fbpx

Ֆետելն անգերազանցելի էր Բելգիայի Գրան-պրիում

Բելգիայի լեգենդար «Սպա-Ֆրանկորշամ» մրցուղիում կայացավ Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության հերթական Գրան-պրին։ Շախմատաձև դրոշակն առաջինը տեսավ աշխարհի քառակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը։

Մեկնարկելով երկրորդ հորիզոնականից՝ «Ֆեռարիի» գերմանացի պիլոտը առաջին շրջադարձներից մեկում շրջանցեց Լյուիս Հեմիլտոնին ու այլևս առաջատարությունը չզիջեց։ Բրիտանացին եզրագիծը հատեց երկրորդը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Ռեդ Բուլի» հոլանդացի արշավորդ Մաքս Ֆերստապենը։

Մեկնարկային շրջադարձում, ինչպես այստեղ հաճախ է լինում, գրանցվեց վթար, որի արդյունքում պայքարից դուրս մնացին աշխարհի չեմպիոններ իսպանացի Ֆերնանդո Ալոնսոն և ֆինլանդացի Կիմի Ռայկոնենը։

Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ Ֆետելը կրճատեց միավորների տարբերությունն առաջատար Լյուիս Հեմիտոնից։ Հիմա Սեբն ունի 214, իսկ Հեմիլտոնը՝ 231 միավոր։

Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության հաջորդ էտապը կկայանա Իտալիայում։ Ավտոարշավորդներն իրենց ուժերը կչափեն ոչ պակաս լեգենդար Մոնցա մրցուղում։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: