ՖԻՖԱ-ի հիմնադրամը Յուրի Ջորկաեֆի գլխավորությամբ հանդիպում կկազմակերպի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար - VNews
Բաժիններ

ՖԻՖԱ-ի հիմնադրամը Յուրի Ջորկաեֆի գլխավորությամբ հանդիպում կկազմակերպի՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար

ՖԻՖԱ-ի հիմնադրամը, որի գլխավոր տնօրենը Յուրի Ջորկաեֆն է, կկազմակերպի իր պատմության առաջին պաշտոնական հանդիպումը՝ հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Նպատակը հավաքված միջոցներով կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին աջակցություն ցույց տալն է։ Նշվում է, որ այդ միջոցներով ձեռք է բերվելու դեղորայք, աջակցություն է ցուցաբերվելու համավարակի դեմ համաշխարհային պայքարին։

«Մենք պետք է համերաշխություն դրսևորենք ու շարունակենք անել հնարավորը՝ համաճարակի դեմ պայքարին մասնակցելու և աջակցելու համար։ Մենք ներգրավվել ենք մի քանի միջոցառումներում, որոնք ուղղված են իրազեկության բարձրացմանը։ Դրամական միջոցներով մշտապես աջակցել ենք պայքարին։ Հիմա մենք պարտավորվում ենք կազմակերպել համաշխարհային դրամահավաք, ու մենք դա կանենք որքան հնարավոր է շուտ»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

«Հանդիպման ձևաչափի, մասնակիցների, վայրի, ամսաթվի ու այս եզակի իրադարձության այլ մանրամասների վերաբերյալ հավելյալ ինֆորմացիա ժամանակին կտրամադրի ՖԻՖԱ-ն»,- ասել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն Յուրի Ջորկաեֆը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՖԻՖԱ-ի դաժան «հարվածը» Սուպերլիգային. ի՞նչ պատիժ է սպառնում ֆուտբոլիստներին

Հին ֆուտբոլը երբևէ կվերադառնա՞. ճգնաժամի, համավարակի ու փոփոխությունների 2020

«Սա մի բան է, որ կարելի է հանդիպել միայն գրքերում». ՖԻՖԱ-ն շնորհավորել է Մխիթարյանին

Աշխարհի Մ17 և Մ20 առաջնությունները 2021 թվականին չեն կայանա

Ինչպես The Best մրցանակը հանձնվեց Ռոբերտ Լևանդովսկիին (տեսանյութ)

Նեյմարը ծաղրել է ՖԻՖԱ-ին՝ իրեն The Best-ի եռյակում չընդգրկելու համար

Հայաստանի հավաքականը բարելավել է տեղը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

«Հրաժեշտ տվեց ու գնաց տուն». Դիեգո Մարադոնայի կարիերայի 5 ամենավառ պահերը

ՈւԵՖԱ-ն ՖԻՖԱ-ին առաջարկում է փոխել ձեռքով խաղի կանոնը

ՖԻՖԱ-ի նախագահը վարակվել է կորոնավիրուսով

Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել

«Ռոմայի» մարզումը հետաձգվել է. Մ18 թիմում կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել

Զլատանը կրկին կորոնավիրուսի թեստ է հանձնել

ՖԻՖԱ-ի անդրադարձը Հայաստանին

ՀՖՖ-ն բողոք կներկայացնի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի դեմ

Զլատան․ «Կորոնավիրուսը համարձակվեց ինձ մարտահրավեր նետել․․․ Վատ գաղափար է»