Եզրափակիչի նախերգանք կամ 3 հրաշալի ներկայացումներից առաջինը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 23-րդ տուրից առաջ - VNews
Բաժիններ

Եզրափակիչի նախերգանք կամ 3 հրաշալի ներկայացումներից առաջինը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 23-րդ տուրից առաջ

50629427257 f5cda5fc56 o 1 - Եզրափակիչի նախերգանք կամ 3 հրաշալի ներկայացումներից առաջինը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 23-րդ տուրից առաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ԱԼԱՇԿԵՐՏ»  

10 մայիսի, ժ.19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

33 խաղ«Արարատը» հաղթել է 8 անգամ, «Ալաշկերտը»՝ 19,  գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 38-55

«Արարատ»՝ 3-րդ տեղ (35 միավոր), «Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (36 միավոր):

2-րդ շրջան. 21.11.2020 «Ալաշկերտ» 1-2 «Արարատ»
Գոլերը՝ 0-1՝ Ուրոշ Նենադովիչ 22՛, 0-2՝ Մորի Կոնե 50՛, 11մ, 1-2՝ Տարոն Ոսկանյան 53՛

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Այս հանդիպումն ընթացիկ մրցաշրջանի վերջնագծում մրցակիցների միջև կայանալիք բախտորոշ 3 խաղերից մեկն է, որի ելքն անչափ կարևոր նշանակություն ունի չեմպիոնական մրցավազքում: Այն նաև կարելի է համարել մայիսի 15-ին մրցակիցների միջև կայանալիք գավաթի եզրափակչի յուրօրինակ նախերգանք:

Իսկ մայիսի 25-ին «Արարատն» ու «Ալաշկերտը» 3-րդ անգամ դուրս կգան «Հանրապետականի» խաղադաշտ՝ անցկացնելով 3-րդ տուրից հետաձգված հանդիպումը: Այնպես որ ֆուտբոլասերներին 15 օրվա ընթացքում ֆուտբոլային 3 հրաշալի ներկայացում է սպասում երկրի չեմպիոնի և գավաթակրի տիտղոսները վիճարկող երկու թիմերի մասնակցությամբ:

126911764 1736788699833261 3286236457381984190 n 960x640 - Եզրափակիչի նախերգանք կամ 3 հրաշալի ներկայացումներից առաջինը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 23-րդ տուրից առաջ

2․ Առաջնության վերջնագծում «Արարատին» միավորները դժվարությամբ են տրվում: Վերջին 5 հանդիպումներում արարատցիները նույնքան միավոր են վաստակել՝ կրելով 2 պարտություն, որից մեկը չեմպիոնական մրցավազքում իրենց հիմնական մրցակիցներից մեկից՝ «Նոայից» (2-3): Նախորդ խաղում «Արարատը» Չարենցավանում ձեռքից բաց թողեց հաղթանակը՝ 2-րդ անգամ ոչ-ոքի խաղալով «Վանի» հետ:

3․ «Ալաշկերտն» ավելի հաջող հանդես եկավ առաջնության վերջին 5 հանդիպումներում՝ վաստակելով 8 միավոր: Այդ խաղերից 3-ում թիմի դարպասն անառիկ է մնացել: Ճիշտ է, ալաշկերտցիներն էլ աչքի չեն ընկել արդյունավետությամբ՝ խփելով ընդամենը 2 գոլ, որոնց շնորհիվ 6 միավոր են վաստակել: Նախորդ տուրում էլ այդ միակ գոլն «Ալաշկերտին» հաղթանակ պարգևեց «Նոայի» հետ մրցավեճում, որի շնորհիվ Աբրահամ Խաշմանյանի սաները միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: Այդ հաղթանակը նաև հոբելյանական էր՝ 100-րդը Բարձրագույն խմբում:

50629427552 d306f14d7c o 1 960x636 - Եզրափակիչի նախերգանք կամ 3 հրաշալի ներկայացումներից առաջինը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 23-րդ տուրից առաջ

4․ Մրցակիցների միջև վերջին հանդիպումը կայացել է անցյալ տարվա նոյեմբերի 21-ին և ավարտվել «Արարատի» հաղթանակով: Դրանով վերջ դրվեց «Ալաշկերտի» հետ հանդիպումներում «Արարատի» առանց հաղթանակների 5 խաղերի շարքին: Այդ խաղում Մորի Կոնեի խփած գոլը Բարձրագույն խմբում «Արարատի» հոբելյանական՝ 1200-րդ գնդակն էր: Իսկ Ուրոշ Նենադովիչը գրավելով «Ալաշկերտի» դարպասը, 23 գնդակով դարձել էր ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ սերբ ֆուտբոլիստը՝ գերազանցելով նախկին արարատցի Ալեքսանդր Ռակիչի ցուցանիշը:

5․ «Արարատի» կազմում լավագույն ռմբարկուն 7 գոլի հեղինակ դարձած Ուրոշ Նենադովիչն է, որը պաշտոնական վերջին 4 հանդիպումներում դաշտից չի հեռացել առանց գոլի՝ խփելով մեկական գնդակ: Բարձրագույն խմբում խփած 27 գոլերից 18-ը Նենադովիչի հաշվին գրանցվել են «Ալաշկերտում» խաղալիս: Այդ ցուցանիշով նա մինչ օրս «Ալաշկերտի» ամենաարդյունավետ լեգեոնականն է:

«Ալաշկերտում» առավել արդյունավետ է գործել Դավիդ Դավիդյանը, որը 5 գոլ է խփել: Ընդ որում առաջնության գարնանային հատվածում նա դեռ չի բացել գոլերի հաշիվը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Արարատ»՝ Ալեքսանդր Ռակիչ՝ 6 գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան՝ 17 գոլ:

«Ալաշկերտի» համար մեծ կորուստ կլինի Ալեքսանդր Գլիշիչի բացակայությունը, որը 5 դեղին քարտ է ստացել: 2 խաղով որակազրկված Աբրահամ Խաշմանյանն ու նրա օգնական Կարեն Բարսեղյանն էլ կրկին ստիպված կլինեն իրենց սաների գործողություններին տրիբունայից հետևել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

«Փյունիկը» երկու խաղացողի հետ երկարաձգել է պայմանագիրը

Հայտնի են հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

Հայտնի է «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Ինսայդ. Կոնֆերենցիաների լիգայից առաջ «Արարատը» համալրվելու է «Շիրակի» ֆուտբոլիստներով

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

«Ուրարտուից» պաշտոնապես լեգեոներ հեռացավ

Բագրատ Նավոյանը հայտնել է «Ալաշկերտի» տրանսֆերների մասին

Ալիկ Առաքելյանը հեռացավ «Փյունիկից»

Ռոբերտ Արզումանյանն ու Հակոբ Հակոբյանն անդրադարձել են Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանությանը

Էդգար Մովսեսյանը տեղափոխվեց «Փյունիկ»

Վարդան Բիչախչյանի մեկնաբանությունը Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության մասին

Հայկական թիմերն իմացան մրցակիցների անունները. Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանություն

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում

Հռչակավոր ֆուտբոլիստը տեղափոխվեց Սան-Մարինո և հնարավոր է դառնա հայկական թիմի մրցակիցը

«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Կոնֆերենցիաների գավաթ. «Նոայի», «Ուրարտուի» ու «Արարատի» հնարավոր մրցակիցները