Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից լավագույնն Էլինա Դանիելյանի արդյունքն է

elina1 1 - Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից լավագույնն Էլինա Դանիելյանի արդյունքն է

Սլովակիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական 19-րդ առաջնության 4-րդ տուրում Հայաստանի 6 պատվիրակներից լավագույն արդյունքն ունեցող Էլինա Դանիելյանը հաշտություն կնքեց Ալինա Կաշլինսկայայի հետ:

Էլինան 3 միավորով ընթանում է 20-րդ տեղում: Նա մեկ միավորով է հետ մնում մրցաշարի միանձնյա առաջատար Նանա Ձագնիձեից: 4-րդ տուրը հաղթական էր Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Կուրսովայի և Սիրանուշ Ղուկասյանի համար:

Կուրսովան անդրանիկ հաղթանակը տոնեց Սվետլանա Սուչիկովայի հետ մրցախաղում՝ վաստակելով 2 միավոր: Իսկ ահա Ղուկասյանը երկրորդ հաղթանակը տոնեց՝ առավելության հասնելով Ալիսիա Սլիվիկայի նկատմամբ: Ղուկասյանն ունի 2,5 միավոր:

Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Սվետլանա Պետրենկոյի և Սիլա Կագլարի հետ: Նրանք իրենց օգտին 1,5-ական միավոր են գրանցել:

Հաղթական մեկնարկից հետո անհաջողություններն ուղեկցում են Աննա Սարգսյանին, ով 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց Օլգա Բադելկայի հետ պարտիայում: Աննան ևս ունի 1,5 միավոր:


Հայկ Մարտիրոսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանն առաջատարների խմբում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Հայ շախմատիստներից երեքն առաջատարների խմբում են

Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Ռոբերտ Հովհաննիսյանը տհաճ անակնկալ մատուցեց

«Chessify»-ն շարունակեց հաղթարշավը

Եվրոպայի առաջնություն. Միակ պարտությունը ճակատագրական էր Լիլիթ Մկրտչյանի համար

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից երեքը հաղթանակներ տոնեցին

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանը 5 առաջատարներից մեկն է

Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարներին հետապնդողների խմբում է

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից հաղթական էր միայն Աննա Սարգսյանի մեկնարկը

Եվրոպայի առաջնություն. Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանն անմասն մնացին խաղարկված մրցանակներից

Եվրոպայի առաջնություն. Հայ շախմատիստուհիներից լավագույնը Լիլիթ Մկրտչյանի ելույթն էր

Եվրոպայի առաջնություն. Մարիա Գևորգյանը կես միավոր է զիջում առաջատարին

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն 34 շախմատիստներ

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը զգալիորեն բարելավել են ցուցանիշները

Ջիբրալթարի մրցաշար. Լևոն Արոնյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է