-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն հեռացել է «Նապոլիից»: Բասկ ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է այդ ակումբի պաշտոնական կայքը:
35-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը:
Ընթացիկ մրցաշրջանում Լյորենտեն շատ քիչ խաղաժամանակ է ստացել: Նա մասնակցել է 5 հանդիպման, որոնցում խաղադաշտում անցկացրել է ընդամենը 56 րոպե:
Սպասվում է, որ «Ուդինեզեն» շուտով պայմանագիր կկնքի նաև «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեի հետ:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո