Ֆերդինանդը բացատրել է «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայության կարևորությունը - VNews
Բաժիններ

Ֆերդինանդը բացատրել է «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայության կարևորությունը

Խաղի մանրամասները

Անգլիա, Պրեմիեր Լիգա, 19 տուր

17 Հունվար 2021 - 20:30

0

Լիվերպուլ

0

Մանչեսթեր Յունայթեդ

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև կայանալիք խաղից առաջ անդրադարձել է դիմակայությանը:

«Կան կարևոր խաղեր, կան խաղեր, որոնք ավելի մեծ նշանակություն ունեն, ու կան խաղեր «Լիվերպուլի» դեմ: Սա հատկապես ավելի ընդգրկուն է այն պարագայում, որ երկու թիմերն էլ մրցաշարային աղյուսակի առջևում են: Իհարկե, առանց երկրպագուների ամեն ինչ նախկինի պես չի լինի, սակայն վստահ ենք՝ ֆուտբոլիստները չեն մոռանա դիմակայության պատմությունն ու կարևորությունը:

Պարտության մասին անգամ մտածելն է ցավեցնող: «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ հարված կհասցնի «Լիվերպուլին», եթե կարողանա միավորների տարբերությունը հասցնել 6-ի: Հաշվի առնելով այն, որ նրանց հիմնական պաշտպանը բացակայում է, ու թիմը համեմատաբար թուլացած է, Սուլշերը պիտի հանդերձարանում գոռա. «Գրոհել հե՛նց առաջին վայրկյաններից»:

Այս հանդիպումների ժամանակ պետք չէ լարվել: Հարկավոր է կենտրոնացնել ուշադրությունը, տեղի չտալ հույզերին, համապատասխանել մրցակցին ֆիզիկապես ու հոգեպես, խաղալ արագ ու ագրեսիվ, պատժել ցանկացած սխալի համար: «Լիվերպուլը» խոցելի է, ու «Մանչեսթեր Յունայթեդը» պիտի զգա արյան հոտն ու դուրս գա որսի: Նման պահերի մասին «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներն ուղղակի երազում են»,- գրել է Ֆերդինանդն իր ինստագրամյան էջում:

Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ԵԼ. «Ռոման», «Ման. Յունայթեդն» ու «Միլանը» 1/8 եզրափակիչում են, մյուս արդյունքները (տեսանյութ)

Էրիկ Բային, պատասխանելով Մեսի՞, թե՞ Ռոնալդու հարցին, ասել է՝ «Ռամոս»

Կլոպը կարող է լքել «Լիվերպուլը»՝ ազգային հավաքական գլխավորելու համար

«Գործի կեսը կամ պայքար հանուն հաջորդ փուլի». Եվրոպա լիգայի պատասխան խաղերն ու ֆավորիտների մարզավիճակը

Երկար որոնումներից հետո փրկարարները գտել են Ալիսոնի հոր դին

Մանեն նշել է այն ֆուտբոլիստին, առանց որի ինքն ու Սալահը շատ ավելի քիչ գոլեր կխփեին

«Հին դեմքեր, նոր թվեր». Չեմպիոնների լիգայի ռեկորդներ, որոնք կարող են գերազանցվել այս մրցաշրջանում

Անգլիայում երկրպագուները կվերադառնան մարզադաշտ

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Նյուքասլին», Ֆերնանդեշը՝ գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Սիթիի»՝ ԱՊԼ-ում 13-րդ անընդմեջ հաղթանակը․ «Արսենալին» չհաջողվեց կանգնեցնել հաղթարշավը (տեսանյութ)

Կլոպ․ «Աստված այդ ակումբին է երկրպագում և անում է ամեն ինչ, որ կանգնեցնի մեզ»

Լոնդոնյան դերբիում «Վեսթ Հեմը» հաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Մերսիսայդյան դերբիում «Լիվերպուլը» զիջեց «Էվերթոնին» (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Էվերթոն». Մեկնարկային կազմեր

Մինամինոյի տպավորիչ գոլը «Չելսիի» դեմ խաղում ընդհատեց «Սաութհեմփթոնի» պարտությունների շարքը (տեսանյութ)

Մերսիսայդյան դերբի, ծանր պայքար Իսպանիայում. ինչ ֆուտբոլ դիտել այսօր