիների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կոնֆլիկտի մեջ է մտել մրցակցի ֆուտբոլիստ Սապատայի հետ:
«Ես ավելի շատ գոլ եմ խփել, քան դու խաղ ես անցկացրել ամբողջ կարիերայիդ ընթացքում»,- ասել է շվեդը կոլումբացի խաղացողին: «Ատալանտայի» հարձակվողն անտեսել է այդ խոսքը և չի մտել երկխոսության մեջ:
Իբրահիմովիչն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 12 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Սապատան իր հերթին նույն մրցաշարում խաղադաշտ է դուրս եկել 19 անգամ՝ խփելով 8 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում:
«Ատալանտան» միավորների քանակը հասցրել է 36-ի ու բարձրացել աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Միլանը» 43 միավորով զբաղեցնում է 1-ին տեղը:
Զլատանի 600-րդ խաղն ազգային առաջնություններում
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո