Ֆերդինանդ Կարապետյան. «Օլիմպիական խաղերից առաջ կտրվելու եմ ամեն ինչից, չեմպիոնությունը յուրաքանչյուր մարզիկի երազանքն է» - VNews
Բաժիններ

Ֆերդինանդ Կարապետյան. «Օլիմպիական խաղերից առաջ կտրվելու եմ ամեն ինչից, չեմպիոնությունը յուրաքանչյուր մարզիկի երազանքն է»

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը և Եվրոպայի չեմպիոն Ֆերդիդնանդ Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեցին անցնող տարին և խոսեցին նախաօլիմպիական տարվա ծրագրերի մասին:

«Այս տարի բավական շատ մրցաշարեր ունեինք, որոնցում Ֆերդինանդը հաջող հանդես եկավ: Եվ այդպես լավ մարզավիճակով մոտեցանք Եվրոպայի առաջնությանը ու հաղթանակի հասանք:

Այնուհետև ուսումնամարզական հավաքներ անցկացրինք, բայց աշխարհի առաջնությունը կայացավ Բաքվում, որին չկարողացանք մասնակցել: Տարին հաջողակ էր, քանի որ 13 տարի անց ձյուդոյում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ նվաճեցինք»,-ասաց մարզիչը:

«Մեզ համար 2018-ը հաջողակ տարի էր: Արդեն սկսեցինք լավ տեղեր զբաղեցնել առաջնություններում: Դա էլ բերեց Եվրոպայի առաջնությունում հաղթանակի, որի կապակցությամբ շատ ուրախ եմ: Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանը, հաջորդ տարի կապացուցեմ իմ բարձր կարգը:

Օլիմպիական խաղերին պատրաստվելու ենք գաղտնի մեթոդով: Մարզչի հետ կորոշենք՝ ինչպես անել: Օլիմպիական խաղերից կես տարի առաջ ես կանաջտվեմ ամեն ինչից ու կպատրաստվեմ խաղերին ինտեսիվ կերպով, քանի որ դա յուրաքանչյուր մարզիկի երազանքն է: Ես միշտ երազել եմ օլիմպիական չեմպիոն դառնալ, այնպես որ, շատ լուրջ ենք մոտենալու: Ամեն հնարավոր բան անելու ենք, որպեսզի հասնենք մեր նպատակներին»,-ասաց հայ մարզիկը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն էլ հավելեց, որ 2019-ը ծանրաբեռնված է լինելու: Հավաքները սկսելու են հունվարին Ավստրիայում, այնուհետև մասնակցելու են միջազգային մրցաշարերի, որպեսզի լավ մարզավիճակով մոտենան Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին: Ֆերդինանդից բացի, օլիմպիական հույսեր կան նաև 90 կգ քաշային Արսեն Խանջյանից, որը անցած տարի է միացել մեր թիմին Ռուսաստանի հավաքականից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆերդինանդ Կարապետյանը՝ իր ապաքինման ու Օլիմպիական խաղերում մեդալ նվաճելու մասին (տեսանյութ)

10 լավագույնների պարգևատրումը, Արմեն Նազարյանի շքանշանը ու վաստակավորի կոչումներ մարզիչներին (ֆոտոշարք)

Հայր և որդի չեմպիոններ՝ Արմեն և Էդմոնդ Նազարյաններ. Զգացողությունները Եվրոպայի չեմպիոն դառնալուց հետո (տեսանյութ)

Ֆերդինանդ Կարապետյանը՝ վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

Ֆերդինանդ Կարապետյանը դուրս է եկել վարկանիշային մրցաշարի եզրափակիչ

Ձյուդոիստները օլիմպիական ուղեգրերի համար պայքարը սկսում են այս ամսվանից

Ձյուդոյի Հայաստանի մեծահասակների հավաքականը մասնակցում է «Դեպի ոսկին» օլիմպիական մարզումային ճամբարին

Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանը ներկայացուցիչներ կունենա նաև ձյուդոյում ու մարմնամարզությունում

ԱԱ․ Ֆերդինանդ Կարապետյանը լքել է պայքարը

Ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ

Մինսկ 2019. Ֆերդինանդ Կարապետյանը լքում է պայքարը

Մինսկ 2019. Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Եվրոպական խաղեր. Որ մարզաձևերից ու որ մարզիկներից պետք է մեդալ սպասել

ՀԱՕԿ նախագահը ընդունեց Եվրոպական խաղեր մեկնող մարզիկներին ու մարզիչներին (տեսանյութ)

Հայտնի է Եվրոպական խաղերում Հայաստանի ամբողջ կազմը

Մեծ սաղավարտ․ Ֆերդինանդ Կարապետյանը 7-րդն է