FAF. Այսօր փորձ է կատարվելու պաշտոնանկ անել Արմեն Մելիքբեկյանին - VNews
Բաժիններ

FAF. Այսօր փորձ է կատարվելու պաշտոնանկ անել Արմեն Մելիքբեկյանին

First Armenian front ուլտրասը կարևոր հայտարարություն է տարածել․

«Մեզ հայտնի դարձած տեղեկության համաձայն՝ այսօր կայանալիք ՀՖՖ հերթական ժողովի ժամանակ Հայաստանի 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող ակումբներից մեկի կողմից նախատեսվում է անվստահություն հայտնելու միջոցով պաշտոնանկ անել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին։

Հաշվի առնելով․ որ վերջին շրջանում հայկական ֆուտբոլի առաջընթացը ակնառու է` հավաքականին վերջապես վստահվել է փորձառու մարզիչ, իսկ ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների ելույթները ծանր՝ կորոնավիրուսային և պատերազմական տարվա ընթացքում եղան հայ ազգին ուրախություն պարգևած եզակի իրադարձություններից, այս նախաձեռնությունը համարում ենք աբսուրդային և մեր աջակցությունն ենք հայտնում ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին` պատրաստակամություն հայտնելով հնարավոր բոլոր միջոցներով խափանել հայկական ֆուտբոլը արկածախնդրության և ապակայունացման տանելու հերթական դրսևորումը։

Ցանկանում ենք կրկին կարևորել՝ նեղ անձնական շահերը և ամբիցիաները պետք է տեղ չունենան հայկական ֆուտբոլում, իսկ մեր ֆուտբոլի ապագան պետք է որոշեն դրա իրական շահառուները»,- գրված է FAF-ի հայտարարությունում։

ՀՖՖ-ի ժողովը մեկնարկելու է ժամը 13։00-ին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի Մ17 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

ՀՖՖ-ն պարզաբանել է «Սևան» ակումբի շուրջ ստեղծված իրավիճակը

ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան մրցաշարերը վերսկսվում են

Հայտնի են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների նոր գլխավոր մարզիչները

Ռաֆայել Նազարյան. «Ամենակարևորը թիմային աշխատանքն է» (տեսանյութ)

Ռաֆայել Նազարյանը կարևոր պաշտոն է ստացել ՀՖՖ-ում

«Լոռիի» հորդորն ու պահանջը՝ ուղղված ՀՖՖ-ին

Յուրա Մովսիսյանը` Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան

Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի հետ (տեսանյութ)

ՀՖՖ գլխավոր քարտուղարը պարզաբանել է ՀՖՖ գործադիր կոմիտեի կայացրած որոշումները

Կասեցվել է 6 անդամների անդամակցությունը ՀՖՖ-ին

ՀՖՖ-ն պատասխանել է ֆուտբոլային ընդդիմությանը

Կայացել է սեմինար-հանդիպում ՀՖՖ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ

Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

Մելիքբեկյան․ «Ներսից մարդ, ում անունը երբեք չեմ տա, կարողացել է մեզ փաստաթղթեր տալ»

Արմեն Մելիքբեկյան․ «ՀՖՖ-ի պատվիրակները զանգեր են ստանում իմ դեմ քվեարկելու խնդրանքով»