fbpx
Բաժիններ

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ

Բաթումում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:  Հայաստանի տղամարդկանց հավաքականն ավարտական՝ 9-րդ տուրում թեև 3-1 հաշվով պարտության մատնեց հույներին, սակայն դա բավարար չէր մրցանակակիր դառնալու համար: Վաստակած 13 միավորով մեր հավաքականը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Մեր հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Իոանիս Պապաիոանուի և Քրիստոս Բանիկասի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանն ու Արման Փաշիկյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Դիմիտրիոս և Աթանասիոս Մաստրովասիլիսների հետ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում լավագույն արդյունքը ցույց տվեցին Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը, որոնք 8 հնարավորից վաստակեցին 5-ական միավոր: Արման Փաշիկյանը 6 պարտիաներում իր թիմին 4 միավոր պարգևեց, իսկ Հայկ Մարտիրոսյանը նույնքան հանդիպումներում 3,5 միավոր վաստակեց:

2,5-1,5 հաշվով հաղթելով լեհերին, Ռուսաստանի հավաքականը 15 միավորով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց: Ռուսները 8 հազար եվրո պարգևավճար կստանան: 14 միավորով 2-րդ տեղը գրավեց Ուկրաինայի հավաքականը, որը ոչ-ոքի խաղաց խորվաթների հետ: Ուկրաինացիները 5 հազար եվրո կստանան: Նույնքան միավորով բրոնզե մրցանակակիր դարձան անգլիացիները, որոնք 2,5-1,5 հաշվով հաղթեցին գերմանացիներին ու արժանացան 3 հազար եվրո պարգևավճարի:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի 6-րդ փուլի հաղթող

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հավակնում է գլխավոր մրցանակին

Grand Chess Tour. Լևոն Արոնյանն առաջատարին հետապնդողների թվում է

Grand Chess Tour. Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի 6-րդ փուլին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները հաղթեցին ադրբեջանցիներին

Լևոն Արոնյանը վարկանիշային աղյուսակում առաջընթաց է գրանցել

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստների չեմպիոնական հավակնությունները նվազեցին

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստները լավագույն քառյակում են

Եվրոպայի առաջնություն. Գաբրիել Սարգսյանին չհաջողվեց իր թիմին փրկել պարտությունից

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստներն առաջին միավորը կորցրին

Եվրոպայի առաջնություն. Հայկ Մարտիրոսյանն ապահովեց հաղթանակը չեխերի նկատմամբ

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի տղամարդկանց հավաքականը շարունակեց հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների հաղթական մեկնարկը

Լևոն Արոնյանը բավարարվեց 4–րդ տեղով