Ֆերնանդո Տորեսի հուզիչ նամակը համաշխարհային ֆուտբոլին - VNews
Բաժիններ

Ֆերնանդո Տորեսի հուզիչ նամակը համաշխարհային ֆուտբոլին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսն այսօր ավարտել է իր մարզական կարիերան: Ֆուտբոլիստը հուզիչ նամակ է հղել համաշխարհային ֆուտբոլին:

«Երբ ես հինգ տարեկան է, սկսեցի ֆուտբոլ խաղալ եղբորս հետ: 30 տարի անց ես անցկացնում եմ իմ վերջին հանդիպումը որպես պրոֆեսիոնալ: Այսօր ես հետհայացք եմ գցում ու դժվարանում եմ հավատալ այն ամենին, ինչի միջով անցել եմ: Ինձ շատ հաջողակ եմ զգում, որ կարողացել եմ նվաճել ֆուտբոլի ամենակարևոր և արժեքավոր գավաթները, ելույթներ ունենալ տարբեր բարձրակարգ թիմերում:

Հաջողությունների եմ հասել նաև Իսպանիայի հավաքականի կազմում՝ ունենալով շատ հուզիչ պահեր ու ապրելով երջանկության զգացողություններ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլին ինձ այսքան երջանիկ դարձնելու համար, բայց միևնույն ժամանակ ես չեմ ուզում մոռանալ սպորտի ամենահեղինակավոր մասը, որ այս ամենը դարձնում է այսքան սքանչելի՝ երկրպագուները: Շնորհակալություն եմ հայտնում այն բոլոր թիմերի երկրպագուներին, որտեղ ես խաղացել եմ: Նրանք ինձ սիրել են, ուրախացրել ու հարգել: Շնորհակալություն եմ հայտնում նաև մրցակից թիմերի երկրպագուներին, քանի որ դուք ինձ ավելի լավ ֆուտբոլիստ եք դարձրել:

Հուսով եմ՝ դուք հաճույք եք ստացել իմ խաղից, և ես ինչ-որ կերպ ոգեշնչել եմ ձեզ: Երբեք չդադարեք հետապնդել ձեր երազանքներին, քանի որ դա իսկական հաճույք է: Շնորհակա՛լ եմ, ֆուտբո՛լ»,- գրել է Տորեսը:

Ֆերնանդո Տորեսի թիմը ֆուտբոլիստի կարիերայի վերջին խաղում պարտվեց 1-6 հաշվով (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


I’ll be back. Թոփ-5 Ֆուտբոլիստներ, որոնք կարիերայի ավարտին վերադարձել են հայրենի ակումբ

«Նա 10 տարի թուք ու մուր էր ուտում, իսկ այսօր լավագույնն է». «Լիվերպուլի» ավագ Ջորդան Հենդերսոնը դժոխքի միջով է անցել

Ֆերդինանդ. «Նա ֆանտաստիկ հարձակվող էր, որը փչացնում էր Վիդիչի կարիերան»

Կարագեր․ «Կարծես ավերվեինք, երբ Տորեսը «Չելսի» տեղափոխվելու որոշում կայացրեց»

Կարոտախտ_#8. «Մանկան ճիչը «Էնֆիլդում». Ինչու և ինչպես Ֆերնանդո Տորեսը հերոսից դարձավ դավաճան

Ֆերնանդո Տորեսը կազմել է իր հետ խաղացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Սալահը տպավորիչ ցուցանիշներ է գրանցել՝ գոլի հեղինակ դառնալով «Բորնմութի» դեմ խաղում

«Ու հնչեց զանգը, հնչեց…». 2019-ի 10 գլխավոր հրաժեշտները ֆուտբոլում

Տորեսը կարող է մարզիչ դառնալ

Ֆերնանդո Տորեսի թիմը ֆուտբոլիստի կարիերայի վերջին խաղում պարտվեց 1-6 հաշվով (տեսանյութ)

Ինիեստայի հուզիչ հրաժեշտի նամակը Տորեսին, որը այսօր ավարտում է կարիերան

Ֆերնանդո Տորես. «Նա լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ խաղացել եմ»

Տորեսը բացատրել է, թե ինչու է կարիերան ավարտելու որոշում կայացրել

Լա՞վ եք հետևել Ֆերնանդո Տորեսի կարիերային. VNews-ի Quiz-ը

Ֆերնանդո Տորեսն ավարտում է կարիերան

Ո՞ւմ շնորհանդեսն է եղել ամենամարդաշատը ֆուտբոլի պատմության մեջ