Էվոլյուցիայի նախաշեմին. Ինչքանով է կարևոր հաղթել Հյուսիսային Մակեդոնիային - VNews
Բաժիններ

Էվոլյուցիայի նախաշեմին. Ինչքանով է կարևոր հաղթել Հյուսիսային Մակեդոնիային

125781048 10164651225025247 2733572236361361984 o 1 - Էվոլյուցիայի նախաշեմին. Ինչքանով է կարևոր հաղթել Հյուսիսային Մակեդոնիային
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Ազգերի Լիգա, League C 6 տուր

18 Նոյեմբեր 2020 - 21:00

1

Հայաստան

0

Հյուսիսային Մակեդոնիա

1 - 0 Հովհաննես Համբարձումյան - 54`

Վերջին անգամ երբ եք հիշում, որ Հայաստանի հավաքականը խաղար նույնքան կարևոր խաղ, ինչպիսին այսօր է նախատեսված: 2011-ի էլի այս օրերին Հայաստանի հավաքականը Ավիվա ստադիոնում ականատես էր լինում ՈւԵՖԱ-ի մեծ կրկեսին. եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցը փոխհատուցում էր Իռլանդիային 2010 թվականի աշխարհի առաջնությունից զրկելու համար: Մեծ ֆուտբոլի փոքր զոհը դարձանք մենք ու Ռոման Բերեզովսկին: Այո, այդ խաղում հաղթանակը մեզ չէր երաշխավորում Եվրո 2012-ի մասնակցություն, դուրս էինք գալու փլեյ-օֆֆ, բայց դրանով լուրջ զարկ կտայինք ֆուտբոլի զարգացմանը:

Այսօր Հյուսիսային Մակեդոնիայի հետ կայանալիք հանդիպումը նույնպես մրցաշարային տեսանկյունից որևէ արժեք չունի: Հաղթանակը մեզ ոչ մի մեծ մրցաշարի ուղեգիր չի տալիս: Պետք է փաստենք, որ Ազգերի լիգայի շնորհիվ Եվրոյին մասնակցելու իրավունքը մենք մեր ձեռքից բաց թողեցինք անցած տարի՝ պարտվելով Ջիբրալթարին: Այս խաղարկությունը Խոակին Կապառոսի համար պետք է դառնար իդեալական փորձադաշտ՝ երիտասարդ ու նոր ֆուտբոլիստներին փորձելու և Հայաստանի հավաքականում վերջապես սերնդափոխություն անելու համար: Սակայն 2020-ը չար կատակ խաղաց ամբողջ աշխարհի հետ: Թե ի՞նչ էր արել Հայաստանն աշխարհին, որ մեզ այն բերեց այսքան դժբախտություն, բացատրել հնարավոր չէ, սակայն կորոնան ու պատերազմը խառնեցին բոլորի խաղաքարտերը:

kyPEsWcUVGEOaLup0Xs0Vvm69c - Էվոլյուցիայի նախաշեմին. Ինչքանով է կարևոր հաղթել Հյուսիսային Մակեդոնիային

Այո, Եվրոյի/Աշխարհի ուղեգիր Հայաստանի հավաքականը չի նվաճում, սակայն առաջիկա հանդիպումը կարևոր է մի քանի տեսանկյուններից: Ինչպես վերևում նշել էինք, 2020 թվականն իր ամբողջ ծանրությունը գցեց Հայաստանի վրա: Կորոնավիրուսի պատճառով հայտնվեցինք ցայտնոտային վիճակում: Հավաքականի խաղեր հետաձգվեցին, որոնք էլ տեղի ունեցան՝ առանց մեր առաջատարների: Այսօր էլ է նույն պատկերը. Սարգիս Ադամյան, Գևորգ Ղազարյան, Գևորգ Ղազարյան, Գրիգոր Մելիքսեթյան՝ այս ֆուտբոլիստների թեստը դրական է:

Բացի դրանից՝ պատերազմն Արցախում խախտել է բոլորի նյարդային ու հոգեբանական հավասարակշռությունը: Վրաստանի հավաքականի հետ խաղում մեր տղաների գործողություններում էմոցիա չկար: Փոխարենը նկատելի էր կամքի նախանձելի ուժ, նպատակասլացություն, ինչը վաղուց չէինք տեսնում, մեզ պակասում էր էմոցիան ու էքսպրեսիան:

Հիմա տեղափոխվենք իրականություն ու տանք լուրջ հարց: Իսկ որքանո՞վ է անհրաժեշտ մեզ այս հաղթանակը: Փաստացի մենք տեսնում ենք, որ C դիվիզիոնից մենք դուրս գալու լուրջ հավակնութոուններ կունենանք, ինչպես դա արեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը: Էլ չենք խոսում այն մասին, որ մեր ֆուտբոլն այնքան էլ լավ վիճակում չէ, ուստի խաղալով թույլ մրցակիցների դեմ և հաղթելով նրանց՝ մենք կարող ենք վերականգնել գոնե հաղթողի հոգեբանությունը: Բայց վստահաբար կարող ենք ասել, որ նման միտք Հայաստանի հավաքականը չի ունենա: Ի վերջո, դուրս գալ դաշտ հանուն պարտության՝ դա չլսված բան է մեզ համար: Մրցակիցն էլ ունի գրեթե նույն կարգի կորուստներ, ինչպես մենք: Լինելու է հավասար պայքար, որտեղ մեր հավաքականի հաղթելու ձգտումը ավելի մեծ է:

