Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները - VNews
Բաժիններ

Եվրոպական խաղեր. Մեդալային հաշվարկով առաջատար երկրները

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ավարտին մոտեցան Եվրոպական երկրորդ խաղերը, որին մասնակցում էին ավելի քան 4000 մարզիկ 50 տարբեր երկրներից 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերում։ Խաղարկվեց մեդալների 200 հավաքածու։

Հայաստանը այս խաղերում ներկայացնում էր 37 մարզիկ 9 մարզաձևում։ Մեր ներկայացուցիչներից բրոնզե մեդալակիրներ դարձան Արսեն Ղազարյանը (Սամբո), Գոռ Ներեսյանը, Կարեն Տոնականյանը (երկուսն էլ բռնցքամարտ), արծաթե մեդալներով հայրենիք կվերադառնան Դավիթ Գրիգորյանը (սամբո), Կարապետ Չալյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) և Վահագն Դավթյանը (սպորտային մարմնամարզություն), չեմպիոններ հռչակվեցին Տիգրան Կիրակոսյանը (սամբո), Արթուր Հովհաննիսյանը, Հովհաննես Բաչկովը (երկուսն էլ բռնցքամարտ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճի ըմբշամարտ) և Արթուր Դավթյանը (սպորտային մարմնամարզություն)։

Ներկայացնում ենք մեդալային հաշվարկով առաջատար պետություններին, որտեղ Հայաստանը 11 մեդալով հանգրվանել է 11-րդ տեղում։

N Երկիր
1․ Ռուսաստան 44 23 42 109
2․ Բելառուս 24 16 29 69
3․ Ուկրաինա 16 17 18 51
4․ Իտալիա 13 15 13 41
5․ Հոլադիա 9 13 7 29
6․ Գերմանիա 7 6 13 26
7․ Վրաստան 6 10 14 30
8․ Ֆրանսիա 6 9 13 28
9․ Մեծ Բրիտանիա 6 9 8 23
10․ Ադրբեջան 5 10 13 28
11․ Հայաստան 5 3 3 11

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեկնարկել է Հայաստանի մարմնամարզության առաջնությունը. Դավթյանը՝ բազմամարտի չեմպիոն

Բոլոր առաջատարներով. մեկնարկում է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Սոֆիա

Հունահռոմեական ոճի ըմբիշների կազմը Կիևի մրցաշարի համար

Մարմնամարզության աշխարհի գավաթին Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ

Բաչկովը պրոֆեսիոնալ մենամարտից առաջ. գերնպատակը, մարզավիճակն ու անհայտ մրցակիցը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում Ստրանջայի մրցաշարից առաջ (տեսանյութ)

Գևորգ Ալեքսանյան. «Արթուր Ալեքսանյանը մտածում է Օլիմպիական խաղերի մասին»

Արթուր Ալեքսանյան. «Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն»

Մարզիկները պարգևներ ստացան նախարարությունում

Կարեն Տոնականյանը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշեց հաղթանակով (տեսանյութ)

Կարեն Տոնականյանի առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում. մրցակիցը փոխվել է

Ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը (տեսանյութ)

Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել Աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

«Մեր հավաքականը կարող էր նվաճել ավելի շատ մեդալներ». Մարզիչներն ամփոփել են Աշխարհի գավաթը