Եվրոպական մրցաշարերի ռեկորդ․ Արտակ Գրիգորյանը նոր նվաճման հասավ - VNews
Բաժիններ

Եվրոպական մրցաշարերի ռեկորդ․ Արտակ Գրիգորյանը նոր նվաճման հասավ

28.03.2021 Armenia 2 0 Iceland 12 scaled - Եվրոպական մրցաշարերի ռեկորդ․ Արտակ Գրիգորյանը նոր նվաճման հասավ

«Շերիֆի» հետ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան հանդիպումն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանի 33-րդ խաղն էր եվրագավաթների մրցաշարերում: Նա գերազանցեց Աղվան Մկրտչյանի ռեկորդային ցուցանիշը, որը հայկական ակումբների ֆուտբոլիստներից եվրագավաթներում բոլորից շատ՝ 32 խաղ էր անցկացրել: Իր վերջին խաղը եվրագավաթներում Աղվանն անցկացրել էր 2013թ. հուլիսի 9-ին՝ «Միկայի» կազմում մասնակցելով Չեռնոգորիայի «Ռուդարի» հետ Երևանում կայացած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպմանը:

Եվրագավաթների մրցաշարերում Արտակ Գրիգորյանի նորամուտը կայացել է 2010թ. հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած «Ուլիս» «Բնեյ Եհուդա» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի խաղում, որում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Պատասխան խաղում «Ուլիսը» նվազագույն հաշվով պարտվեց ու դուրս մնաց մրցաշարից:

30.6.11. EL Ferencvarosh Ulisses 3 0 960x605 - Եվրոպական մրցաշարերի ռեկորդ․ Արտակ Գրիգորյանը նոր նվաճման հասավ

Հաջորդ երկու մրցաշրջաններում Գրիգորյանն «Ուլիսի» կազմում եվրագավաթներում 2-ական խաղ անցկացրեց, իսկ 2013/14թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում «Գանձասարի» կազմում մասնակցեց ղազախական «Ակտոբեի» հետ կայացած երկու հանդիպումներին:

Մեր ընտրանին.

Եվրագավաթների մրցաշարերում հաջորդ 25 հանդիպումներն Արտակ Գրիգորյանն անցկացրել է «Ալաշկերտում»՝ այդ ցուցանիշով հանդիսանալով թիմի ռեկորդակիրը: «Ալաշկերտի» կազմում եվրագավաթներում առաջին խաղն Արտակն անցկացրել է 2015թ. հուլիսի 2-ին Երևանում շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» հետ կայացած Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի մրցավեճում:

27.08.2020 Alashkert 0 1 Renova 17 960x640 - Եվրոպական մրցաշարերի ռեկորդ․ Արտակ Գրիգորյանը նոր նվաճման հասավ

VNews.am-ը ներկայացնում է եվրագավաթներում 20 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստների ցանկը՝ նշելով տարբեր մրցաշարերում հանդիպումների քանակը:

ՖուտբոլիստներՉԼԵԼ (ՈՒԳ)ԳԳԻԳԿԼԸՆԴ
1. Արտակ Գրիգորյան1019433
2. Աղվան Մկրտչյան201232
3. Տիգրան Դավթյան522431
4. Տարոն Ոսկանյան717428
5. Ռաֆայել Նազարյան1725327
6. Սարգիս Հովսեփյան22426
7. Արտակ Եդիգարյան158326
8. Արթուր Յուսպաշյան121325
9. Արթուր Եդիգարյան16622
10. Գագիկ Դաղբաշյան81321
11. Ալեքսանդր Թադևոսյան118221
12. Կարեն Ալեքսանյան710421
13. Գևորգ Կասպարով91221
14. Կարեն Մուրադյան810321
15. Հովհաննես Թահմազյան214420
16. Կարեն Սիմոնյան313420
17. Հրայր Մկոյան152320
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Պիկեն դժգոհել է «Բարսելոնայի» խաղային օրացույցից

Հայաստանի Սուպերգավաթ. «Ալաշկերտ» – «Արարատ». Մեկնարկային կազմեր

«Ալաշկերտ» – ՀԻԿ խաղի տոմսերը վաճառքում են

Երբ խաղադաշտ կվերադառնա Լիոնել Մեսին

Հայաստանի Սուպերգավաթի մրցավարական անձնակազմը

12 տարի առաջ «Ալաշկերտի» ներկայիս ավագի գրանցած դուբլն «Արարատին» սուպերգավաթակիր էր դարձրել. Ինչ է պետք իմանալ Սուպերգավաթի մրցախաղից առաջ

Ռիկարդո Գոմե՞ս, թե Ժոզե Էմբալո. Կոնֆերենցիաների լիգայի ինստագրամյան էջի հարցումը

«Տուբերկուլոզի կենտրոնից Չեմպիոնների լիգայի եզրափակիչ». ով է փրկել Տիագու Սիլվայի կյանքն ու կարիերան

Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» շարունակում է առանց հաղթանակի շարքը

Թվեք Ռոնալդուի բոլոր գոլերը «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-2009 թվականներին. VNews-ի Quiz-ը

Չեմպիոնների լիգայի նոր «հրեշը», որին «Այաքսը» մոռացել էր գրանցել

Հայտնի է ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստն ու գոլը (տեսանյութ)

Դանիել Մալդինին իր նորամուտը նշեց «Միլանի» կազմում ՉԼ-ում

«Շատ անելիք չունեի». «Բրյուգեի» դարպասապահը՝ Մեսի, Նեյմար, Մբապե հարձակման դեմ խաղից հետո

Չեմպիոնների լիգայի ամենագոլառատ խաղերի տասնյակը