-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Կամերունի հավաքականի և «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո՛օն հիշել է՝ ինչպես 10 տարի առաջ միլանյան ակումբի հետ հաղթեց Չեմպիոնների լիգան, ինչպես նաև պատմել՝ ինչպես է Մոուրինյոն իրեն համոզել տեղափոխվել «Ինտեր»:
«Մոուրինյոն շատ պարզ ձևով ինձ համոզեց տեղափոխվել «Ինտեր». նա ինձ ուղարկեց «Ինտերի»՝ 9 համարով մարզաշապիկ և ասաց՝ «սա քոնն է ու քեզ է սպասում»:
Միակ ընդհանուր բանը, որ ունեն Մոուրինյոն ու Գվարդիոլան՝ հաղթելու ցանկությունն է: Նրանք ամբողջովին տարբեր անհատականություններ ունեն ու լիովին այլ կերպ են տեսնում ֆուտբոլը:
Հիշում եմ՝ երբ 10 տարի առաջ ՉԼ կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» դեմ խաղում Մոուրինյոն ինձ օգտագործեց եզրում: Ես այնքան էի վազում եզրով, որ շնչելու ժամանակ չունեի, բայց ինքս ինձ ասում էի՝ դիմացիր ու կհասնես եզրափակիչ: Ի վերջո, հասանք եզրափակիչ ու հաղթեցինք», – Էտո՛օյի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո