Ֆաների վանկարկումների պատճառով Իսպանիայում ֆուտբոլային հանդիպումը դադարեցվել է - VNews
Բաժիններ

Ֆաների վանկարկումների պատճառով Իսպանիայում ֆուտբոլային հանդիպումը դադարեցվել է

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի՝ Սեգունդայի հերթական հանդիպումներից մեկն ուղեկցվել է լուրջ սկանդալով: Դրա կենտրոնում հայտնվել է «Ալբասետեի» ուկրաինացի հարձակվող Ռոման Զոզուլյան:

Սեգունդայի «Ռայո Վալեկանո» – «Ալբասետե» հանդիպման առաջին կեսում «Ռայոյի» երկրպագուները վիրավորական արտահայտություններ են արել 30-ամյա Զոզուլյայի հասցեին՝ նրան անվանելով նացիստ: Մրցավարն անգամ ստիպված է եղել միառժամանակ դադարեցնել հանդիպումը, իսկ ստադիոնի հաղորդավարը հայտարարել է, որ խաղը կդադարեցվի, եթե երկրպագուները շարունակեն վիրավորական վանկարկումները, հաղորդում է Marca պարբերականը:

«Ալբասետեի» ֆուտբոլիստները, ի պաշտպանություն իրենց թիմակցի, ընդմիջումից հետո հրաժարվել են դուրս գալ խաղադաշտ ու շարունակել հանդիպումը: Ավելի ուշ, «Ալբասետեի» մամուլի ծառայությունը հրապարակել է իր դիրքորոշումը: «Մենք հրաժարվել ենք շարունակել հանդիպումը: Մենք դա արել ենք, քանի որ սպորտը մեզ համար մեծ արժեք ունի, և մենք սիրում ենք այն», – գրված է ակումբի թվիթերյան էջում:

Զոզուլյայի նկատմամբ երկրպագուների նման վերաբերմունքը կապված է ժամանակին նրա՝ «Բետիսից» «Ռայո Վալեկանո» չկայացած տեղափոխության հետ: Ուկրաինացի ֆուտբոլիստը հանդես էր ի պաշտպանություն իր հայրենակից զինվորականների Դոնբասում ընթացող ռուս-ուկրաինյան հակամարտությունում,

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վալվերդե. «Չարեցի այն, ինչ պետք է աներ «Ռեալի» պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը»

«Ռեալն» առաջին կեսից հետո պարտվում է «Բետիսին» (տեսանյութ)

«Ռեալի» առաջին գոլը Լա լիգայի 2020-21 մրցաշրջանում խփեց Ֆեդե Վալվերդեն (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Բետիսի» դեմ խաղում

«Ռեալը» 3 վերադարձ ունի «Բետիսի» դեմ խաղից

Պաշտոնական․ Կլաուդիո Բրավոն վերադարձավ Իսպանիայի առաջնություն

Կլաուդիո Բրավոն կվերադառնա Իսպանիա

Չեմպիոնների լիգայից մինչև Սեգունդա Բ. «Դեպորտիվոյի» ողբերգական պատմությունը

«Ատլետիկոն» 3 գոլ խփեց, բայց հաղթեց նվազագույն հաշվով (տեսանյութ)

Մանուել Պելեգրինին կգլխավորի իսպանական ակումբը

Մանուել Պելեգրինին վերադառնում է Լա Լիգա

Պաշտոնանկ է արվել Լա Լիգան ներկայացնող թիմի գլխավոր մարզիչը

2 սահանկում 2 րոպեում ու դաշտից հեռացում Իսպանիայի Սեգունդայում (տեսանյութ)

«Սևիլիան» վստահ հաղթանակ տարավ «Ռեալ Բետիսի» նկատմամբ (տեսանյութ)

Անդալուզյան դերբի․ առաջին կեսից հետո

Լա լիգայի վերադարձը՝ անդալուզյան դերբիով․ «Սևիլիա» – «Բետիս»․ Մեկնարկային կազմեր