ՖԻՖԱ-ի արգելքով՝ 8 բրազիլացի ֆուտբոլիստ առաջիկա 5 օրերին չի խաղա ԱՊԼ-ում - VNews
Բաժիններ

ՖԻՖԱ-ի արգելքով՝ 8 բրազիլացի ֆուտբոլիստ առաջիկա 5 օրերին չի խաղա ԱՊԼ-ում

Screenshot 4 3 - ՖԻՖԱ-ի արգելքով՝ 8 բրազիլացի ֆուտբոլիստ առաջիկա 5 օրերին չի խաղա ԱՊԼ-ում

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան(CBF) դիմել է ՖԻՖԱ-ին՝ խնդրելով, որ Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների արգելվի առաջիկա 5 օրերին խաղադաշտ դուրս բերել Բրազիլիայի հավաքականի անդամ խաղացողներին՝ հաղորդում են բրիտանական լրատվամիջոցները:

Եթե ակումբները չկատարեն արգելքի պահանջները, նրանց կգրանցվի տեխնիկական պարտություն, ինչպես նաև կենթարկվեն ֆինանսական պատժամիջոցի: Ֆուտբոլիստները նույնպես կարող են պատժվել:

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի քայլը պայմանավորված է նրանով, որ անգլիական մի քանի ակումբներ միահամուռ կերպով արգելել էին իրենց կազմում ելույթ ունեցող ֆուտբոլիստներին միանալ այն հավաքականներին, որոնք ներառված են «կարմիր» ցուցակի երկրներում, քանի որ ֆուտբոլիստները հավաքականներից վերադառնալուց հետո պետք է տասնօրյա կարանտին անցնեին:

Արգելքը կտարածվի Պրեմիեր լիգայի այնպիսի ակումբների վրա, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին»: ՖԻՖԱ-ն որոշման մասին արդեն տեղեկացրել է ակումբներին:

Այսպիսով՝ առաջիկա 5 օրերին Պրեմիեր լիգայի խաղերին չեն կարող մասնակցել Ֆաբինյոն, Ալիսոնը, Ֆիրմինոն(բոլորը՝ «Լիվերպուլ»), Տիագո Սիլվան(«Չելսի»), Ֆրեդը(«Մանչեսթեր Յունայթեդ»), Գաբրիել Ժեզուշը, Էդերսոնը(երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի») և Ռաֆինյան(«Լիդս»):

Հատկանշական է, որ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան «Էվերթոնում» հանդես եկող Ռիչարլիսոնի վերաբերյալ չի դիմել ՖԻՖԱ-ին: Ըստ երևույթին՝ պատճառն այն է, որ թիմը նրան թույլատրել էր մասնակցել ՏՈԿԻՈ 2020-ին, թեպետ պարտավոր չէր:

Ի՞ՆՉ Է ՀՆԳՕՐՅԱ ԿԱՆՈՆԸ

Հնգօրյա կանոնն ստեղծվել է ՖԻՖԱ-ի կողմից՝ ազգային հավաքականներին ակումբների՝ անհարկի ու չհիմնավորված պատճառներով ֆուտբոլիստներին հավաքականներից ետ կանչելուց պաշտպանելու համար:

Համաձայն ՖԻՖԱ-ի կանոնների՝ այն խաղացողները, որոնք հավաքականի կազմում հայտավորվել են հանդիպումների, կարող են ազատվել իրենց ակումբներում ելույթ ունենալուց հավաքականների կազմում խաղերով պայմանավորված միջազգային դադարից հետո 5 օր ժամկետով:

Նշված դեպքում ժամանակահատվածը ներառում է սեպտեմբերի 10-14-ը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆերան Տորեսը երկար ժամանակով կբացակայի վնասվածքի պատճառով

Պոգբայի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային»

Ստեռլինգը հայտարարել է, որ ցանկանում է խաղալ Անգլիայի սահմաններից դուրս

Արտետան՝ «Արսենալի» չեմպիոնության մասին. «Մենք ունենք «Լիվերպուլի» օրինակը»

Ալեքս Ֆերգյուսոնն ասել է՝ ով պետք է ստանա «Ոսկե գնդակը»

Կոուտինյոն ձմռանը կարող է լքել «Բարսելոնան»

Պոչետինոն ասել է՝ ով է Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդը

Լինգարդը կարիերան կարող է Իսպանիայում կամ Իտալիայում շարունակել

ՖԻՖԱ-ի նախագահն արտահայտվել է ԱԱ-ն 2 տարին մեկ անցկացնելու օգտին

«Սիթիի» գլխավոր տրանսֆերային նպատակն ամռանը

Ֆոդեն. «Մեսիի հետ ձկնորսության կգնայի, ու դա կլիներ կյանքիս ամենաերջանիկ օրը»

ԱԱ 2022-ում կարող է կիրառվել խաղից դուրս վիճակի արձանագրման ավտոմատ համակարգ

«Ռեալի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ. «Նա հիմա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» «օրվա գոլի» հեղինակն է (տեսանյութ)

Ազարը կարող է վերադառնալ «Չելսի»