Եվս 2 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի Մ21 հավաքական - VNews
Բաժիններ

Եվս 2 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի Մ21 հավաքական

Եվս 2 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի երիտասարդական հավաքական:

Խոսքը հարձակողական ոճի կիսապաշտպաններ՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ Էրիկ Ազիզյանի և «Գանձասար-Կապանի» խաղացող Աշոտ Քոչարյանի մասին է:

20-ամյա Ազիզյանը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է «Փյունիկի»՝ մինչ այժմ անցկացրած բոլոր 3 խաղերին՝ մտնելով փոխարինման: 21-ամյա Քոչարյանը խաղադաշտ է դուրս եկել կապանյան թիմի 2 հանդիպումներից 1-ում՝ պայքարին ներգրավվելով երկրորդ խաղակեսում:

Նախապես հրավիրված ֆուտբոլիստների ցանկին ծանոթացեք այստեղ:

Հիշեցնենք, որ Անտոնիո Ֆլորեսի գլխավորած ընտրանին սեպտեմբերի 2-ից 6-ն անցկացնելու է մարզահավաք՝ հանգրվանելով «Անի Գրանդ Հոթելում» և մարզվելով ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականը սեպտեմբերի 6-ին մեկնելու է Լյուքսեմբուրգ, որտեղ սեպտեմբերի 8-ին անցկացնելու է Մ21 Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում հերթական հանդիպումը Լյուքսեմբուրգի համատարիքային ընտրանու հետ:

Հայաստանի Մ21 հավաքականն այս ընտրական շրջափուլում մասնակցած 6 մրցավեճում կրել է 5 պարտություն, տոնել 1 հաղթանակ՝ Գյումրիում առավելության հասնելով հենց Լյուքսեմբուրգի ընտրանու նկատմամբ (2-0):

Կրտսեր Մարաշլյանը կմիանա Հայաստանի Մ19 հավաքականին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկը» վաճառքի է հանել #ArtsakhStrong գրությամբ մարզաշապիկները

Էդգար Մալաքյան․ «Բոլոր խնդիրները հաղթահարել եմ և հիմա պետք է օգնեմ թիմին հասնելու նպատակներին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Հավատացած եմ՝ խաղի ընթացքում էլ մեր մտքով կռվի դաշտում ենք» (տեսանյութ)

Չեմպիոնն ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց, Ոսկանյանն ու Գրիգորյանը հոբելյանական խաղեր անցկացրին

Եղիշե Մելիքյան. «Չեմ կարող գոհ լինել խաղից, բայց հաշվի առնելով մեր խնդիրները, չեմ էլ կարող դժգոհ լինել» (տեսանյութ)

Արտակ Օսեյան. «Նման խաղադաշտում հնարավոր չէր կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ» (տեսանյութ)

Ստեֆեն Ալֆրեդ․ «Վստահ եմ՝ պատրաստ եմ պայքարել «Փյունիկի» մեկնարկային կազմում իմ տեղի համար» (տեսանյութ)

Էդգար Մալաքյանի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատին» «Գանձասար-Կապանի» դեմ խաղում (տեսանյութ)

«Փյունիկն» իր մարզաշապիկին հատուկ գրությամբ կխաղա

Երևանյան 5 խաղերով վերադառնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան․ Ամենաուշագրավ փաստերը՝ 8-րդ տուրին ընդառաջ

25 ֆուտբոլիստներ հրավիրվել են Հայաստանի Մ-21 հավաքական

«Գանձասար-Կապանն» իր օգնությունն է տրամադրել ՊԲ-ին

Օզբիլիս․ «Միջազգային դաշնակիցներին կոչ եմ անում ոտքի կանգնել»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Գրիգոր Մելիքսեթյանի կրկնակի նվաճումը և առաջնության ամենախոշոր հաշիվը

Ռոկաս Կրուշնաուսկաս․ «Ապացուցեցինք, որ կարող ենք լավ խաղալ և արդյունքի հասնել» (տեսանյութ)