Ֆոնսեկա․ «Խոսել եմ Մխիթարյանի և Սմոլինգի հետ․ կարևոր է, որ նրանք այսպիսի փուլերում խաղալու փորձ ունեն» - VNews
Բաժիններ

Ֆոնսեկա․ «Խոսել եմ Մխիթարյանի և Սմոլինգի հետ․ կարևոր է, որ նրանք այսպիսի փուլերում խաղալու փորձ ունեն»

89898 - Ֆոնսեկա․ «Խոսել եմ Մխիթարյանի և Սմոլինգի հետ․ կարևոր է, որ նրանք այսպիսի փուլերում խաղալու փորձ ունեն»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Փլեյ-օֆֆ

29 Ապրիլ 2021 - 23:00

6

Մանչեսթեր Յունայթեդ

2

ԱՍ Ռոմա

1 - 0 Բրունու Ֆերնանդեշ - 9`

1 - 1 Լորենցո Պելեգրինի - 15`

1 - 2 Էդին Ջեկո - 33`

2 - 2 Էդինսոն Կավանի - 48`

3 - 2 Էդինսոն Կավանի - 64`

4 - 2 Բրունու Ֆերնանդեշ - 71`

5 - 2 Պոլ Պոգբա - 75`

6 - 2 Մեյսոն Գրինվուդ - 86`

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք առաջին՝ արտագնա հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք հռոմեական թիմին կօգնի այն հանգամանքը, որ իր կազմում ունի անգլիական ակումբի 2 նախկին ֆուտբոլիստների՝ հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ու պաշտպան Քրիս Սմոլինգին:

«Մենք հիանալի թիմի ենք հանդիպելու, նրանք հավանաբար ֆավորիտ են մրցաշարում հաղթելու առումով: Լավ ենք պատրաստվել խաղին: Խոսել եմ Մխիթարյանի և Սմոլինգի հետ, քանի որ նրանք հանդես են եկել այստեղ, և կարևոր է, որ ունեն այսպիսի փուլերի հանդիպումների մասնակցելու փորձ: Բոլորս գիտենք, որ դժվարին մրցավեճ է լինելու: Շատ ենք հարգում «Մանչեսթեր Յունայթեդին», բայց ցանկանում ենք լավ ելույթ ունենալ:

Ամեն օր չէ, որ կարող ես կիսաեզրափակիչ հասնել: Հասկանում ենք, թե ինչքան կարևոր է այս պահը: Երկրպագուները մեզ այսօր ճանապարհեցին մարզաբազայից, ու շատ հաճելի էր տեսնելը և զգալը նրանց աջակցությունը: Ցանկանում ենք պայքարել երկրպագուների, քաղաքի ու ակումբի համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը:

Մխիթարյանը, որը հայտնվել է «Ռոմայի»՝ հաշվետու մրցավեճի հայտացուցակում, «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2016-2018թթ․՝ նրա կազմում դառնալով Անգլիայի Լիգայի գավաթակիր, սուպերգավաթակիր և Եվրոպա լիգայի գավաթակիր:

Անգլիական ու իտալական թիմերի միջև դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 29-ին Մանչեսթերում, պատասխան մրցավեճը մայիսի 6-ին՝ Հռոմում:

Նոր մարզչի պահանջները․ Ո՞ր դիրքում կխաղա Մխիթարյանը, եթե Սարին գլխավորի «Ռոման»

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Առեղծվա՞ծ, թե՞ օրինաչափ. Ինչու է Պոգբան ավելի լավ խաղում Ֆրանսիայի հավաքականում, քան ՄՅՈւ-ում

«Ռոման» համաձայնության է եկել նոր դարպասապահի հետ

«Բորուսիան» ու «Մանչեսթեր Յունայթեդը» մոտենում են Սանչոյի գործարքի ավարտին

«Ռեալը» ֆուտբոլիստների փոխանակում է առաջարկել «Ռոմային»

«Տոտենհեմի» ու Ֆոնսեկայի գործարքը ձախողվել է, լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել Գատուզոյի հետ

«Սրտից թույլ Շիկը». ԵՎՐՈ 2020-ի դեռևս ամենաշքեղ գոլի հեղինակի ոգեշնչող պատմությունը

«Մանչեսթեր Յունայթեդը» շուտով կհայտարարի նոր դարպասապահ գնելու մասին

Կազմի ուժեղացում. «Բարսելոնան» անսպասելի առաջարկ է ստացել

Որ ակումբն է ամենամոտը Ռամոսի հետ պայմանագիր ստորագրելուն

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

«Բորուսիան» չի ուզում ձգձգել Սանչոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործընթացը

Անակնկալ տրանսֆեր դեպի Անգլիա․ Նավասը հնարավոր է տեղափոխվի Պրեմիեր լիգա

«Ռեալը» մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողին

Վարանը որոշում է կայացրել

Մոուրինյո. «Ժամանակն է խոստովանել, որ նա լավագույնն է աշխարհում»

Մոուրինյոն՝ Ռոնալդուին․ «Հենց հիմա հեռացի՛ր Իտալիայից և ինձ հանգի՛ստ թող»