Էվրա․ «Վան դե Բեկը հարկավոր չէ «Մանչեսթեր Յունայթեդին» - VNews
Բաժիններ

Էվրա․ «Վան դե Բեկը հարկավոր չէ «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան կարծիք է հայտնել մանկունյական ակումբի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի մասին:

«Ոչինչ չունեմ այդ տղայի դեմ, բայց ինչո՞ւ ենք մենք գնել նրա տրանսֆերը: Նա խաղերին մշտապես հետևում է տրիբունայից: Վան դե Բեկը հարկավոր չէ «Մանչեսթեր Յունայթեդին», դա է ճշմարտությունը»,- Էվրայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք՝ հոլանդացին սեպտեմբերի սկզբին է «Այաքսից» տեղափոխվել Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմ: Գործարքի արժեքը կազմել է 40 մլն եվրո, գումարած՝ հավելավճարները: Վան դե Բեկի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է 5 տարով՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:

Կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման (բոլոր դեպքերում մտել է փոխարինման) և խփել 1 գոլ: Նա Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրում ՊՍԺ-ի դեմ կայացած խաղում (2-1) խաղադաշտ է դուրս եկել միայն 88-րդ րոպեին, իսկ ներքին առաջնության 6-րդ տուրում «Չելսիի» հետ մրցավեճում (0-0) առհասարակ մնացել պահեստայինների նստարանին:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մեկնարկային 5 խաղում վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Մրցաշարի առաջատարն «Էվերտոնն» է, որը 5 մրցավեճից հետո իր ակտիվում է գրանցել 13 միավոր:

Կիլիան Մբապեն խոսել է Մարկուս Ռեշֆորդի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

Կավանին ներողություն է խնդրել «նեգրիտո» բառի համար. «Յունայթեդը» հայտարարություն է տարածել

Թոփ-5 լիգաներում 2007-ից ի վեր ընդամենը 2 ֆուտբոլիստներ են ավելի շատ գոլ խփել, քան Կավանին

«Մանչեսթեր Յունայթեդն» արտագնա հաղթանակ տոնեց 0-2-ից հետո (տեսանյութ)

Պոգբան կրկին շարքից դուրս է մնացել

Չալհանօղլուն կարող է շուտով դառնալ անգլիական ակումբի ֆուտբոլիստ

Հայտնի է Շվեդիայի 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստը

«Բարսելոնան», «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Յունայթեդը», «Բորուսիան» ու «Լացիոն» 3-ական միավոր վաստակեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Ռունի. «Երազում էի այդ ակումբում խաղալու մասին»

Ուպամեկանոն որոշում է ընդունել ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

Պոգբա. «Սա կարիերայիս ամենաբարդ ժամանակահատվածն է»

Աղբյուր. Ռոնալդուն չի ցանկանում վերադառնալ «Յունայթեդ»

Ռոնալդուի՝ Անգլիա վերադառնալն իրատեսական է. «Յուվենտուսը» պատրաստ է բանակցել

Բրունու Ֆերնանդեշի դուբլը կամային հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին» «Էվերթոնի» դեմ արտագնա խաղում (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին կեսից հետո կամային հաղթանակ է տանում «Էվերթոնի» նկատմամբ (տեսանյութ)