fbpx
Բաժիններ

Ֆեկիրը պատմել է «Լիվերպուլ» չկայացած տեղափոխության մասին

«Ռեալ Բետիսի» հարձակվող Նաբիլ Ֆեկիրը պատմել է, թե ինչու 2018-ին չի կայացել իր տեղափոխությունը «Լիոնից» «Լիվերպուլ»:

Մամուլում շրջանառվում էր այն վարկածը, որ անգլիական ակումբը չի ցանկացել գնել ֆուտբոլիստին՝ վախենալով, որ նրա ծնկի վնասվածքը կարող է կրկնվել: Բայց ըստ խաղացողի՝ ձախողված տրանսֆերի համար պատասխանատվություն է կրում իր նախկին գործակալը:

«Շատ ստեր են ասվել, որոնք ազդել են ինձ վրա: Հատկապես նրանք, որոնք իմ ընտանիքի մասին էին: Դա ցավ է պատճառել նրանց ու ինձ: Այն ինչ ասվել է, սուտ է: Իմ ծունկը լավ է: Ես արագ բուժզննում անցա «Կլայրեֆոնտայնում», իմ ծնկի վերաբերյալ նույնիսկ որևէ հիշատակում չկար: Եթե իմ ծունկը այդքան վատ վիճակում լիներ, ի՞նչու ինձ ակումբում պետք է նոր պայմանագիր առաջարկեին:

Նույնիսկ ես չգիտեմ ճշմարտությունը: Երդվում եմ: Ես անցա բուժզննումս, հետո «Լիվերպուլը» որոշեց ինձ չգնել: Մի պահ կար, որ նրանք ցանկանում էին, որ ես հավատայի, որ դա իմ ծնկի պատճառով է, բայց պարզապես նրանց արդարացում էր պետք: Իմ նախորդ բուժզննումը ցույց էր տվել, որ ծունկս իդեալական վիճակում է: Ոչ մի խնդիր չկար:

Ես ոչինչ չունեմ «Լիվերպուլի» դեմ: Երբ դու քեզ շրջապատում ես վատ մարդկանցով, դա վատ է անդրադառնում է քեզ վրա: Այո, հնարավոր է, որ դա իմ նախկին գործակալի մեղքն է: Բայց դա ճակատագիր էր: Նորմալ չէ, որ դու տեղյակ չես բանակցությունների ընթացքից»,-ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Լիվերպուլն» ու «Տոտենհեմը» հաղթեցին խոշոր հաշվով (տեսանյութ)

«Ռեալն» ու «Արսենալը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

2 հայ, 1 լեգեոներ․ «Նոան» բաժանվել է 3 ֆուտբոլիստից

Ռուս հարձակվողը հունվարին կարող է տեղափոխվել «Չելսի»

5 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկից»

«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» պայքարում են «Բարսելոնայի» աստղին գնելու համար

L’Equipe. Պոգբան կտեղափոխվի «Ռեալ» մինչև ԵՎՐՈ 2020-ը

Բալեկյանը կարող է կարիերան շարունակել «Բոկա Խունիորսում»

Վան դե Բեկն ավելի է մոտենում «Ռեալին». հոլանդացին մերժել է Մոուրինյոյին

Կրաուչն «Էվերթոնին» համեմատել է Անդորրայի հավաքականի հետ

«Լիվերպուլի» հայտացուցակն ԱԱԱ-ի համար

Սանչոն մտադիր չէ լքել «Բորուսիան»

Հալանդը «ծիծաղելի» հրաժարագին կունենա հունվարին

AS. «Ռեալի» ֆուտբոլիստը կարող է լինել Մբապեին գնելու բանալին

Նավասը պատմել է «Ռեալից» հեռանալու պատճառների մասին

«Լիվերպուլը» ակումբային տպավորիչ ռեկորդ է սահմանել