fbpx

ՖԻՖԱ-ն տուգանել է «Ատլետիկոյին» տրանսֆերային խախտումների համար

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն պատժել է «Ատլետիկոյին» ու ասիական մի շարք ակումբների կազմակերպության առանձին դրույթների խախտման համար:

Մադրիդյան ակումբին տուգանել են 52 500 շվեցարական ֆրանկով (460 մլն. եվրո) ակումբի մոտ առկա պայմանագրի համար, որը թույլ է տալիս 3-րդ դեմքերին միջամտել տրանսֆերներին:

Բացի դրանից ՖԻՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառելու այն ակումբների նկատմամբ, որոնք չեն վճարել իրենց ֆուտբոլիստների աշխատավարձերը, չնայած Լոզանի մարզական արբիտրաժային դատարանի հայտարարություններին:

«Քաթարը» տուգանվել է 30 000 շվեցարական ֆրանկով և պարտավորվել է վճարել բոլոր պարտքերը 90 օրում: Հակառակ դեպքում ակումբից կհանեն 6 միավոր ու կարգելեն նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել առաջիկա 4 տրանսֆերային պատուհանների ընթացքում:

«Ալ Շամալը» տուգանվել է 15 000 ֆրանկով ու պետք է մարի բոլոր պարտքերը 30 օրվա ընթացքում: Եթե չկատարվեն ՖԻՖԱ-ի պահանջները, ապա ակումբից կհանվի 6 միավոր ու կարգելվի նոր ձեռքբերումներ կատարել 3 տրանսֆերային պատուհանների ընթացքում:

Իրանյան «Սաբա Կիմն» էլ կվճարի 10 000 ֆրանկի տուգանք ու կուտակած պարտքերը պետք է մարի 30-օրյա ժամկետում: Այլապես ակումբը կզրկվի 6 միավորից ու 1 տրանսֆերային պատուհանին չի կարողանա մասնակցել:

ՖԻՖԱ-ն հրահանգել է Քաթարի ու Իրանի ֆեդերացիային հետևել, որպեսզի ակումբները կատարեն բոլոր որոշումները: Եթե ֆեդերացիան չկարողանա պատշաճ կերպով իրականացնել իր պարտավորությունները, ապա նույնպես կպատժվի:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Գրիզմանը շրջանցեց Տորեսին «Ատլետիկոյի» պատմության էջերից մեկում

«Ատլետիկոն» հաղթանակ կորզեց «Վալյեկանոյի» դեմ արտագնա խաղում (տեսանյութ)

Միակ ֆուտբոլիստը, որ Լա Լիգայի այս առաջնությունում իր թիմում բաց չի թողել նույնիսկ մեկ րոպե

Թոփ-5 ֆուտբոլային խաղ, որ պետք է դիտել հանգստյան օրերին. Ստացե՛ք նվեր Vivaro-ից

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Դիեգո Սիմեոնեն երկարաձգեց պայմանագիրը

Մեկ այլ մադրիդյան դերբի՝ այս անգամ «Յուվենտուսի» աստղի համար

Մեսին «բախվեց քարին», իսկ Ռամոսը պարզապես «ճախրում» է (ծաղրանկար)

Ռամոս․ «Շնորհակալ եմ VAR-ին, բայց երբեմն սառչում եմ մինչև կայացվում է որոշումը»

Կուրտուան խոսել է «Ատլետիկոյի» հանդեպ իր վերաբերմունքի մասին

«Ատլետիկոն» ներկայացրել է վիճահարույց 3 դրվագներ մադրիդյան դերբիից

Ռամոս․ «Ռեալը» պայքարելու է «Բարսելոնայի» հետ չեմպիոնական տիտղոսի համար»

Մադրիդը ներկվեց սպիտակ գույներով․ «Ռեալը» հաղթեց դերբիում (տեսանյութ)

Մադրիդյան դերբի․ արդյունավետ առաջին խաղաեսից հետո հաղթում է «Ռեալը» (տեսանյութ)

«Ատլետիկո Մադրիդ»-«Ռեալ Մադրիդ»․Մեկնարկային կազմեր

Կուրտուա․ «Եթե «Ատլետիկոյի» երկրպագուները ինչ-որ բան նետեն իմ ուղղությամբ, դա ինձ ավելի կմոտիվացնի»

«Ռեալի» հայտացուցակը մադրիդյան դերբիի համար