125564232 10164651190965247 6570517716030175385 o 960x852 - Էվոլյուցիայի նախաշեմին. Ինչքանով է կարևոր հաղթել Հյուսիսային Մակեդոնիային

Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը դուրս կգա Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոն: Այնտեղ մրցակիցներն անհամեմատ ավելի լուրջ են՝ Ռուսաստան, Ավստրիա, Ուելս, Չեխիա, Շոտլանդիա, Նորվեգիա, Սերբիա, Ֆինլանդիա, Սլովակիա, Թուրքիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Բուլղարիա, Իսրայել: Այո, Ջիբրալթարներ չեն, բայց էլի անցողիկ են: Պտտվում է կարծիք, որ այս խմբում մեր հավաքականը չունի անելիք ու զգալիորեն թույլ կդիտվի, օրինակ, Ռուսաստանի կամ Ուելսի ֆոնին: Բայց այստեղ կա մի նրբություն: Հայաստանի հավաքականը միշտ էլ ուժեղ թիմերի դեմ ավելի լավ է խաղացել: Պետք չէ վախենալ ավելի ուժեղ դիվիզիոնում հայտնվելուց: Դա նույնն է, ինչ Չեմպիոնշիփում հաղթած թիմը վախենա ԱՊԼ-ի անուններից ու միտումնավոր պարտվի՝ վերև չբարձրանալու համար:

Զարգացման համար մեզ պետք են փոփոխություններ: Մենք մի քանի տարի է՝ Հյուսիսային Մակեդոնիայի մակարդակի թիմերի հետ ենք խաղում, չկա առաջխաղացում, դոփում ենք տեղում: Այս հաղթանակը պատմական շանս է ֆուտբոլային ճահճից դուրս գալու համար: Խաղալով ուժեղ թիմերի դեմ՝ նրանցից սովորելու շատ բան կունենանք, ֆուտբոլիստները փորձ ձեռք կբերեն, տակտիկական առումով էլ ևս դրական դինամիկա կգրանցվի:

125313619 10164650279215247 4177420564076967264 o 960x639 - Էվոլյուցիայի նախաշեմին. Ինչքանով է կարևոր հաղթել Հյուսիսային Մակեդոնիային

Պետք է հաղթել, քանի որ հնարավոր է Ազգերի լիգայի մյուս խաղարկությունում մենք ձախողվենք այս դիվիզիոնում, իսկ B դիվիզիոնում, թեկուզ ոչ այնքան հաջող ելույթներով, հնարավոր կլինի անցումային խաղերի շանս ստանալ: Համեմատության համար նշենք, որ միայն նախորդ տարի B դիվիզիոնի 4 խմբերից 3-ի վերջին տեղ գրաված թիմերը հնարավորություն են ունեցել պայքարելու Եվրոյի ուղեգրի համար: Բացի դրանից B դիվիզիոնի ուժեղ թիմերը Եվրոյի/Աշխարհի ուղեգիր են նվաճել որակավորումների միջոցով:

Ամեն դեպքում՝ ռիսկը գործի կեսն է: Բայց ով ռիսկի չի դիմում՝ շամպայն չի խմում: Հուսանք՝ մեր տղաներն իրենց շանսը ձեռքից բաց չեն թողնի և Հյուսիային Մակեդոնիայի նկատմամբ հաղթանակը գոնե մի փոքր դարման կլինի բոլորիս վիրավոր սրտերին:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ադամյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում է

Մինասյանը՝ Գերմանիա – Հայաստան խաղի մասին․ «Չեմ կասկածում՝ մեր հավաքականն արժանավայել տեսք կունենա»

Բարսեղյանը և Հարոյանը հնարավոր է չմասնակցեն Խորվաթիա – Հայաստան խաղին

Հայկական «միջամտությունը»՝ Մինասյանի թիմի պարտության պատճառ, կարևոր վերադարձ, Մխիթարյանի բենեֆիսը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի 2 ֆուտբոլիստ՝ Մոսկվայի «Սպարտակի» տրանսֆերային նպատակ

Բալեկյանն իր ընտանիքի անդամների հետ հյուրընկալվել է ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանին

Մեր մրցակիցները. Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ է կատարվել

Գևորգ Ղազարյանն ավելի քան 2 ամիս բացակայելուց հետո խաղադաշտ է վերադարձել

Բիչախչյանի շուրջ 6 ամսվա սպասումն ավարտվեց, Համբարձումյանը 2021-ին արդեն 2-րդ անգամ հիացրեց (տեսանյութ)

«Ամեն ինչ անելու եմ, որ կրկին հրավիրվեմ Հայաստանի հավաքական». Արտյոմ Միքայելյան

«Արարատ-Արմենիա» – «Նոա» խաղի ընդմիջմանը Կապառոսը լուսանկարվել է ապագա ֆուտբոլիստների հետ (տեսանյութ)

Կապառոս. «Հերոս» բառը բոլորովին դուր չի գալիս ինձ»

Կամո Հովհաննիսյանը դարձավ Սարգիս Հովսեփյանի գլխավորած «400-ի ակումբի» անդամ

Կապառոսը՝ Շվեդիայի և Խորվաթիայի դեմ խաղերի մասին․ «Ազգային հավաքականի համար չկան ընկերական հանդիպումներ»

Կապառոս․ «Առաջին բառերը, որ ասացի տղաների՞ն․ մենք պետք է իսկական թիմ լինենք»