fbpx

Ֆեդերերը ևս մեկ քայլով մոտեցավ պատմական ցուցանիշին (տեսանյութ)

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը նվաճել է Բազելի մրցաշարի հաղթողի կոչումը: Եզրափակիչում շվեյցարացի թենիսիստը 7:6, 6:4 հաշվով պարտության է մատնել ռումինացի Մարիուշ Կոպիլին։ Հատկանշական է, որ երկրորդ սեթում Ֆեդերերը պարտվում էր 2-4 հաշվով, սակայն կարողացավ վերադառնալ խաղ ու հաղթանակ տանել՝ պաշտպանելով անցած տարի նվաճած տիտղոսը:

https://twitter.com/ATPWorldTour/status/1056579638737207297

Սա աշխարհի ներկայիս երրորդ ռակետ Ֆեդերերի 99-րդ տիղտոսն էր ATP-ի մրցաշարերում: Այս տարի 37-ամյա լեգենդը դեռ մասնակցելու է Փարիզի «Մաստերս» մրցաշարին եւ Լոնդոնում կայանալիք ATP ամփոփիչ առաջնությանը:

Հավելենք, որ ATP մրցաշարերում հաղթանակների բացարձակ ռեկորդը շարունակում է պատկանել լեգենդար Իվան Լենդելին՝ անհավանական 109 տիտղոսներով։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: