-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Բրատիսլավայում տարիքային 6 խմբով անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 7-րդ տուրից հետո հայաստանցի 3 շախմատիստներ առաջատարների թվում են:
Առաջնությունում գերազանց հանդես եկող մինչև 12 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Ռոբերտ Փիլիպոսյանն առաջին կես միավորը կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով Դիմիտրիոս Մակրիդիսի հետ: Փիլիպոսյանը 6,5 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում առաջատարների թվում է ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բարսեղյանը, որը հաղթեց Պավել Տեկլաֆին ու վաստակեց 6 միավոր: Նա աղյուսակը գլխավորում է հոլանդացի Էլկե դե Բուրի հետ:
Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը հերթական հաղթանակը տոնեց ֆրանսուհի Սառա Ջիջելիի նկատմամբ ու վաստակելով 6 միավոր, լեհ Պատրիցիա Վաշչուկի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարում Արամ Հակոբյանը հաշտություն կնքեց Վոլոդար Մուրզինի հետ: Արամն ունի 5 միավոր և մեկ միավորով է զիջում առաջատար, նորվեգացի Ֆրեդրիկ Տոր Կասենին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո