Ֆելիպե Մելոյի կոշտ արձագանքը Կիելինիի խոսքերին - VNews
Բաժիններ

Ֆելիպե Մելոյի կոշտ արձագանքը Կիելինիի խոսքերին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ջորջիո Կիելինին La Reppublica-ին տված հարցազրույցում խոսել է իր կարիերայի ընթացքում ունեցած խաղընկերների մասին։

Իտալացի պաշտպանը, խոսելով Մարիո Բալոտելիի մասին, ասել էր․ «Բալոտելին բացասական մարդ է: Նա ոչ մի հարգանք չունի իր հետ աշխատող խմբի նկատմամբ: 2013 թվականին՝ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության ժամանակ, նա չմեկնեց ինձ իր ձեռքը, իսկ ես 2 անգամ ապտակեցի նրան»։

«Սուպեր Մարիոն» Կիելինիի խոսքերից հետո անդրադարձ էր կատարել՝ հայտարարելով, որ ինքը գոնե մարդկանց դեմքին ասում է այն, ինչ մտածում է նրանց մասին։

Կիելինին խոսել էր նաև Ֆելիպե Մելոյի մասին՝ հայտարարելով․ «Բալոտելիից էլ վատ խաղընկեր եմ ունեցել՝ Ֆելիպե Մելոն: Նա վատագույններից վատագույնն էր: Չեմ սիրում անհարգալից մարդկանց: Նրա հետ միշտ վիճելու եզրին էի»։

Մելոն անարձագանք չի թողել Կիելինիի խոսքերը։

«Կցանկանայի իմանալ, թե նա կոնկրետ որ ժամանակահատվածը նկատի ունի։ Եթե խոսքը վերաբերում է Թուրինում անցկացրած ժամանակահատվածին, ապա այդ ժամանակ ոչ ոք ինձնից հարգանքի պակաս չի զգացել։ Հիմա, սակայն, ես նրան չեմ հարգում ու այլևս չեմ հարգի։

Կիելինին ասել է, թե Բալոտելին արժանի էր ապտակի, իսկ ես վատագույններից վատագո՞ւյնն եմ․․․ Նա միշտ էլ վախկոտ է եղել, իսկ ընդհանուր առմամբ հեշտ է ինչ-որ գրքերում նման բաներ գրել։ Գուցե այդ պաշտպանը բարկացած է նրանից, որ երբ ես տեղափոխվեցի «Գալաթասարայ», մենք մի քանի ապտակ տվեցինք իր թիմ «Յուվենտուսին» ու դուրս թողեցինք նրանց Չեմպիոնների լիգայից։

Սա նման է Կիելինիին։ Նա միշտ իրեն այնպես է պահել, կարծես ինքը մեծագույնն է։ Հավանաբար նրա հիշողության մեջ դեռ վառ է այն, որ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում 3-0 հաշվով հաղթեցինք Իտալիայի հավաքականին, ու արդյունքում հենց մենք էլ չեմպիոն դարձանք։ Հավանաբար նա նեղսրտել է, որ այդպես էլ միջազգային ոչ մի տիտղոս Իտալիայի հավաքականի հետ չնվաճեց»,- La Gazzetta dello Sport-ը փոխանցում է բրազիլացի կիսապաշտպանի խոսքը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բելգիան ուժեղ գտնվեց Անգլիայից, Իտալիան՝ Լեհաստանից, այլ արդյունքներ (տեսանյութ)

Բալոտելին մոտ է նոր ակումբ տեղափոխությանը

Ռոբերտո Մանչինին վարակվել է կորոնավիրուսով

Ֆրանսիա – Պորտուգալիա և Լեհաստան – Իտալիա խաղերում հաղթողը չորոշվեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

Ազգերի լիգա․ Իտալիայի հավաքականն ուժեղ էր Նիդերլանդների ընտրանուց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Իտալիայի հավաքականի տպավորիչ գոլային գրոհը (տեսանյութ)

Նիդերլանդներ – Իտալիա․ Մեկնարկային կազմեր

Բոնուչի․ «Այդ պաշտպանն արժանի էր դառնալ «Ոսկե գնդակի» դափնեկիր»

Կիելինին չի խաղացել բոսնիացիների դեմ Մանչինիի՝ ակնոց չունենալու պատճառով

Ազգերի լիգա․ Իտալիայի հավաքականը ոչ-ոքի կորզեց, Նիդերլանդների ընտրանին հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Սուարեսը զանգել է Կիելինիին նախքան «Յուվենտուս» տեղափոխությունը

Իտալիայի հավաքականի հայտացուցակն Ազգերի լիգայի շրջանակում առաջիկա խաղերի համար

Կարիերայի այսպիսի՞ անկում․ Բալոտելին կարող է տեղափոխվել Իտալիայի C սերիայի թիմ

Մելո. «Ռոբենի պատճառով «Ռեալ» չտեղափոխվեցի»

«Բրեշիան» դատի կտա Բալոտելիին ու Ռայոլային

«Միլանի» հետ գավաթային խաղը բաց կթողնի «Յուվենտուսի» 2 ֆուտբոլիստ