-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
UFC-ի չեմպիոնի հավակնորդ Տոնի Ֆերգյուսոնը մեկնաբանել է Խաբիբ Նուրմագոմեդովի հայտարարությունը, ըստ որի՝ երկու խառնամարտիկների միջև մենամարտը չի կայանալու կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովն ու Ֆերգյուսոնը պետք է մենամարտեին ապրիլի 18-ին UFC 249-ի շրջանակում։ Խաբիբը, սակայն, երեկ հայտարարություն է տարածել, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով չի պատրաստվում լքել Ռուսաստանը։
«Տղան չի ուզում կռվել։ Նա վախեցավ ու փախավ։ Հենց սրա համար նա պետք է զրկվի չեմպիոնական գոտուց»,- ասել է Ֆերգյուսոնը ESPN-ի եթերում։
Ավելի ուշ ամերիկացի խառնամարտիկն այս թեմայով հրապարակում է կատարել իր թվիթերյան էջում․ «Մենք նրան վախեցրինք։ Նա Աբու Դաբիից ԱՄՆ վերադառնալու հնարավորություն ուներ։ Նա հնարավոր բոլոր միջոցներն ուներ, որ նստեր ինքնաթիռ ու վերադառնար։ Բայց սա երկրորդ անգամն է, որ մենք նրան վախեցրինք։
Ես իսկական մարդասպան եմ, իսկ Խաբիբն ու Կոնորը վազվզում են պոչերի ետևից, ինչպես անիծյալ շները։ Նրանք կատվիկ են։ Ես նրան ասացի, որ պատրաստվում եմ նրա գլխով սրբել հատակը, ու նա վախեցավ»։
Tune🥇In @sportscenter Champ Shit Only™️ 💪🕶 -CSO- 🇺🇸🏆🇲🇽 @BallengeeGroup pic.twitter.com/p8OLvzz3MF
— Tony Ferguson (@TonyFergusonXT) April 1, 2020
Ֆերգյուսոնի հայտարարությունից հետո Խաբիբ Նուրմագոմեդովն ուղիղ եթերում անդրադարձել է մենամարտի չեղարկման թեմային․ «Ինչ որ մեկն ինձ մենամարտն անցկացնելու տեղ կասի՞․․․ Ես հիմա նստած եմ տանը, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո կարանտինում եմ, բայց շարունակում եմ մարզվել։
Լսել եմ, որ մենամարտը կարող էր անցկացվել Բելառուսում, սակայն չգիտեմ՝ դա ճի՞շտ է, թե՞ սխալ։ Ես կգնամ Բելառուս, սակայն Տոնին չի կարող դուրս գալ ԱՄՆ-ից։ Հիմա այնտեղ ոչ մարդ են թողնում, ոչ էլ թողնում են, որ այնտեղից մարդ հեռանա։ Ես խորհուրդ եմ տալիս բոլորին մնալ տանն ու չխախտել կարանտինը։ Աշխարհի ամենախելացի մարդիկ, կառավարությունները, բժիշկները հանդես են գալիս այս հորդորով։
Բոլորն ինձ ասում են, որ ես պետք է թռչեմ, կասե՞ք նաև, թե ուր պետք է թռչեմ»։
Հետաքրքիր է նաև այն, որ Խաբիբ Նուրմագոմեդովի ուղիղ հեռարձակմանը միացել է Կոնոր Մակգրեգորը, որը ռուս խառնամարտիկին խնդրել է ավելացնել իրեն ուղիղ հեռարձակման մեջ, որից հետո Խաբիբը հաջողություն է մաղթել իր հետևորդներին ու անջատել հեռարձակումը։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո