FIFA The Best. Լավագույն մարզչի ու լավագույն դարպասապահի հավակնորդները - VNews
Բաժիններ

FIFA The Best. Լավագույն մարզչի ու լավագույն դարպասապահի հավակնորդները

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է նաև այն մարզիչների ու դարպասապահների անունները, որոնք պայքարելու են տարվա լավագույն կոչման համար:

The Best մրցանակին մարզիչներից հավակնում է Մարսելո Բիելսան («Լիդս Յունայթեդ»), Հանս-Դիտեր Ֆլիկը («Բավարիա»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Խուլեն Լոպետեգին («Սևիլիա») ու Զինեդին Զիդանը («Ռեալ Մադրիդ»):

Մարսելո Բիելսանն 16 տարի անց «Լիդսին» վերադարձրեց Պրեմիեր լիգա, Ֆլիկը «Բավարիայի» հետ նվաճեց թրեբլ, Կլոպը առաջնորդեց «Լիվերպուլին» չեմպիոնության 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Լոպետեգին «Սևիլիայի» հետ դարձավ Եվրոպա լիգայի հաղթող, իսկ Զիդանը «Ռեալի» հետ հաղթեց Իսպանիայի առաջնությունում:

ՖԻՖԱ-ի ցանկում դարպասապահներից տեղ են գտել Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ»), Տիբո Կուրտուան («Ռեալ Մադրիդ), Կեյլոր Նավասը (ՊՍԺ), Մանուել Նոյերը («Բավարիա»), Յան Օբլակը («Ատլետիկո Մադրիդ») ու Մարկ-Անդրե տեր Շտեգենը («Բարսելոնա»):

Վերոնշյալ ֆուտբոլիստներից միայն Օբլակն ու տեր Շտեգենն են ավարտել մրցաշրջանը առանց տիտղոսների:

ՖԻՖԱ The Best-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին ու կանցկացվի օնլայն ձևաչափով: Դա պայմանավորված է աշխարհում տիրող կորոնավիրուսի համաճարակով: Քվեարկությունը լավագույնների որոշման համար մեկնարկում է այսօր՝ նոյեմբերի 25-ին, ու ավարտվում է դեկտեմբերի 9-ին:

FIFA The Best. Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՊՍԺ-ն հաղթեց արտագնա խաղում ու դարձավ առաջատար (տեսանյութ)

Նեյմար. «Ես կուռք եմ դարձել, ֆուտբոլի խորհրդանիշ»

«Ռեալի» վատագույն մեկնարկը Զիդանի գլխավորությամբ

Աղբյուր. Վեյնալդումը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ռոնալդ Կումանը մեկնաբանել է «Ռեալի» պարտությունն Իսպանիայի Սուպերգավաթում

Նեյմարը խոստովանել է, որ մտածել է ֆուտբոլից հեռանալու մասին

Պոչետինոն ՊՍԺ-ի պատմության ամենաբարձր վարձատրվող մարզիչն է

Տասնամյակի լավագույն դարպասապահները՝ ըստ IFFHS-ի

«Ինչ լավ է, որ ես արդեն թոշակառու էի, երբ տեսնում էի «Լիվերպուլի» խաղը վերջին տարիներին». Ֆերգյուսոն

Պեպեն պատմել է՝ ինչ խոստում է տվել Անչելոտին իր հետ առաջին զրույցի ժամանակ

Մաուրիսիո Պոչետինոն վարակվել է կորոնավիրուսով

«Ռեալի» ֆուտբոլիստը կարող է կարիերան շարունակել Ա սերիան ներկայացնող ակումբում

«Ազարն արժանի չէ «Ռեալում» խաղալուն». Միյատովիչ

Կուրտուայի թույլ տեղը․ «Ռեալում» նա շատ գոլ է բաց թողնում 11-մետրանոց հարվածներից

Զիդան. «Ի՞նչ եք ուզում, ավարտե՞նք մրցաշրջանը»

Իսպանիայի Սուպերգավաթ. «Ռեալը» լքում է պայքարը (տեսանյութ)