Ֆոնսեկա․ «Ինձ չի զարմացրել Մխիթարյանի այսպիսի խաղն ընթացիկ մրցաշրջանում» - VNews
Բաժիններ

Ֆոնսեկա․ «Ինձ չի զարմացրել Մխիթարյանի այսպիսի խաղն ընթացիկ մրցաշրջանում»

78 - Ֆոնսեկա․ «Ինձ չի զարմացրել Մխիթարյանի այսպիսի խաղն ընթացիկ մրցաշրջանում»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 01:38

-

-

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան անդրադարձել է Ա սերիայի 8-րդ տուրում «Պարմայի» նկատմամբ իր թիմի տոնած հաղթանակին (3-0), ինչպես նաև խոսել հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին, որը վերոնշյալ մրցավեճում դարձել է դուբլի հեղինակ՝ ընթացիկ առաջնությունում խփած գոլերի թիվը հասցնելով 5-ի:

«Մենք շատ լավ հանդես եկանք, հատկապես՝ առաջին խաղակեսում, երբ 3 գոլ խփեցինք և դեռ կարող էինք ավելի մեծ առավելություն ստանալ հաշվի մեջ: Կարծում եմ՝ թիմն այս պահին լավ մարզավիճակում է: Երկրորդ խաղակեսում ավելի հանգիստ խաղացինք, բայց էլի պահեր ունեինք և կարող էինք մեծացնել հաշիվը:

Սպասո՞ւմ էի Մխիթարյանից նման լավ խաղ այս մրցաշրջանում․ Մխիթարյանը շատ խելացի ֆուտբոլիստ է, մեծագույն պրոֆեսիոնալ, նա կարող է փակել մի քանի դիրքեր և ունի գործի հանդեպ իդեալական վերաբերմունք: Հետևաբար, ինձ չի զարմացրել նրա այսպիսի խաղն ընթացիկ մրցաշրջանում»,- Ֆոնսեկայի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանն Ա սերիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 8 հանդիպման ու, 5 գոլի հեղինակ դառնալուց զատ, կատարել ևս 4 արդյունավետ փոխանցում:

«Մեր հայ հերոսների համար»․ Մխիթարյանի գրառումը դուբլի հեղինակ դառնալուց հետո

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


La Gazzetta dello Sport. Մխիթարյանը կխաղա միայն այն դեպքում, եթե 100 տոկոսով պատրաստ լինի

Մխիթարյանը պատրաստվում է «Ուդինեզեի» դեմ խաղին (ֆոտո)

FIFA 22. Մխիթարյանի, Հարոյանի, Ադամյանի, Բալեկյանի, Չալըշըրի ու Մանվելյանի անհատական քարտերը

Անչելոտին հաղթանակներ է մաղթել «Ռոմային»

Մոուրինյոն՝ իր գլխավորությամբ «Ռոմայի» առաջին պարտության մասին

«Ռոման» գոլառատ խաղում պարտվեց, Մխիթարյանը մասնակցեց երկրորդ խաղակեսին (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Վերոնայի» դեմ խաղում

Մխիթարյանը կարող է բաց թողնել «Վերոնայի» դեմ խաղը

Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին

«Ռոմայի» տպավորիչ ցուցանիշը Մոուրինյոյի գլխավորությամբ

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» ջախջախեց «ԲԿՄԱ Սոֆիային», Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. Առաջին կեսից հետո «Ռոման» հաղթում է «ԲԿՄԱ Սոֆիային» (տեսանյութ)

Մոուրինյոյի հաղթանակները. «վերակառուցողը», որը գործի է անցել «Ռոմայում»

Մոուրինյո. «Մանկական վազք էր. ես ներողություն խնդրեցի «Սասուոլոյի» մարզչից»

«Ռոմա» – «Սասուոլո»՝ 2-1. հռոմեական ակումբը շարունակում է հաղթարշավը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Ռոման» հաղթում է «Սասուոլոյին» (տեսանյութ)