fbpx

Ֆիգու, Ռոնալդինյո ու ևս 5 ֆուտբոլիստ, որոնք նվաճել են «Ոսկե գնդակը» խաղով, այլ ոչ տիտղոսներով

«Ոսկե գնդակը» վերջապես վերադարձել է նորմալ մարդկանց ձեռքը: Դրանում կասկած չկա, որովհետև եթե այն շարունակեր մնալ ՖԻՖԱ-ի տրամադրության տակ, հավատացեք՝ քանի դեռ Մեսին ու Ռոնալդուն խաղային ֆուտբոլ, նրանք էին նվաճելու «Ոսկե գնդակը», որն արդեն ժամանակի ընթացքում վերածված կլիներ «Ոսկե ոչնչի»:

2018 թվականին պատվավոր մրցանակի համար պայքարը բավական թեժ էր: Պատճառները մի քանիսն էին: Տարին մունդիալական էր, ինչը լրացուցիչ գլխացավանք է լրագրողների համար: Ի վերջո, հավերժ հարց՝ «ո՞ւմ օգտին քվեարկել: Այս մեկի: Բայց նա Մունդիալում ոչինչ չի արել: Ուրեմն այն մեկին: Բայց նա էլ մրցաշրջանի ընթացքում թույլ է եղել» ու նման գլխապտույտ առաջացնող խոսակցություններ, որոնք ավելի ձանձրալի են, քան Ռուսաստանում նախագահակական ընտրությունները:

2018-ի վերջին «Ոսկե գնդակը» ստացավ Լուկա Մոդրիչը: Մարդն այս տարի նվաճեց Չեմպիոնների լիգան ու իր թիմին հասցրեց ԱԱ-2018-ի եզրափակիչ: Ռոնալդուն հիմա նյարդայնացած է, Գրիզմանը լացում է, Մեսին լուռ նայում է իր 5 «Ոսկե գնդակներին»: Միակ ադեկվատը Մբապեն է (դեռ նինձյա կրիայի պես կանաչ է, չի ընկալում ինչ կռիվներ են):

Պարզ էր՝ France Football-ը հարմար առիթի էր սպասելու, որպեսզի ավարտեր արդեն ձանձրալի դարձած Մեսիա-Ռոնալդուական հեգեմոնիան: Ու այդ շանսը տրվեց հենց այս տարի: Բայց չէ՞ որ եղել են ժամանակներ, երբ հանդեսը պահ չէր փնտրում մի ֆուտբոլիստի մրցանակը հանձնելու համար: Պարզապես լրագրողները նայում էին խաղացողի ցուցադրած խաղը: Չէին նայում ֆուտբոլիստների տիտղոսներին ու թիմային մրցանակներին: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ այս կամ ֆուտբոլիստը թիմային տիտղոս չի նվաճել, բայց մրցակցությունից վեր էր:

1995 – Ջորջ Վեա (ՊՍԺ/«Միլան»)

Ջորջ Վեան առհասարակ համարվում է ֆենոմեն: Նա մրցանակի պատմության մեջ առաջին ոչ եվրոպացի ֆուտբոլիստն է, որն աժանացել է «Ոսկե գնդակին»: Ընդ որում՝ Վեան չէր ներկայացնում ֆուտբոլային պետություն: Միանշանակ Լիբերիային չենք կարող համեմատել Կամերունի կամ էլ Նիգերիայի հետ: Այնպես որ՝ հավաքականում անցկացրած ելույթները, մեծ հաշվով, մի կողմ ենք դնում:

Ակումբային մակարդակով Ջորջ Վեան ևս աննախադեպ արդյունքով է դարձել «Ոսկե գնդակի» դափնեկիր: 1994/1995 մրցաշրջանը Ջորջ Վեան անցկացրել է ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում, որի հետ տեղական 2 տիտղոս է նվաճել, իսկ եվրոպական մրցասպարեզում հասել է մինչև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Սակայն նրան այդքան ժամանակն էլ էր բավական, որպեսզի ապահովի մրցաշարի լավագույն ռմբարկուի տիտղոսը՝ 7 գոլով: Մի զարմացեք. ՉԼ-ի այդ տարվա խաղարկությանը մասնակցել էր 16 թիմ, իսկ Վեան անցկացրել էր 10 հանդիպման:

Նման խաղից հետո, բնականաբար, նրան գնելու մեծ ցանկություն հայտնեց «Միլանը»: Լիբերիացին 1995-ի ամռանը տեղափոխվեց «Միլան»: 6 միլիոն եվրո նման ֆուտբոլիստի համար՝ գտած բան է: Լիբերիացին «փշրում» էր բոլոր մրցակիցներին: Տարվա վերջում ոչ ոքի չէր հետաքրքրում, որ Վեան տիտղոս չի նվաճել Եվրոպայում, նրա խաղը բավարարում էր բոլորին: Արդյունքում 1995-ի «Ոսկե գնդակն» անցավ Վեային:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2 3 4

Մեսին ժամանել է «Սանտիագո Բեռնաբեու»՝ դիտելու արգենտինական ֆուտբոլի Սուպերկլասիկոն (տեսանյութ)

Սարսափելի ցուցանիշ․ Բեյլն առաջին գոլն է խփել Լա Լիգայում վերջին 100 օրվա ընթացքում

Մբապեն մեկնաբանել է Մեսիին գերազանցելու մասին տարածված հարցազրույցի թեման

«Ռեալը» հաղթանակ կորզեց «Հուեսկայից» և ներխուժեց լավագույն քառյակ (տեսանյութ)

Դեմբելեն կրկին ուշացել է «Բարսելոնայի» մարզումից

Դելոֆեու․ «Բարսայում» քեզ միշտ ինչ-որ աչքեր են հետևում»

Գարեթ Բեյլի գեղեցիկ գոլի շնորհիվ «Ռեալն» առաջին խաղակեսից հետո հաղթում է «Հուեսկային» (տեսանյութ)

Օզիլի գործակալը կմեկնի Իտալիա՝ բանակցելու 25 մլն ֆունտ արժողությամբ տրանսֆերը

«Հուեսկա» – «Ռեալ». հայտնի է «արքայական» ակումբի մեկնարկային կազմը

«Բարսան» ռեկորդային գումար է պատրաստվում վճարել Հարի Քեյնի համար

Նավասը ցանկանում է հեռանալ, բայց «Ռեալը» թույլ չի տալիս

Մեսին 15 մլն դոլար արժողությամբ անձնական ինքնաթիռ է գնել (լուսանկարներ)

6 բացակա․ «Ռեալի» հայտացուցակը «Հուեսկայի» հետ հանդիպման համար

Ժորդի Ալբա․ «Պելեն երևի այդքան էլ լավ գլուխ չի հանում այսպիսի հարցերից»

Իբրահիմովիչ․ «Պերեսն էր, որ մրցակցում էր Մեսիի հետ, այլ ոչ թե Ռոնալդուն»

Մեսին միայնակ ավելի շատ գոլ է խփել տուգանայիններից, քան թոփ-5 լիգաների որևէ թիմ վերջին 4 տարում