Ֆոնսեկա․ «Մխիթարյանի, Պեդրոյի և Պելեգրինիի միջև կոմբինացիաներն օգնեցին պահեր ստեղծել» - VNews
Բաժիններ

Ֆոնսեկա․ «Մխիթարյանի, Պեդրոյի և Պելեգրինիի միջև կոմբինացիաներն օգնեցին պահեր ստեղծել»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան անդրադարձել է Ա սերիայի 1-ին տուրում «Վերոնայի» դեմ կայացած հանդիպմանը, որն ավարտվել է առանց դարպասի գրավման:

«Ինձ դուր եկավ թիմի խաղն առաջին կեսում: Երբեք էլ հեշտ չէ «Վերոնայի» դեմ մրցելը, բայց կարծում եմ՝ Մխիթարյանի, Պեդրոյի ու Պելեգրինիի միջև կոմբինացիաները, ինչպես նաև Սպինացոլայի կողմից եզրային փոխանցումներն օգնեցին ստեղծել վտանգավոր պահեր, որոնք կարող էին շրջել հանդիպման ընթացքը:

Դժգոհ եմ այն փաստից, որ չկարողացանք օգտագործել մեր ունեցած գոլային պահերը մի մրցակցի դեմ մրցավեճում, որը քեզ մտածելու համար սովորաբար չի տալիս ո՛չ ժամանակ, ո՛չ էլ տարածություն: Երկրորդ խաղակեսում լավ չէինք գործում «երկրորդ գնդակներին» տիրելու առումով, ինչը նշանակում էր՝ դժվարանում էինք պահել գնդակի վերահսկողությունը: Պաշտպանությունում լավ հանդես եկանք:

Պետք է ավելի վճռական լինեինք գոլային պահերն իրացնելիս․ դա ամենակարևորն է: Ստեղծեցինք վտանգավոր պահեր, որոնց օգնությամբ կարող էինք հաշիվը դարձնել 2-0 կամ նույնիսկ 3-0, սակայն մենք պետք է դիպուկ գտնվեինք, ոչ թե բավարարվեինք միայն պահեր ստեղծելով»,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում իր 300-րդ խաղի հոբելյանը նշեց

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Խաղաղության կոչ աշխարհին՝ արցախցի երեխաներից. Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

Կառլո Պելեգատի. «Ինձ շատ դուր է գալիս Մխիթարյանի խաղը»

«Ռոման» սկսել է նախապատրաստվել Ա սերիայի առաջատարի՝ «Միլանի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)

Մխիթարյանի և Կումբուլայի կառուցած գոլային գրոհը՝ համակարգչային գրաֆիկայի միջոցով (տեսանյութ)

Մխիթարյանի գնահատականները՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Ռոման» հաղթեց, Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ, մյուս արդյունքները (տեսանյութ)

Մխիթարյանը փոխարինման մտավ ու 15 րոպե անց դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Ռոմայի» հավանական մեկնարկային կազմը՝ «Յանգ Բոյսի» դեմ խաղում

«Ռոմայի» հայտացուցակը՝ «Յանգ Բոյսի» հետ խաղի համար

Մխիթարյանը՝ «Բենեվենտոյի» նկատմամբ հաղթանակից հետո. «Իմ երկիրը սրտումս է»

«Մխիթարյան-Ջեկո-Պեդրո եռյակը փայլուն է աշխատում». Մխիթարյանի գնահատականները «Բենեվենտոյի» դեմ խաղում

Պեդրո. «Սկսել եմ ավելի լավ հասկանալ Մխիթարյանին ու Ջեկոյին»

Հենրիխ Մխիթարյանը հավակնում է դառնալ «Բենեվենտոյի» դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը

«Ռոման» հաղթեց «Բենևենտոյին», Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանը 2-րդ գոլային փոխանցումը կատարեց, գոլի հեղինակն այս անգամ ևս Ջեկոն էր (տեսանյութ)