fbpx
Բաժիններ

ՖԱՖ. «Վանեցյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել ներկայացված հրաժարականի հորդորը»

Առաջին հայկական ճակատ ֆան ակումբը հանդես է եկել այսպիսի հայտարարությամբ.

«Վերջին 3 ամիսների ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները, տիրող մթնոլորտը և ներքին տարաձայնություններն ունեցան իրենց ուղիղ ազդեցությունը Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների վրա՝ որոնց գագաթնակետը դարձավ Իտալիա – Հայաստան հանդիպումը։

Ժամանակավրեպ ենք համարում, Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների ներքին հակասությունների մեջ փնտրել մեղավորին, միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այս հակամարտությունը շարունակական վնաս է հասցնում մեր ֆուտբոլին: Հաշվի առնելով վերոնշյալը կարծում ենք , որ և Արթուր Վանեցյանը և Գործադիր կոմիտեի ամբողջ կազմը պետք է հաջորդաբար հրաժարականներ ներկայացնեն:

Հույժ կարևոր խնդիր է ՀՖՖ ժողովի (սա ՀՖՖ բարձրագույն մարմինն է, որն ընտրում է և՛ նախագահին, և՛ գործկոմի անդամներին) կազմի ֆիլտրումը, քանի որ այստեղ գրանցված 35 հասարակական կազմակերպությունների գերակշիռ մասը ունեն անհայտ ծագում, մի մասը առհասարակ չի գործում և կրում է սիմվոլիկ բնույթ, ինչպես նաև այստեղ է հայտնվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի «թեթև ձեռքով»՝ ծառայելով նեղ անձնական շահերի։

«Առաջին Հայկական Ճակատ» շարժման ղեկավար խորհրդի անդամները գործկոմի նիստից առաջ հանդիպել են ՀՖՖ նախագահի հետ և առաջարկել քայլերի հետևյալ հաջորդականությունը՝ ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրում՝ ձևավորելով անաչառ, իրական ֆուտբոլային մարմին, ՀՖՖ նախագահի հրաժարական, գործադիր կոմիտեի արձակում։

Կարծում ենք քաղաքական գործիչները և ֆուտբոլի հետ աղերս չունեցող մարդիկ չպետք է հայտնվեն գործադիր կոմիտեի կազմում, ինչպես նաև այստեղ չպետք է լինեն ակումբների սեփականատերը, որպեսզի չստեղծվեն անհավասար պայմաններ հայկական ակումբային ֆուտբոլում։

«Առաջին Հայկական Ճակատ» շարժման ղեկավար խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել մեր կողմից ներկայացված հրաժարականի հորդորը, պայմանով, որ գործադիր կոմիտեի անդամները ևս հեռանան և իրականացվի ՀՖՖ ժողովի անդամ ՀԿ-ների ֆիլտրում և մաքրում անհայտ ծագմամբ և ոչ ֆուտբոլային ՀԿ-ներից, որոնք մեր պահանջների հավասարաչափ կարևոր կետերն են։

Այս հայտարարության պահանջը պետք է իրականացվի ամենասեղմ ժամկետներում, այլ ճանապարհ չկա»:

Նշենք, որ այս պահին ընթանում ՀՖՖ գործկոմի նիստը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արթուր Վանեցյանի հրաժարականն ու ՀՖՖ գործկոմի հայտարարությունը առաջիկա քայլերի մասին (տեսանյութ)

ՀՖՖ գործկոմը ընդունել է Արթուր Վանեցյանի հրաժարականը

Red Eagles. «Բոլորը պետք է հեռանան, քանի որ բոլորն են պատասխանատու մեր ֆուտբոլում այս իրավիճակի համար»

ՀՖՖ նախագահը հանդիպել է հավաքականի ֆուտբոլիստների և մարզչական շտաբի հետ (տեսանյութ)

ՀՖՖ գործկոմը հաստատեց Աբրահամ Խաշմանյանի նշանակումը

ՖԱՖ-ն ու «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանն իրենց հանդիպման մասին հայտարարություն են տարածել

Փաշինյան. «Վանեցյանը կկենտրոնանա հավաքականին ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ դուրս բերելու վրա»

Ինչ էր կատարվում Հայաստանի հավաքականի հանդերձարանում բոսնիացիների նկատմամբ հաղթանակից հետո (տեսանյութ)

ՖԱՖ-ի միասնական երթը՝ Հայաստան-Իտալիա խաղից առաջ (տեսանյութ)

Ինչ անել Հայաստան – Իտալիա խաղից առաջ․ 2 տարբերակ

Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել է Էրիկ Վարդանյանի որակազրկումը

Նոր մանրամասներ ազգային մարզադաշտի կառուցման մասին

Արթուր Վանեցյան. «Որոշվել է ազգային ստադիոնը կառուցել Երևանից դուրս»

Արթուր Վանեցյանը՝ Բարձրագույն խմբի առաջիկա մրցաշրջանի փոփոխությունների մասին (տեսանյութ)

Բարձրագույն խմբում նոր մրցաշրջանից կգործի լեգեոներների լիմիտ

Արթուր Վանեցյան. «Վաղարշապատում կառուցվել է ֆուտբոլի դպրոց, իսկ ՊՆ-ը կկառուցի զորանոցը»