ՖԻԴԵ-ի թարմացված վարկանշային աղյուսակը. Լևոն Արոնյանը կրկին էլիտար գրոսմայստերների ցանկում է - VNews
Բաժիններ

ՖԻԴԵ-ի թարմացված վարկանշային աղյուսակը. Լևոն Արոնյանը կրկին էլիտար գրոսմայստերների ցանկում է

levon1 - ՖԻԴԵ-ի թարմացված վարկանշային աղյուսակը. Լևոն Արոնյանը կրկին էլիտար գրոսմայստերների ցանկում է

ՖԻԴԵ-ն հրապարակել է սեպտեմբերի վարկանիշային աղյուսակը: Հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյանը մեկամսյա ընդմիջումից հետո կրկին տեղ զբաղեցրեց էլիտար գրոսմայստերների ցանկում (որոնց անհատական վարկանիշը 2800 և ավելի է): Նախորդ ամսվա համեմատ Արոնյանը 3-ով ավելացրել է իր վարկանիշը (2802) և մեկ հորիզոնականով բարձրանալով, զբաղեցնում է 4-րդ տեղը:

Արոնյանին գերազանցում են միայն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2827), Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2804) և Վլադիմիր Կրամնիկը (2803):

Հիշեցնենք, որ եռամյա ընդմիջումից հետո Արոնյանն էլիտար գրոսմայստերների ցանկում տեղ էր զբաղեցրել հուլիսի դասակարգման ցուցակում՝ 2809 վարկանիշով հանգրվանելով 4-րդ հորիզոնականում: Իսկ մինչ այդ վերջին անգամ Արոնյանի վարկանիշը 2800-ից բարձր էր եղել 2014թ. սեպտեմբերին՝  2804: Այն ժամանակ նա վարկանիշային աղյուսակում զբաղեցնում էր 2-րդ հորիզոնականը, իսկ առաջատար Մագնուս Կառլսենի վարկանիշը 2870 էր: Իսկ ամենաբարձր անհատական վարկանիշն (2830) Արոնյանն ունեցել է 2014թ. մարտին:

ՖԻԴԵ-ի սեպտեմբերի վարկանիշային աղյուսակի 100 ուժեղագույնների շարքում տեղ են զբաղեցրել Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ՝  Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանը:

Մովսեսյանը 6-ով նվազեցրել է իր  վարկանիշը (2671) և  69-րդ տեղից նահանջել է 72-րդ հորիզոնական: Հակոբյանը պահպանել է վարկանիշը (2667), սակայն նահանջել է 2 հորիզոնականով՝ ընթանալով 79-րդ տեղում: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը պահպանել է իր 2652 վարկանիշը՝ եզրափակելով աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկը:

ԱՄՆ-ը ներկայացնող Վարուժան Հակոբյանը ևս պահպանել է իր 2662 վարկանիշը, սակայն մեկ հորիզոնականով նահանջել է՝ զբաղեցնելով 87-րդ տեղը:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը շարունակում է վատթարացնել իր ցուցանիշները: Նա դուրս է մնացել 50 ուժեղագույն շախմատիստուհիների ցանկից՝ 2415 վարկանիշով զբաղեցնելով 51-րդ տեղը: Նախորդ ամսվա համեմատ Էլինան 17-ով նվազեցրել է վարկանիշը, 10 հորիզոնականով էլ նահանջել է:

Լիլիթ Մկրտչյանը, ով օգոստոսին որևէ մրցաշարի չի մասնակցել, պահպանել է վարկանիշը (2401) և 58-րդ տեղից տեղափոխվել է 56-րդ հորիզոնական:

Մինչև 20 տարեկան 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային աղյուսակում ամերիկահայ Սամուել Սևյանը 2610 վարկանիշով 7-րդ տեղում է: Հայաստանը ներկայացնում են 5 շախմատիստներ: Ամենաբարձր վարկանիշն ունի Հայկ Մարտիրոսյանը՝ 2570, ով 17-րդ հորիզոնականում է:

Մանուել Պետրոսյանը (2559) 26-րդ տեղում է, Տիգրան Հարությունյանը (2520)` 51-րդ հորիզոնականում է: Առաջին անգամ 100 ուժեղագույնների շարքում տեղ է զբաղեցրել 19-ամյա Հարություն Բարսեղյանը, ով 2474 վարկանիշով 95-րդն է: Նրան հաջորդում է Արամ Հակոբյանը՝  2472:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արոնյանը բավարարվեց 7500 դոլար պարգևավճարով

Արոնյանը պարտվեց Գարրի Կասպարովին

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Մեկնարկն այնքան էլ հաջող չէր Արոնյանի համար

Մագնուս Կառլսենը նվաճեց գլխավոր մրցանակը

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Արոնյանը պարտվեց Կառլսենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Ոչ-ոքի՝ աշխարհի գործող չեմպիոնի հետ կիսաեզրափակիչ առաջին մրցախաղում

Հայ շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց

Արոնյանը կրկին հաղթեց Մամեդյարովին և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց

Արոնյանն առաջին մրցախաղում ջախջախեց Մամեդյարովին

Արոնյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում

Հովհաննես Գաբուզյանը 3 առաջատարներից մեկն է

Արոնյանն առաջատար եռյակում է