fbpx
Բաժիններ

Եվրոպական խաղեր. Որ մարզաձևերից ու որ մարզիկներից պետք է մեդալ սպասել

Եվրոպական խաղերը անցկացվում են ամեն քառամյակը մեկ անգամ ու հիանալի հարթակ են մարզիկների համար ոչ միայն պատրաստվելու Օլիմպիական խաղերին, փորձարկելու սեփական ուժերը, այլ նաև ձեռք բերելու Տոկիո 2020-ի ուղեգրեր: Բացի այդ, այս տարի Եվրոպական խաղերը նաև անցկացվելու են բռնցքամարտի ու ձյուդոյի Եվրոպայի առաջնությունների փոխարեն: Խաղերին մասնակցելու է ավելի քան 4000 մարզիկ 50 տարբեր երկրներից, որոնք մրցելու են 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերում: Նախորդ ԵԽ-ն անցկացվել էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում այդ պատճառով Հայաստանը ներկայացել էր 25 հոգանոց պատվիրակությունով՝ նվաճելով մեկ արծաթե մեդալ: Սակայն այս անգամ Հայաստանը ունենալու է 37 ներկայացուցիչ 9 մարզաձևում ու բնականաբար, մեդալային հույսերը ավելի մեծ են:  Առաջարկում ենք մարզաձև առ մարզաձև, մարզիկ առ մարզիկ ծանոթանալ մասնակիցներին, նրանց հաջողություններին ու հասկանալ, թե ումից ինչ է պետք ակնկալել, որ արդյունքը կլինի հաջողություն, որը՝ ձախողում:

Բռնցքամարտին ու ըմբշամարտին արդեն անդրադարձել ենք՝

Բռնցքամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում

Ըմբշամարտ. Ի՞նչ սպասել հայ մարզիկներից Եվրոպական խաղերում

Սամբո

Անցկացման օրեր՝ հունիսի 22-23
Մեդալների հավաքածու՝ 18
Մասնակիցներ՝ 144
Վայր՝ Սպորտի պալատ

Հայաստանի ներկայացուցիչներ՝ Ասյա Լալազարյան (48 կգ), Տիգրան Կիրակոսյան (52 կգ), Մաքսիմ Մանուկյան (57 կգ), Արսեն Ղազարյան (74 կգ), Դավիթ Գրիգորյան (82 կգ), Գրիգոր Սահակյան (90 կգ)

Տիգրան Կիրակոսյան

Սամբոն ստեղծվել է մարտական մարզաձևերի խառնուրդի արդյունքում ու դեռևս Օլիմպիական մարզաձև չէ, սակայն կարող է ընդգրկվել 2024 թվականի խաղերի ծրագրում։ Եվրոպական խաղերն էլ կարող են լուրջ հիմք ու փորձություն դառնալ Միջազգային օլիմպիական կոմիտեի համար որոշման կայացումից առաջ։ Այս նորությունը առաջնայինը ուրախալի կլինի մեր ու մեր հավաքականի համար, քանի որ Հայաստանում այս մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը մեռած չէ, դեռ ավելին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից մեր մարզիկները մշտապես վերադառնում են մեդալային մեծ ավարով։

Տիգրան Կիրակոսյանից միայն ոսկե մեդալ ենք սպասում, չէ՞ որ նա Եվրոպայի հնգակի չեմպիոն է, ու բազմիցս է ապացուցել, որ հավասարը չունի։

Գրիգոր Մխիթարյանի բացակայությունը զարմանալի է․ նա այս տարվա Եվրոպայի առաջնությունում դարձել էր արծաթե մեդալակիր, սակայն 57 կգ քաշային կարգում փորձառու Մաքսիմ Մանուկյանը ևս կարող է պայքարել բարձր հարգի մեդալի համար։

Արսեն Ղազարյանը աշխարհի 2018թ․ առաջնությունում բրոնզե մեդալկիր էր դարձել ու մեծ փորձ ունի մեջքի հետևում։

Պետք չէ մոռանալ, որ թիմային պայքարում Հայաստանը նույնպես լուրջ պայքար է մղելու, ու մեր սամբիստների մեդալները կարող են վճռական դեր խաղալ ընդհանուր հաշվարկում։

Լավատեսական կանխատեսում – 3 մեդալ, որից 1-ը՝ ոսկե

Իրատեսական կանխատեսում – 2 մեդալ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Չեմպիոններ, որոնց տվել է Գյումրին երկրաշարժից հետո

Արթուր Դավթյանը՝ Վորոնինի գավաթի հաղթող

Աշխարհի Գավաթ. Արթուր Ավետիսյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները դուրս են եկել եզրափակիչ

Հայաստանը կունենա 11 ներկայացուցիչ սամբոյի աշխարհի առաջնությունում

Արման Դարչինյանը փայլուն հաղթանակով է մեկնարկել պրոֆեսիոնալ ռինգում (տեսանյութ)

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանը՝ փոխչեմպիոն, Արամ Հակոբյանը՝ բրոնզե մրցանակակիր

Արթուր Ավետիսյանը դարձել է Համաշխարհային բանակային խաղերի բրոնզե մեդալակիր

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը հավակնում են չեմպիոնի տիտղոսին

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանն ու Արամ Հակոբյանը մեդալների հավակնորդների թվում են

Աշխարհի առաջնություն. Շանթ Սարգսյանին չհաջողվեց հաղթել առաջատարին

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը պարտվեց ու զիջեց առաջատարի դիրքը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը գլխավորեց աղյուսակը

Աշխարհի առաջնություն. Արամ Հակոբյանը հետապնդում է առաջատարին

Աշխարհի առաջնություն. Հայ շախմատիստներից միակ հաղթանակը տոնեց Արամ Հակոբյանը

Աշխարհի պատանեկան առաջնություն. Շանթ Սարգսյանը հավակնում է աշխարհի չեմպիոնի տիտղոսին