fbpx

«Ֆինլանդիայի հավաքականը դեռ երբեք այսքան համախմբված չի եղել»․ Ֆինն լրագրողների կարծիքները Հայաստանի հետ դիմակայության մասին

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Որակավորման Փուլ 2 տուր

26 Մարտ 2019 - 21:00

0

Հայաստան

2

Ֆինլանդիա

0 - 1 Ֆրեդրիկ Յենսեն - 14`

0 - 2 Պյուրյու Սոյրի - 78`

ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի երկրորդ խաղում Հայաստանը ընդունում է Ֆինլանդիային: VNews.am-ը փորձել է հասկանալ, թե ինչ ակնկալիքներ ունեն այս խաղից Ֆինլանդիայում՝ զրուցելով հանդիպման պաշտոնական հեռարձակող Viasat Finland-ի լրագրող Պանու Մարկանենի և մեկնաբան Վիլե Կուսինենի հետ

Պանու Մարկանեն. «Դժվար է լինելու ուղեգիր նվաճել այս խմբում: Այո, մեր մարզիչը նշեց, որ Իտալիան ու Բոսնիա և Հերցեգովինան են ֆավորիտները, Ֆինլանդիան ֆավորիտ չէ, բայց ամեն ինչ հնարավոր է: Ուղղակի թիմը իր հնարավորության առավելագույնով պետք է խաղա ամբողջ ընտրական փուլում: Ու այլընտրանք չկա, Ֆինլանդիան պետք է 3 միավոր տանի Հայաստանից:

Ֆինլանդիայում մեծ հիասթափություն էր, երբ մենք չկարողացանք հաղթահարել ԵՎՐՈ 2008-ի ընտրական փուլը՝ Լեհաստանին հաղթելուց, Պորտուգալիայի հետ 2 ոչ-ոքի խաղալուց հետո 2 միավոր կորցնելով Երևանում ու պարտվելով խաղը Ադրբեջանին: Մենք այդ ժամանակ ամենամոտն էինք խոշոր մրցաշարի մասնակցելուն»:

Ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը ֆիններին զրկեցին ուղեգրից. Դիմակայության պատմությունը Ֆինլանդիայի հավաքականի հետ

Վիլե Կուսինեն․ «Դա մեր ոսկե սերունդն էր, Յարի Լիտմանենը, մեր պատմության լավագույն խաղացողը դեռ թիմում էր, ունեինք Սամի Հյուպիա: Եվ իհարկե, գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը, ով հիմա Պրեմիեր լիգայում է: Նա հասկացավ, որ մեր ուժեղ կողմը պաշտպանությունն է, բայց մենք այնքան էլ լավ չէինք հարձակման հարցում:

Այս պահին մեր ուժեղ կողմերից է շատ ամուր պաշտպանությունը:

Այս թիմի գլխավոր խաղային սկզբունքներից մեկն այն է, որ թիմը շատ խիտ է պաշտպանվում: Իհարկե, խաղացողները նաև պետք է համարձակ գործեն, երբ գնդակով են»:

Պ․Մ․ «Մեր աստղը Տիմու Պուկին է, հարձակվողը, նա խաղում է «Նորվիչում» ու Չեմպիոնշիփում այս տարի ավելի քան 20 գոլ է խփել: Այո, նա Մխիթարյանից մի դիվիզիոն ցածր է հանդես գալիս։ Անշուշտ, այս խաղի ամենամեծ աստղը Մխիթարյանն է, բայց Պուկին բավականին մոտ է նրան»:

Վ․ Կ․ «Մենք ունենք նաև Լուկաս Ռադեցկի՝ դարպասապահը, ով հանդես է գալիս Բունդեսլիգայում, Լևերկուզենի «Բայերում»: Բայց մենք ունենք այլ ուժեղ կողմ․

Այսօր թիմային մթնոլորտը երևի թե լավագույնն է Ֆինլանդիայի հավաքականի պատմության ընթացքում։

Պ․ Մ․ «Նոր խաղացողներին հեշտ է մտնել կոլեկտիվ  և դրսևորել իրենց: Այս ամենը, կարծում եմ, մեր գլխավոր մարզչի շնորհիվ է, ով ղեկավարում է թիմը մոտ 10 տարի: Նա դեռ պատանեկան ու երիտասարդական հավաքականներում աշխատել է այսօրվա ֆուտբոլիստներից մեծ մասի հետ, ու նրանք շատ են վստահում մարզչին»:

Վ․Կ․ «Ես կուզենայի որ հենց ֆուտբոլը լիներ, բայց իրականում Ֆինլանդիայում թիվ 1 սպորտաձևը տափօղակով հոկեյն է: Մեր թիմերից մեկը տարիներ առաջ խաղաց Եվրոպա լիգայում, բայց մեծ հաշվով մեր լիգան այնքան էլ ուժեղ չէ»:

Պ․ Մ․ «Մեր ազգային առաջնությունը ուժեղներից չէ Եվրոպայում: Երիտասարդները արդեն 20 տարեկանում հեռանում են արտասահման, Շվեդիա, Գերմանիայի ցածր դիվիզիոններ, Հոլանդիա, ու նրանք ճիշտ էլ անում են»:

Վ․Կ․ «Մխիթարյանը շատ վտանգավոր է, նա հարձակողական ոճի ֆուտբոլիստ է, խաղում է Պրեմիեր լիգայում: «Արսենալը» շատ մեծ թիմ է, Ֆինլանդիայում ևս շատ երկրպագուներ ունի: Հայաստանի հետ խաղը վերլուծելիս, անշուշտ, ամբողջ քննարկումը ծավալվում է հենց նրան վնասազերծելու թեմայով»:

«Հայաստանի հավաքականը ցույց է տվել իր ուժը՝ 4-0 հաշվով հաղթելով մակեդոնացիներին»․ Մարկու Կաներվա

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Արկադի Անդրեասյան․ «Լսել եմ՝ Գյուլբուդաղյանցին Մխիթարյանի ասելով են նշանակել հավաքականի մարզիչ» (տեսանյութ)

«Հայաստանից Տաջիկստան տեղափոխվելը հետքայլ չեմ համարում»․ Ռուսլան Կորյանը՝ նոր ակումբի և հավաքականի մասին

«Դիեգո Ռոսի Մարաշլյանի հարցը այս պահին փակ է». Արմեն Մելիքբեկյան

«Փյունիկ» – «Լոռի» հանդիպումն ընդհատվեց երկրպագուների ակցիայի հետևանքով (տեսանյութ)

Արթուր Վանեցյան. «Ազգային հավաքականի գլխավոր մարզչի փոփոխություն չի նախատեսվում» (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. Մոռացված տղայից մինչև հավաքականի փրկիչ (տեսանյութ)

Ինչո՞ւ եք զայրանում, հավաքականի առջև որևէ խնդիր դրված չէ

ՖԱՖ-ի երթը՝ Հայաստան – Ֆինլանդիա խաղից առաջ (տեսանյութ)

Հայաստանի հավաքականի վատագույն մեկնարկը ԵՎՐՈ-ի ընտրական փուլերում

Երևանյան ցրտաշունչ երեկոն՝ հավաքականի պարտության ուղեկցությամբ․ VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Ֆինլանդիա խաղից

Արաս Օզբիլիս. «Այսօր մինչև վերջ փորձեցինք, բայց չստացվեց» (տեսանյութ)

Արամ Հայրապետյան. «Երևի պահերի իրացումը չբավականացրեց» (տեսանյութ)

Գևորգ Ղազարյան. «Մեզ պետք էր միայն հաղթանակ» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանց. «Երիտասարդ մի շարք ֆուտբոլիստներ արդեն շանս են ստանում հավաքականում»

Ուղիղ. Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ֆինլանդիայից կրած պարտությունից հետո (տեսանյութ)

Ուղիղ. Ֆինլանդիայի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվայի հետխաղային մամուլի ասուլիսը (տեսանյութ)