Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Մարկու Սիլվան կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Անդրե Գոմեշի մասին, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային»:
«Մենք գոհ ենք Անդրեի ցուցադրած խաղից, նրան նույնպես դուր է գալիս այստեղ: Կարծում եմ պետք է քայլեր ձեռնարկենք նրա նման ֆուտբոլիստին մեր թիմում պահելու համար: Դրա համար մենք բավականին ժամանակ ունենք:
Չենք ցանկանում ճնշում գործադրել ֆուտբոլիստի վրա իր ապագայի հարցով, քանի որ վաղ է խոսել դրա մասին: Մրցաշրջանի ավարտին այդ հարցը կքննարկենք նրա և ակումբի ղեկավարության հետ, սակայն լավ կլինի «Բարսան» մոռանա նրա մասին» ,- եզրափակել է Սիլվան:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո