-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ֆերնանդո Տորեսն այսօր իր մարզական կարիերայի վերջին հանդիպումն անցկացրեց: Իսպանացի ֆուտբոլիստը, որ ճապոնական «Սագան Տոսուի» կազմում է հանդես գալիս նախորդ ամառվանից, թիմի կազմում մրցեց «Վիսել Կոբեի» դեմ, որտեղ խաղում է Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան: Տորեսի թիմը զիջել է 1-6 հաշվով:
35-ամյա Տորեսը ճապոնական ակումբի կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ Տորեսը հանդես է եկել «Ատլետիկոյի», «Լիվերպուլի», «Չելսիի» և «Միլանի» կազմում: Իսպանիայի հավաքականի կազմում Տորեսը մասնակցել է 110 հանդիպման՝ դառնալով 38 գոլի հեղինակ:
«Չելսիի» կազմում «Էլ Նինյոն» դարձել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հաղթող: Վերջին մրցանակը նվաճել է նաև «Ատլետիկոյի» հետ: Ֆերնանդոն Եվրոպայի կրկնակի և ԱԱ 2010-ի չեմպիոն է:
Ինիեստայի հուզիչ հրաժեշտի նամակը Տորեսին, որը այսօր ավարտում է կարիերան
Ֆերնանդո Տորեսի վերջին ելույթը՝
Ֆերնանդո Տորեսի հրաժեշտը՝
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո