Fino alla Fine. «Յուվենտուսի»՝ իներցիայով նվաճած հերթական Սկուդետոն - VNews
Բաժիններ

Fino alla Fine. «Յուվենտուսի»՝ իներցիայով նվաճած հերթական Սկուդետոն

«Յուվենտուսը» Իտալիայի չեմպիոն է. դա վերջին տասնամյակում այնքան սովորական դարձած, օրինաչափ ու բնական իրողություն է, ինչպես, օրինակ այն, որ երկինքը կապույտ է: «Ծեր սինյորան» նվաճեց իր 9-րդ Սկուդետոն անընդմեջ, բայց վերջին տարիների համեմատ սա ամենաանհամոզիչ ու ոչ այնքան վստահ չեմպիոնությունն էր: Հիմա կասեք՝ ինչ անվստահ չեմպիոնության մասին կարող է լինել խոսքը, երբ «Յուվեն» 2-րդ հորիզոնականի թիմի հանդեպ ունի 7 միավորի առավելություն, բայց մենք միասին այժմ կվերհիշենք թուրինցիների անցկացրած մրցաշրջանը, ամբողջ Ա սերիան ու կհասկանանք, որ Սարիի թիմը կարող էր և չեմպիոն չդառնալ՝ ինչպես դա եղավ Իտալիայի գավաթում ու սուպերգավաթում:

Սարիի անվերջանալի փնտրտուքները

«Յուվենտուսը» վերջին տարիներին վարում է հստակ քաղաքականություն՝ հստակ նպատակով. իշխել Իտալիայում ու նվաճել Եվրոպան: «Յուվեն» 2010-ականների սկզբից ամեն ինչ սկսեց 0-ից՝ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ. իտալացի մասնագետն իր 3-5-2 տակտիկայով հիմք դրեց Իտալիայում երկար տարիներ գերիշխանություն ունեցող թիմի: «Յուվեի» ղեկավարությունը մշտական կապի մեջ լինելով Կոնտեի հետ՝ գնում էր թիմի համար անհրաժեշտ ֆուտբոլիստների՝ ծախսելով հնարավորինս քիչ գումար (շատ դեպքերում՝ անվճար):

Արդեն որոշակիորեն կայացած թիմը Կոնտեն հանձնեց Ալեգրիին, որը կարողացավ նույն գծի վրա տանել ու զարգացնել թուրինցիներին՝ պահպանելով Ա սերիայում չեմպիոնությունն ու Չեմպիոնների լիգայում էլ հասնելով մինչև կիսաեզրափակիչ կամ եզրափակիչ: Սակայն Ալեգրին նույնպես չկարողացավ նվաճել Եվրոպան ու կատարել այդ վճռորոշ թռիչքը, որն այդքան սպասում են Թուրինում:

Ի վերջո, Ալեգրին նույնպես հեռացվեց, «Յուվենտուսն» էլ փոխեց քաղաքականությունը՝ փորձելով կատարել սուպեր տրանսֆերներ (Կրիշտիանու Ռոնալդու – 100 միլիոն եվրո, Մատեյս դե Լիխտ – 85 մլն), բայց, իհարկե, չհրաժարվելով անվճար թոփ ֆուտբոլիստներ ձեռք բերելու մենաշնորհից: «Յուվեն» փորձեց աստղային կազմի ղեկին տեսնել համապատասխան մարզչի ու հրավիրեց «Նապոլիում» թեև առանց տիտղոսների, բայց հաջող արդյունքներ գրանցած Մաուրիցիո Սարիին:

Բայց այս մրցաշրջանը ցույց տվեց, որ Սարին Կոնտեի ու Ալեգրիի կառուցածի վրա քար չդրեց. թիմը հիմա ոչ թե զարգացող, այլ ավելի շատ անցումային փուլում գտնվող կարգավիճակ ունի (էլ չենք խոսում վճռորոշ թռիչք անելու մասին): Սարիի ֆուտբոլն ավելի շատ հարցեր է առաջացրել երկրպագուների շրջանում, քան հիացմունք: Եվ ընդհանրապես՝ այս թիմի գլխավոր խնդիրն այն է, թե ո՞րն է Սարիի ֆուտբոլը, ի՞նչ է դա. «Յուվեն» միշտ ունեցել է հստակ դեմք, խաղաոճ ու մարտավարություն՝ լինելով Եվրոպայի լավագույն պաշտպանություն ունեցող թիմերից մեկը/թիմը: Իսկ Սարիի թիմը չունի ձեռագիր/սխեմա/հստակ մեկնարկային կազմ ու պարզ չէ՝ կատենաչո՞ է դավանում «Յուվենտուսը», տոտալ ֆուտբո՞լ, թե՞ հակագրոհային: Մի բան հստակ է՝ «Յուվեն» այլևս չունի այն անանցանելի պաշտպանությունը, որն ուներ վերջին տասնամյակում, և դա շատ պարզ կերպով փաստում է վիճակագրությունը:

Սարին փորձում է որոշ դետալներ մտցնել իր նախկին թիմերի խաղից՝ ապահով խաղ դաշտի կենտրոնում, մեկ՝ կտրող փոխանցումով հարձակվողներին դուրս բերել գոլային դիրք, սակայն ֆուտբոլիստները դեռ ամբողջությամբ չեն ադապտացել այդ խաղաոճին, երբեմն էլ դա չի ստացվում: Սարին ողջ մրցաշրջանի ընթացքում չկողմնորոշվեց նաև թիմի մեկնարկային կազմում. առանց հստակ հիմնական 11-ի, նա անվերջ փորձարկեց բոլորին, հատկապես՝ խաղադաշտի կենտրոնում. Ռաբիո, Ռեմսի, Բենտանկուր, Մատուիդի… խաղային կայուն պրակտիկայի պակասից էլ այս ֆուտբոլիստներից ոչ մեկն իր լավագույն որակները չկարողացավ դրսևորել:

Լա լիգայի խորհրդանշական հավաքականը՝ ըստ VNews-ի

Արժանի մրցակցության բացակայությունը

Հատկապես այս մրցաշրջանի սկզբից ու ամբողջ ընթացքում հաճախ էր հնչում «Իտալիայում իրավիճակ է փոխվել» արտահայտությունը, բայց կյանքը ցույց տվեց, որ ոչինչ էլ, մեծ հաշվով, չի փոխվել: Այո՜, Ա սերիան զարգանում է, այո՜, թիմերն ուժեղանում են, անում են տրանսֆերներ, ձեռք են բերում առանձնահատկություններ, բայց ոչ մի թիմ դեռ պատրաստ չէ չեմպիոնական մրցակցություն ցույց տալու «Յուվեին», որքան էլ Սարիի թիմը նրանց տա այդ հնարավորությունը:

«Յուվենտուսի» առաջին պոտենցյալ մրցակիցը «Ինտերն» էր, որը նույնպես նախորդ ամռանը փորձեց վճռորոշ քայլեր կատարել դեպի զարգացում՝ թուրինցիների գերիշխանությանը վերջ դնելու նպատակով: Եկավ Կոնտեն (2010-ականների «Յուվեի» ճարտարապետը), եկավ Գոդինը, եկավ Լուկակուն, թիմում արդեն կային այլ աստղեր՝ ի դեմս Լաուտարո Մարտինեսի… «Ինտերը» փորձեց, պայքարեց, բայց անհրաժեշտ կայունության բացակայության պատճառով ճանապարհի կեսից դուրս մնաց մրցավազքից:

Անակնկալ կերպով «Յուվենտուսին» երկար ժամանակ մրցակցություն ցույց տվեց նաև «Լացիոն». Սիմոնե Ինձագիի թիմը մինչև կորոնավիրուսով պայմանավորված դադարը գրավիչ ու հարձակվողական ֆուտբոլ ցույց տալուց զատ նաև լավ արդյունքներ էր գրանցում, սակայն ֆուտբոլի վերսկսումից հետո 1 միավորի տարբերությունը դարձավ 14, ու դա այն դեպքում, երբ «Յուվենտուսը» նույնպես միավորներ էր կորցնում:

Ա սերիայում պայքարը բոլոր գոտիներում անցնում է թեժ ու անզիջում. «Նապոլին» բարելավել է խաղը առաջին շրջանից հետո, «Միլանը»՝ նույնպես, ինչի արդյունքում ակումբը երկարաձգեց Պիոլիի հետ պայմանագիրը, Մխիթարյանի «Ռոման» խաղից խաղ ավելի լավ տպավորություն է թողնում, «Ատալանտան» թոփ 5 առաջնություններում ամենաշատ գոլ խփած թիմն է, բայց այս ամենը բավարար չէ «Յուվենտուսի» հեգեմոնիան կասկածի տակ դնելու համար, նույնիսկ իր ինքնությունը որոշակիորեն կորցրած «Յուվենտուսի»:

Դոնեցկից Հռոմ. Մխիթարյանի կարիերայի լավագույն և վատագույն թիմերը

Աստղաբույլն ու փայլող անհատները

«Չեմպիոնների լիգայի այս խաղարկության գլխավոր ֆավորիտ եմ համարում «Յուվենտուսին»: Սարին անհավանական ուժեղ կազմ ունի իր տրամադրության տակ: Ես չեմ դիտում իտալական ֆուտբոլ և չեմ հասկանում՝ ինչպես «Յուվեն» առաջին տեղում չէ ու 10 միավորով չի գերազանցում երկրորդ հորիզոնականի թիմին», – ամիսներ առաջ ասել էր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Իսկապես, «Յուվենտուսի» կազմը ցնցող է. գրեթե բոլոր գոտիները համալրված են աստղային ֆուտբոլիստներով, ու տակտիկական կամ խաղային յուրաքանչյուր թերացում իրենց մեկ գործողությամբ շտկում են անհատ առաջատարները:

Բոնուչին ու 3 տարբեր խաղընկերները

«Յուվենտուսի» պաշտպանության կենտրոնը ողջ մրցաշրջանի ընթացքում փոփոխության ենթարկվեց. միակ ֆուտբոլիստը, որ խաղաց ու պահեց իր տեղը՝ Լեոնարդո Բոնուչին էր: Մրցաշրջանի մեկնարկում վնասվածք ստացավ Ջորջիո Կյելինին՝ բաց թողնելով շուրջ 6 ամիս: Դա մեծ հնարավորություն էր թիմի աստղային, բայց երիտասարդ նորեկ Մատեյս դե Լիխտի համար. մի կողմից՝ խաղաժամանակի ավելի մեծ շանս կար, բայց նաև պատասխանատվություն էր՝ դեռ նոր երկրին ու թիմին չընտելացած խաղացողի համար. ու դե Լիխտը, մեծ հաշվով, դուրս չեկավ այդ ճնշման տակից. «Կարծես փոքրիկ երեխա լինեմ՝ կոնֆետի խանութում», – Թուրին ժամանելուց շաբաթներ անց խոստովանեց 2019-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված հոլանդացին:

Մի քանի վիճարկելի դրվագների, իր դարպասին բերած 11-մետրանոցների ու անփույթ սխալների հետևանքով դե Լիխտը զիջեց իր տեղը մեկնարկային կազմում Մերիհ Դեմիրալին, որն էլ օգտագործեց իր հնարավորությունը, բայց «Ռոմայի» դեմ խաղում թուրք ֆուտբոլիստը նույնպես ծանր վնասվածք ստացավ, ու նորից դե Լիխտի բախտը բացվեց: Մրցաշրջանի վերջնամասում հոլանդացին կարողացավ քիչ թե շատ նմանվել նախկին մրցաշրջանի «գազանին», որը շնչելու հնարավորություն չէր տալիս իր մրցակիցներին:

Ռոնալդու – Դիբալա հզոր տանդեմը

«Յուվենտուսի» այս մրցաշրջանի ամենալուսավոր կետը Ռոնալդու – Դիբալա զույգն է, որը ոչ միայն շատ լավ աշխատում է առանձին, այլ նաև՝ որպես լավ համագործակցող զույգ: Առհասարակ՝ Սարիի օրոք Դիբալան վերգտավ իրեն՝ այն ֆուտբոլիստին, որին կարծես կորցրել էր 2016/17 մրցաշրջանում: Ալեգրիի հետ ունեցած խնդիրներ էր պատճառը, թե թիմի սխեման՝ դժվար է ասել:

Դիբալան ընթացիկ մրցաշրջանի ամբողջ հատվածում կարևոր դեր է ունեցել թիմի համար՝ Ա սերիայում անցկացրած 31 խաղում խփելով 11 գոլ ու կատարելով 11 գոլային փոխանցում: Արգենտինացին ավելի լավ մարզավիճակ հավաքեց արդեն Ա սերիայի վերսկսումից հետո, երբ դրա կարիքը թիմն ամենից շատն ուներ, ու որքան էլ Սարին ասում էր, թե Դիբալա-Ռոնալդու զույգը չի կարող խաղալ միասին, պորտուգալացին ու արգենտինացին միասին խաղալու լավագույն ելքը գտան, ու հիմա ոչ թե խանգարում, այլ լրացնում են միմյանց:

«Յուվենտուսը» կարող է երազել ցանկացած տիտղոսի մասին անկախ ամեն ինչից՝ Ռոնալդուին ունենալու շնորհիվ: 35-ամյա «պապիկը» հերթական անգամ տպավորում է բոլորին իր հրաշալի ֆիզիկական մարզավիճակով, խաղով ու արդյունավետությամբ: Ո՛չ Սարիի հետ հաճախակի տարաձայնությունները, ո՛չ մրցաշրջանի սկզբում անհաջող խաղը և ո՛չ էլ տարիքը Կրիշտիանուին չեն խանգարում լինել նույն ռմբարկուն ու նոր ռեկորդներ սահմանել:

  • Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտոլիստը, որ 50+ գոլ է խփել Անգլիայում, Իսպանիայում ու Իտալիայում:
  • Ռոնալդուն կրկնեց Ռոնի Ռուքի՝ 1948 թվականի ռեկորդը՝ 35 տարեկանում թոփ առաջնությունում 30 գոլ խփելով:
  • Ռոնալդուն հավակնում է «խլել» Ռոբերտ Լևանդովսկու և Չիրո Իմոբիլեի ձեռքից «Ոսկե խաղակոշիկը» (5-րդը կարիերայում). ևս 3 գոլ, ու նա կհավասարվի նրանց, ևս 4-ը՝ կշրջանցի երկուսին (Իմոբիլեն դեռ նույնպես 2 խաղ ունի անցկացնելու):
  • Ռոնալդուն 50 գոլի շեմը հատած ամենաարագ ֆուտբոլիստն է Ա սերիայում. նրանից պահանջվել է 61 խաղ դա անելու համար:
  • Ռոնալդուն դարձավ նաև ֆուտբոլի վերսկսումից հետո ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը թոփ 5 առաջնություններում՝ խփելով 10 գոլ:

Ստացվում է՝ «Յուվենտուսն» ունի հրաշալի կազմ, դեռևս լավ արդյունքներ, բայց ոչ համոզիչ ֆուտբոլ: Անյելի-Պարատիչի-Նեդվեդ եռյակն իրենից հասանելիքն արել է, Ռոնալդուն իր տարիքի համար անհավանական ֆուտբոլ է խաղում, Սկուդետոն էլ նվաճված է, բայց գոնե այս պահին դժվար է պատկերացնել՝ ինչպես ու ինչի հաշվին է այս «Յուվենտուսը» հաղթելու, օրինակ, «Բավարիային» (ՉԼ 1/8 առաջին խաղում թիմը պարտվել է «Լիոնին» 0-1 հաշվով) ու նվաճելու Չեմպիոնների լիգան՝ Սարիի առջև դրված ամենակարևոր խնդիրը:

Փակ դռների ետևում. Ովքեր են ֆուտբոլի վերսկսումից հետո լավագույն 10 խաղացողները

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր. «Ռեալը» սուպերառաջարկ է կատարելու Դիբալայի համար

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների թվում է

Ա Սերիա․ Մխիթարյանը «Ռոմայի» ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների եռյակում է

Պիռլոն՝ «Յուվենտուսը» գլխավորելու մասին․ «Պատրաստ եմ այս զարմանահրաշ հնարավորությանը»

Ռոնալդուի գործակալը բանակցել է ՊՍԺ-ի մարզական տնօրենի հետ

Պոչետինոն կարող է դառնալ Մխիթարյանի մարզիչը

Դել Պիերո․ «Պիռլոն կարող է Զիդանից էլ հաջողակ մարզիչ դառնալ»

Պիռլոն մտադիր է հրաժարվել «Յուվենտուսի» 3 ֆուտբոլիստներից

«Ձեզ այսուհետ պետք է Միստե՞ր անվանեմ»․ Բուֆոնն արձագանքել է Պիռլոյի նշանակմանը

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը

Ով կփոխարինի Պիռլոյին «Յուվենտուսի» Մ23 թիմի գլխավոր մարզչի պաշտոնում

«Թող վերադառնանք ավելի ուժեղ ու նվիրված, քան երբևէ»․ Կրիշտիանուն ամփոփել է մրցաշրջանը

Պաշտոնական․ Անդրեա Պիռլոն՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ

«Դու չես կարող ամեն ինչ միայնակ անել»․ Ռոնալդուի քրոջ ինստագրամյան գրառումը

Պաշտոնական. «Յուվենտուսը» հեռացրեց Սարիին

La Gazzetta. «Յուվենտուսը» կհեռացնի Սարիին. Զիդանը կարող է փոխարինել նրան