Ֆոնսեկան Մխիթարյանին նշել է թիմի տուգանայինների հիմնական իրացնողների թվում - VNews
Բաժիններ

Ֆոնսեկան Մխիթարյանին նշել է թիմի տուգանայինների հիմնական իրացնողների թվում

Խաղի մանրամասները

Իտալիա, Սերիա A, 5 տուր

26 Հոկտեմբեր 2020 - 23:45

3

Միլան

3

ԱՍ Ռոմա

1 - 0 Զլատան Իբրահիմովիչ - 2`

1 - 1 Էդին Ջեկո - 14`

2 - 1 Ալեքսիս Սալեմակերս - 47`

2 - 2 Ժորդան Վերետու - 71`

3 - 2 Զլատան Իբրահիմովիչ - 79`

3 - 3 Մարաշ Կումբուլա - 84`

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկային Ա սերիայի 5-րդ տուրում «Միլանի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում հարց է ուղղվել այն մասին, թե պաշտպան Ալեքսանդր Կոլարովի՝ թիմը լքելուց հետո կա արդյոք ֆուտբոլիստ, որին մասնագետը դիտարկում է որպես տուգանայինների հիմնական իրացնող:

«Յուրաքանչյուր մարզումից հետո 4 կամ 5 տարբեր ֆուտբոլիստների հետ աշխատում ենք տուգանայիններ իրացնելու ուղղությամբ: Իմ կարծիքով՝ Լորենցո Պելեգրինին այս պահին լավագույնն է: Բայց մենք ունենք այլ տարբերակներ ևս՝ Ջորդան Վերետուն, Բրայան Քրիստանտեն և Հենրիխ Մխիթարյանը:

Ինչ վերաբերում է «Միլանին», ապա մրցակիցը հիանալի մարզավիճակում է, նրանք լավ են հանդես գալիս ներկայիս մարզչի գլխավորությամբ: Բայց մենք նույնպես լավ մարզավիճակում ենք և խաղին մոտենում ենք մեծ խանդավառությամբ ու վստահությամբ: Տակտիկապես հետաքրքիր մրցավեճ է լինելու, երկու թիմերի նպատակն էլ հաղթանակն է: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ հիանալի թիմ ենք: Կխաղանք հաղթանակի համար:

Եթե Զլատան Իբրահիմովիչը 39 տարեկան հասակում այսպիսի մարզավիճակում է, ապա, բնականաբար, մեծ պրոֆեսիոնալ է: Հակառակ դեպքում պարզապես հնարավոր չէ այդքան երկար մնալ այդ մակարդակի վրա ու նման ֆուտբոլ ցուցադրել: Այնուամենայնիվ, վաղվա խաղում մրցակիցը «Միլանն» է, ոչ թե միայն Իբրահիմովիչը: Ես չեմ նախապատրաստվում հանդիպմանը՝ կենտրոնանալով մրցակցի մեկ ֆուտբոլիստի վրա, այլ գնահատում եմ Պիոլիի թիմի ընդհանուր որակները:

Կարծում եմ՝ Սկուդետոյի համար այս պահին 2 հիմնական թեկնածուներ կան՝ «Յուվենտուսն» ու «Ինտերը»: Նրանցից հետո կան մի քանի թիմեր, որոնք ունակ են հաջող մրցաշրջան անցկացնել: Այս մրցաշրջանի ընթացքը ցույց է տալիս, որ բոլոր թիմերի համար էլ ցանկացած խաղ բարդ է լինելու: Շատ մրցունակ առաջնություն է»,- Ֆոնսեկայի խոսքերը մեջբերում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:

«Ռոմայի» հայտացուցակը «Միլանի» դեմ մրցավեճի համար

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռոմայի» հայտացուցակը «Կլուժի» դեմ հանդիպման համար

Բայրամյան. «Ինչպե՞ս կարող է հավաքականում հատուկ վերաբերմունք չլինել Մխիթարյանի նկատմամբ»

Հայտնի է Շվեդիայի 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստը

«Ռոմայի» ֆուտբոլիստները նախապատրաստվում են «Կլուժի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)

Մխիթարյանը մոտ է «Ռոմայի» հետ նոր պայմանագիր կնքելուն

Ջեկոն ապաքինվել է կորոնավիրուսից

Զլատան. «Ո՞վ է EA SPORTS FIFA-ին թույլ տվել օգտագործել իմ անունն ու դեմքը»

Մխիթարյանի ֆանտաստիկ գոլի անիմացիոն տարբերակը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը՝ «Պարմայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանն ապացուցեց, որ իր անհավատալի տեխնիկայով բազմապիսի գոլեր կարող է խփել

Իբրահիմովիչը բաց կթողնի շուրջ մեկ ամիս

Մխիթարյանն Ա սերիայում ամենաշատն է վրիպել մեն-մենակ դուրս գալուց հետո

Ռոնալդուի կողքին. Ա սերիայի տուրի խորհրդանշական թիմը՝ ըստ Whoscored-ի

Մխիթարյանի տպավորիչ վիճակագրությունը «Պարմայի» հետ խաղում

«Միլանը» հաղթեց «Նապոլիին», Իբրահիմովիչը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց