fbpx
Բաժիններ

ՖԱՖ-ն ու «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանն իրենց հանդիպման մասին հայտարարություն են տարածել

Հոկտեմբերի 30-ին հանդիպում է տեղի ունեցել ՖԱՖ-ի և «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՖՖ գործկոմի անդամ Թովմաս Գրիգորյանի միջև։

Երկու կողմն էլ կայացած հանդիպման մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

Թովմաս Գրիգորյանի հայտարարությունը՝

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ,

Հանդիսանալով ՀՖՖ Գործկոմի անդամ՝ մշտապես անհանգստացած եմ եղել հայկական ֆուտբոլում առկա խնդիրներով եւ փորձել եմ ամեն կերպ նպաստել դրանց լուծումներ գտնելուն։ Այդ նպատակով երեկ հանդիպում ունեցա «Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման ներկայացուցիչների հետ, քննարկեցինք տարաբնույթ հարցեր։

Հայկական ֆուտբոլում առկա ցանկացած արատավոր երևույթ դատապարտելի է։ Ֆուտբոլային բոլոր շահառուների հետ համագործակցությունը պետք է լինի պատշաճ մակարդակի եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։

Տպավորված եմ երեկվա հանդիպումով, և կարծում եմ, որ երկրպագուների հետ նման հանդիպումները պետք է լինեն շարունակական»։

ՖԱՖ-ի հայտարարությունը՝

Մեր նախորդ հայտարարության մեջ խստորեն դատապարտել էինք հայհոյախոսությունը և ոչ կոռեկտ պահվածքը մարզադաշտերում Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ։

ՀՖՖ գործկոմի անդամ, «Լոռի» ՖԱ-ի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը, արձագանքելով մեր հայտարարությանը, «Առաջին հայկական ճակատ» երկրպագուական շարժման ղեկավար խորհրդի հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել։
Երեկ հանդիպեցինք Թովմաս Գրիգորյանի հետ, խոսեցինք տարաբնույթ ֆուտբոլային հարցերի և հայկական ֆուտբոլում առկա խնդիրների մասին, այդ թվում վերոնշյալ խնդրի մասին։

Թովմաս Գրիգորյանը նույնպես խստորեն դատապարտեց հայհոյախոսությունը և ոչ կոռեկտ պահվածքը հայկական ֆուտբոլում` թե խաղադաշտում, թե տրիբունաներում և խոստացավ՝ ինքն իր հերթին կձեռնարկի հնարավորը, որպեսզի հայհոյախառն վանկարկումներն ու արտահայտությունները մեր առաջնության ֆուտբոլային հանդիպումների ժամանակ ակումբի սեփականատերերի և այլ ֆուտբոլային պաշտոնյաների կողմից այսուհետ բացառվեն։

Հ.Գ. Առաջիկայում նախատեսում ենք հանդիպել Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանին, հայկական ակումբների ֆան շարժումների անդամներին և ըստ անհրաժեշտության այլ ֆուտբոլային գործիչների։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ասուլիսի ընթացքում մեղադրել էր Թովմաս Գրիգորյանին Էրիկ Վարդանյանի հասցեին արած վիրավորական արտահայտության համար, ավելի ուշ Գրիգորյանը հերքել էր իրեն վերագրվող մեղադրանքը, որի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբը։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Լոռին» պաշտոնական հայտարարություն է հրապարակել

«Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը հերքում է, որ վիրավորել է Էրիկ Վարդանյանին

ՖԱՖ-ի միասնական երթը՝ Հայաստան-Իտալիա խաղից առաջ (տեսանյութ)

Ինչ անել Հայաստան – Իտալիա խաղից առաջ․ 2 տարբերակ

ՖԱՖ-ի երթը՝ Հայաստան – Ֆինլանդիա խաղից առաջ (տեսանյութ)

ՖԱՖ-ի մոտիվացնող հոլովակը հավաքականի նոր շրջափուլի մեկնարկին ընդառաջ (տեսանյութ)

Մարկոս Պիզելին՝ «ՖԱՖ համակրանք», ինչպես նաև երեկոյի հյուր Սպարտակը. ՖԱՖ-ի տարեկան միջոցառումը (տեսանյութ)

FAF-ը մեկնում է Լիխտենշտեյն ու բացառիկ ակցիա կիրականացնի

ՖԱՖ-ը վերադառնում է Արևելյան տրիբունա. Սերգեյ Ջանջոյանի մեկնաբանությունը և երթը դեպի մարզադաշտ (տեսանյութ)

«Հիմա, կամ երբեք». Հայկական ֆան-ակումբները լուրջ էին նախապատրաստվել Ազգերի լիգայի մեկնարկին (տեսանյութ)

ՖԱՖ-ը կազմակերպում է երկրպագուների ուղևորություն դեպի Մակեդոնիա

ՖԱՖ-ը երկրպագուների հրավիրում է միասնական երթի

Տիգրան Բարսեղյանն արժանացավ «ՖԱՖ համակրանք» մրցանակին (տեսանյութ)

«Ամոթ». Երկրպագուները ամոթանք են տալիս հայ ֆուտբոլիստներին ու խաղադաշտ նետում հավաքականի մարզաշապիկը (տեսանյութ)

Սերգեյ Ջանջոյան. «Լեհերը ծափահարում էին ՀՀ օրհներգի ժամանակ, նման բան դեռ չէինք տեսել»

Նորամուտի խաղերում փայլելու վարպետ Վահան Բիչախչյանը և Մոսկվայի «Արարատի» նոր մարզիչը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը