Ֆերգյուսոնի «Յունայթեդի» վերջնական վերադա՞րձը. որ դիրքում կխաղա Ռոնալդուն ՄՅՈւ-ում - VNews
Բաժիններ

Ֆերգյուսոնի «Յունայթեդի» վերջնական վերադա՞րձը. որ դիրքում կխաղա Ռոնալդուն ՄՅՈւ-ում

sa56as4das54ds - Ֆերգյուսոնի «Յունայթեդի» վերջնական վերադա՞րձը. որ դիրքում կխաղա Ռոնալդուն ՄՅՈւ-ում

Տրանսֆերային այս պատուհանը մինչև վերջին վայրկյանը մարդկանց ցնցումների մեջ է պահում: Սերխիո Ռամոսի՝ «Ռեալից» հեռանալը շոկային լուր էր, բայց շաբաթների ընթացքում երկրպագուները համակերպվեցին այդ մտքի հետ: Հետո եկավ Մեսիի ռումբը, և տեղի ունեցավ անպատկերացնելին: Մեսին հեռացավ «Բարսելոնայից» ու դարձավ Ռամոսի թիմակիցը ՊՍԺ-ում:

Այս օրերին թափ է հավաքել Կիլիան Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության գործընթացը, որն, ըստ իսպանական մամուլի, ավարտվելու է ֆրանսիացու՝ Մադրիդ տեղափոխությամբ: Բայց սա էլ դեռ ֆիլմի ավարտը չէ: Կրիշտիանու Ռոնալդուն հետ չմնաց մյուսներից (որ ամենակարևորն է՝ Մեսիից) և ինքն էլ փոխեց ակումբը: Տարիներ շարունակ նրա՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու ցանկություն/խոստումը վերջապես իրականացավ: ՄՅՈւ-ի երկրպագուների համար տառապանքներով լի տարիներից հետո սկսում է սուպեր ժամանակաշրջան՝ երիտասարդ/աստղային կազմով և ակումբի լեգենդ Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերումով:

Բայց՝ նախ հիշենք, թե ինչպես էր անցել Ռոնալդուի առաջին ժամանակահատվածը Մանչեսթերում, թե ինչու նա որոշեց հեռանալ «Յուվենտուսից» ու վերադառնալ «Յունայթեդ», և թե որ դիրքում նա կխաղա իր հին/նոր թիմում:

Ինչու Ռոնալդուն հեռացավ «Յուվենտուսից»

2018-ին «Ռեալից» հեռանալուց հետո Ռոնալդուն չի դադարել գոլեր խփել. «Յուվեի» կազմում անցկացրած 134 խաղում նա խփել է 101 գնդակ և օգնել իր թիմին երկու անգամ դառնալ Իտալիայի չեմպիոն, երկու անգամ՝ սուպերգավաթակիր և մեկ անգամ նվաճել երկրի գավաթը: Ավելին՝ նախորդ մրցաշրջանում նա խփած 29 գոլով դարձավ Ա սերիայի լավագույն ռմբարկուն, խփեց արդյունավետությամբ տարբեր ռեկորդներ՝ համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկու, ազգային հավաքականներում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստ, Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկու:

Այդուհանդերձ՝ Ռոնալդուն «Յուվենտուսում» չի գտնում այն, ինչ փնտրում էր՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, որի նվաճումով Կրիշտիանուն յուրահատուկ ցուցանիշ կգրանցեր՝ իսպանական, իտալական ու անգլիական թիմերի հետ ՉԼ-ն հաղթելով, ինչպես նաև ՉԼ հաղթելը կբարձրացներ նրա՝ հերթական «Ոսկե գնդակը» նվաճելու հավանականությունը: Բայց «Յուվենտուսը» Ռոնալդուի ժամանումից հետո կազմի ու խաղամակարդակի առումով անկում գրանցեց և փաստացի՝ այն թիմը չէր, որ ունակ էր կամ ունակ է նվաճել ՉԼ-ն:

Переход форварда «Ювентуса» Криштиану Роналду в «Манчестер Сити» почти оформлен, игрок уже пообщался с Пепом Гвардиолой - Eurosport

Ռոնալդուն իրենից հասանելիք ամեն բան արել էր ՉԼ-ն հաղթելու համար: 2018/19-ին նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Ատլետիկոյի» դեմ խաղում, երկու գոլ խփեց նաև «Այաքսի» դարպասը, բայց «Յուվեն» պարտվեց հոլանդական ակումբին: 2019/20-ի 1/8 եզրափակիչում էլ նա դուբլի հեղինակ դարձավ «Լիոնի» դեմ խաղում, բայց այս անգամ էլ ֆրանսիական ակումբը հաղթահարեց թուրինցիների արգելքը՝ արտագնա խփած գոլի շնորհիվ:

Կրիշտիանուն Մեսիի ու մյուս աստղերի հետ «Ոսկե գնդակի» ու այլ տիտղոս/մրցանակների համար պայքարելու շանս կարող էր ունենալ միայն տեղափոխվելով թիմ, որ կունենար ավելի լավ կազմ և ավելի մեծ հավակնություններ: Իսկ իր սիրելի «Մանչեսթեր Յունայթեդը», ի տարբերություն նախորդ 7-8 տարիների, հենց հիմա ունի այդ ամենը: Ավելի խելամիտ որոշում հնարավոր չէր ընդունել:

Մեր ընտրանին

Ռոնալդուի առաջին էտապը Մանչեսթերում

2003-ին Ռոնալդուն 18 տարեկան էր: Ըստ մամուլում շրջանառվող լեգենդների (գուցե՝ դրանք ամենևին էլ լեգենդներ չեն) «Սպորտինգի» հեռանկարային ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին մոտ 50 ակումբ: Բայց Ռոնալդուն ընտրեց «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ռոնալդուն տեղափոխվեց ակումբ, որն անցկացնում էր ու դրան նախորդած տարիներին էլ անցկացրել էր իր պատմության լավագույն ժամանակաշրջաններից մեկը: Լեգենդար սերունդը հասել էր նվաճումների ու շարունակում էր տիտղոսներ նվաճել: Ֆերդինանդ, Նևիլ, Սքոուլզ, Գիգս, վան Նիստելռոյ: Այս անունների կողքին իր տեղը գտավ նաև Ռոնալդուն, տարեցտարի բարելավեց ցուցանիշները և դարձավ ավելի լավ ֆուտբոլիստ:

2007-ին Ռոնալդուն «Յունայթեդի» առաջատարն էր, սըր Ալեքս Ֆերգյուսոնի ամենասիրելի ֆուտբոլիստը: Այդ տարի ՄՅՈւ-ն դարձավ Պրեմիեր լիգայի հաղթող: 2008-ը, սակայն, լավագույն տարին էր, որ Կրիշտիանուն ունեցավ «Յունայթեդում»: Պորտուգալացին ավելի հաճախ սկսեց միանալ Ռունիին հարձակման կենտրոնում ու անհամեմատ ավելի շատ գոլ խփեց, քան նախորդ տարիներին. 31 գոլով՝ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու, 8 գոլով՝ ՉԼ լավագույն ռմբարկու, «Յունայթեդն» էլ հաղթեց այդ 2 մրցաշարերում:

2009-ին «Ոսկե գնդակի» դափնեկիրի կարգավիճակով Ռոնալդուն հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»՝ ակումբի լեգենդի կարգավիճակով:

Ֆերգյուսոնն առանցքային դեր խաղաց նրա վերադարձում 

Ռոնալդուն Ալեգրիին արդեն ասել էր, որ այլևս չի պատրաստվում խաղալ «Յուվենտուսում»: Անգլիական մամուլը գրում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված է ՄՅՈւ-ի ամենասկզբունքային մրցակիցը՝ «Մանչեսթեր Սիթին»: Այդ շշուկները մեծ աղմուկ բարձրացրին ֆուտբոլասերների շրջանում. ինչպե՞ս կարող է Ռոնալդուն գնալ այդ քայլին: «Քաղաքաբնակներին» չհաջողվեց գնել Հարի Քեյնին ու նրանց համար Ռոնալդուն դարձավ գլխավոր այլընտրանքը:

Բայց ամեն ինչ փոխվեց Ռոնալդուի տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարության օրը՝ հաշված ժամերի ընթացքում: Օգոստոսի 27-ի կեսօրին «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը զանգահարում է Կրիշտիանուին ու հրավիրում «Յունայթեդ»: Ռոնալդուն, ըստ անգլիական մամուլի, առանց մեկ րոպե վարանելու ընդունում է առաջարկն ու որոշում վերադառնալ ակումբ, որտեղ հասել է իր կարիերայի առաջին լուրջ նվաճումներին: Ամեն ինչ տեղի է ունենում ժամերի, նույնիսկ րոպեների ընթացքում:

Ո՞ր դիրքում Ռոնալդուն կխաղա «Յունայթեդում»

Մանչեսթերում անցկացրած 6 մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է տարբեր դիրքերում: Սկզբում նա խաղում էր աջ վինգերի դիրքում՝ օգտագործելով տեխնիկան ու արագությունը: ՄՅՈւ-ում նա խաղացել է նաև ձախից ու հարձակման կենտրոնում:

Կրիշտիանուն «Ռեալում» անցկացրած հատկապես վերջին տարիներն ու «Յուվենտուսում» անցկացրած ժամանակահատվածում գործել է հարձակման կենտրոնից: Նրա ֆիզիկական ու տեխնիկական տվյալներն այժմ ամբողջովին «9 համարի» տվյալներ են: Կրիշն այլևս չունի նախկին արագությունը, փոխարենն ավելի հմտացած է տարբեր ոճի հարվածներ կատարելու հարցում:

«Յունայթեդում» այժմ վինգերները շատ են, ինչը նույնպես թույլ է տալիս ենթադրել, որ Ռոնալդուն կխաղա կենտրոնում: Ձախից, ամենայն հավանականությամբ, երբ վերականգնվի ստացած վնասվածքից, կլինի Մարկուս Ռեշֆորդը: Աջ եզրում կգործի «Յունայթեդի» աստղային նորեկ Ջեյդոն Սանչոն, խաղարկողի դիրքում էլ կխաղա Բրունու Ֆերնանդեշը: «Յունայթեդի» հարձակման գիծն ինքնին արդեն լավն էր. Սանչո, Ռեշֆորդ, Բրունու, Պոգբա, Մարսիալ… բայց այս ֆուտբոլիստներից ոչ ոք «մարդասպան» չէին՝ ի տարբերություն Ռոնալդուի: Հենց այդ բացն էլ եկել է լրացնելու Ռոնալդուն:

new squad template 960x960 - Ֆերգյուսոնի «Յունայթեդի» վերջնական վերադա՞րձը. որ դիրքում կխաղա Ռոնալդուն ՄՅՈւ-ում

Կա նաև այլընտրանքային տարբերակ: Ռոնալդուն կարող է խաղալ նաև հարձակման ձախ եզրում, երբ մեկնարկային կազմում տեղ գտնի ՄՅՈւ-ի կազմում եղած միակ նոմինալ կենտրոնական հարձակվողը՝ Էդինսոն Կավանին: Ռոնալդուն, անկախ ամեն ինչից, ձախ եզրից խաղալու մեծ փորձ ունի, ինչը կօգնի թե՛ նրան և թե՛ թիմին: Այս դեպքում «Յունայթեդի» սխեման կարող է փոխվել նաև խաղի ընթացքում՝ կախված անհրաժեշտությունից ու իրավիճակից, և թիմը կարող է խաղալ 4-4-2 մարտավարությամբ՝ Ռոնալդուն ու Կավանին առջևից:

new squad template2 960x960 - Ֆերգյուսոնի «Յունայթեդի» վերջնական վերադա՞րձը. որ դիրքում կխաղա Ռոնալդուն ՄՅՈւ-ում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆերան Տորեսը երկար ժամանակով կբացակայի վնասվածքի պատճառով

Պոգբայի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային»

Ստեռլինգը հայտարարել է, որ ցանկանում է խաղալ Անգլիայի սահմաններից դուրս

Մարկիզիո. «Ուրախ կլինեմ, եթե նա երկարաձգի պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ»

Մենդեշ. «Նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է»

«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել Իսպանիայի Մ18 հավաքականի ֆուտբոլիստին

«Երազանքի հետևից». Մբապեն հաստատակամ է իր որոշման մեջ

«Յուվենտուսը» միայն մեկ պայմանով կերկարաձգի Բերնարդեսկիի հետ գործող պայմանագրի ժամկետը

Ալեքս Ֆերգյուսոնն ասել է՝ ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»

ՊՍԺ-ն պատրաստ է աստղաբաշխական աշխատավարձ առաջարկել Հալանդին

Կոուտինյոն ձմռանը կարող է լքել «Բարսելոնան»

«Ոսկե գնդակի» հավակնորդների լավագույն եռյակը՝ ըստ Մաուրիսիո Պոչետինոյի

Լինգարդը կարիերան կարող է Իսպանիայում կամ Իտալիայում շարունակել

«Միլանը» նոր դարպասապահ ունի

Հայտնի է, թե որ դեպքում Պոգբան նախապատվությունը կտա «Ռեալ» տեղափոխությանը

Ռոնալդուի հերթական բացառիկ նվաճումը