fbpx
Բաժիններ

«Էսթետիկայի գագաթնակետը». Ինչպես Դենիս Բերգկամպը դարձավ «չթռչող հոլանդացի»

80-ականների կեսերին Ամստերդամի «Այաքսը» նորից դարձավ Եվրոպական ֆուտբոլի գլխավոր դարբնոցը. հին մայրցամաքը սկսեց ողողվել հոլանդացի տաղանդաշատ ու երիտասարդ ֆուտբոլիստներով: Այդ տարիներին Եվրոպայի լավագույն մարզադպրոցի սկաուտներն իրենց ու նաև աշխարհի համար բացահայտեցին Սուրինամ երկիրը: Հարավամերիկյան փոքրիկ ու աղքատիկ երկիրը բում արեց ֆուտբոլի շնորհիվ: 80-ականներին Սուրինամ – Ամստերդամ ճանապարհն անցան բազում երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք ապագայում պետք է դառնային մեծագույն աստղեր (Կլարենս Զեեդորֆ, Էդգար Դավիդս, Պատրիկ Կլույվերտ, իսկ ավելի վաղ՝ Ռուդ Գուլիտ, Ֆրանկ Ռիյկարդ):

Այդ փոքրիկ, դեռևս «Չ» աստղաբույլում էր նաև Վիրջիլ Յումակհանը: «Այաքսում» մարզվելու ու խաղալու ժամանակահատվածում նրա լավագույն ընկերը դարձավ Դենիս Բերգկամպը: Երիտասարդ ընկերներն անբաժան էին: Կարճ ժամանակվա ընթացքում պարզ դարձավ, որ Բերգկամպը տաղանդավոր է և կարող է գրավել Եվրոպան, իսկ Յումակհանը ոչ այնքան: 1989 թվականի հունիսի 7-ին ձևավորվեց ֆուտբոլիստների կազմ, որը պետք է մեկներ Սուրինամ՝ ընկերական, ցուցադրական հանդիպումներ ացկացնելու համար: Ուղևորների թվում էին նաև Բերգկամպն ու Յումակհանը: Սակայն վերջին պահին Բերգկամպին ստիպում են մնալ «Այաքսում», քանի որ նա պետք էր թիմին միջմրցաշրջանային հավաքների ընթացքում…:

Յումակհանը մյուս 176 ուղևորների հետ մեկնեց Սուրինամ, սակայն այդպես էլ տեղ չհասավ: Օդաչուների աննշան անփությունը խլեց 166 մարդու կյանք, որոնց թվում էր 23 ֆուտբոլիստ: Այս ավիաաղետը դարձավ Սուրինամ երկրի պատմության խոշորագույն ողբերգությունը և Դենիս Բերգկամպի հիվանդության սկզբնաքարը…

Ընկերոջ հետ պատահածից հետո Բերգկամպը սկսեց վախենալ ինքնաթիռ նստելուց: Այն միտքը, որ նա կարող էր լինել ընկերոջ կողքին աղետի օրը կամ որ նույնը կարող է տեղի ունենալ նաև նրա հետ, հանգիստ չէր տալիս: Սակայն նման նոպաներ Բերգկամպը շատ ուշ-ուշ էր զգում, քանի «Այաքսը» գրեթե երբեք արտագնա խաղերի համար չէր դիմում օդային տրանսպորտի օգնությանը: Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ Բերգկամպը տեղափոխվեց «Ինտեր»: Այստեղ, անգամ ամենաանշան տեղափությունը կատարվում էր ինքնաթիռով: Դենիսի համար յուրաքանչյուր թռիչք մղձավանջ էր, որոնցից յուրաքանչյուրը հաղթահարելու համար նա ստիպված էր ընդունել մի քանի դեղահաբ միանգամից…

Ամեն ինչ գնաց գրողի ծոցը 1994 թվականի աշխարհի առաջնության ընթացքում: Հոլանդիայի ընտրանին իր Օռլանդոյից մեկնում էր Դալաս՝ խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպմանը, երբ օդում գտնվելու ժամանակ ինչ-որ հիմար լրագրող կատակեց, որ իր պայուսակում ռումբ կա: Օդանավում սկսվեց իսկական իրարանցում, ինքնաթիռը հարկադրված վայրէջք կատարեց, «տափակ» լրագրողին ոստիկանությունը ձերբակալեց, իսկ Հոլանդիայում նրան անմիջապես ազատեցին աշխատանքից: Գուցե բոլորի համար դա ինչ-որ հերթական անախորժությունն էր, սակայն առանց այդ էլ ինքնաթիռների հետ լեզու չգտած Բերգկամպի համար դա վերջի սկիզբն էր…

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԿատարե՛ք խաղադրույք Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերի վրա: Կատարե՛ք խաղադրույք Իտալիայի Ա սերիայի խաղերի վրա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Արտետան «Արսենալում» ցանկանում է տեսնել «Ռեալի» ֆուտբոլիստին

Էրիկսենը ժամանել է Միլան՝ «Ինտերի» հետ պայմանագիր կնքելու (լուսանկար)

«Նապոլին» հաղթանակ տոնեց «Յուվենտուսի» նկատմամբ (տեսանյութ)

Հռոմեական դերբիում թիմերը չորոշեցին հաղթողին (տեսանյութ)

«Ռոմա» – «Լացիո»․ Մեկնարկային կազմեր

«Ինտերը» հրաժարվել է շփվել լրագրողների հետ «Կալյարիի» դեմ ոչ-ոքիից հետո

Բելոտին՝ «Տորինոյի»՝ 0-7 հաշվով պարտության մասին․ «Նվաստացուցիչ էր»

«Ինտերը» ձեռքից բաց թողեց հաղթանակը «Կալյարիի» դեմ խաղում (տեսանյութ)

«Նապոլիի» երկրպագուները վիրավորական պաստառ են պատրաստել Սարիի համար

Պյոնտեկի հայր․ «Որդիս ցանկանում է հեռանալ «Միլանից»

Իլիչիչի շքեղ գոլը խաղադաշտի կենտրոնից (տեսանյութ)

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ատալանտան» Թուրինում 7 գնդակ ուղարկեց «Տորինոյի» դարպասը (տեսանյութ)

Մխիթարյանը մարզում է անցկացրել ընդհանուր խմբում

Էրիկսենն անգամ «Տոտենհեմի» հայտացուցակում չկա․ «Ինտեր» տեղափոխությունն անխուսափելի է

Էրիկսենը կդառնա Ա սերիայի 2-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը