Ֆոնսեկա. «Մխիթարյանի, Պեդրոյի ու Սմոլինգի ձեռքբերումն ինձ համար կարևոր էր» - VNews
Բաժիններ

Ֆոնսեկա. «Մխիթարյանի, Պեդրոյի ու Սմոլինգի ձեռքբերումն ինձ համար կարևոր էր»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր սպասումների մասին՝ հատուկ շեշտելով, որ Հենրիխ Մխիթարյանի, Պեդրոյի ու Քրիս Սմոլինգի ձեռքբերումն իր համար կարևոր է եղել:

Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը մինչև «Ռոմայի» լիարժեք անդամ դառնալը հռոմեական ակումբում ելույթ էր ունենում վարձակալական հիմունքով:

«Ինձ համար կարևոր էր Հենրիխ Մխիթարյանի, Պեդրոյի ու Քրիս Սմոլինգի ձեռքբերումը: Մարաշ Կումբուլայի ու Բորխա Մայորալի համալրումը նույնպես լավ էր:

Ջասթին Կլյուվերտին փոխարինող ձեռք բերելը, զգում էի, շատ կարևոր էր, սակայն անհնար էր: Մի՛ մոռացեք, որ «Ռոման» ամիսներ շարունակ մարզական տնօրեն չի ունեցել, իսկ դա ազդել է նաև բանակցությունների վրա:

Երկու օրում հնարավոր չէ թիմ կառուցել. դա ժամանակ է պահանջում: Պետք է ասեմ, սակայն, որ եթե տիտղոսները որոշվեին ակումբի հանդեպ կրքով ու սիրով, ապա «Ռոման» ամեն տարի կնվաճեր Սկուդետոն: Հավատացեք ինձ՝ այս երկրպագուներն առանձնահատուկ են, ու ես կցանկանայի նրանց տալ իրենց արժանի գավաթը»,- ասել է Ֆոնսեկան պորտուգալական Record-ի հետ զրույցում:

Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Բայրամյան. «Ինչպե՞ս կարող է հավաքականում հատուկ վերաբերմունք չլինել Մխիթարյանի նկատմամբ»

Հայտնի է Շվեդիայի 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստը

«Ռոմայի» ֆուտբոլիստները նախապատրաստվում են «Կլուժի» դեմ հանդիպմանը (լուսանկարներ)

Մխիթարյանը մոտ է «Ռոմայի» հետ նոր պայմանագիր կնքելուն

Ջեկոն ապաքինվել է կորոնավիրուսից

Մխիթարյանի ֆանտաստիկ գոլի անիմացիոն տարբերակը (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը՝ «Պարմայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանն ապացուցեց, որ իր անհավատալի տեխնիկայով բազմապիսի գոլեր կարող է խփել

Իբրահիմովիչը բաց կթողնի շուրջ մեկ ամիս

Մխիթարյանն Ա սերիայում ամենաշատն է վրիպել մեն-մենակ դուրս գալուց հետո

Ռոնալդուի կողքին. Ա սերիայի տուրի խորհրդանշական թիմը՝ ըստ Whoscored-ի

Մխիթարյանի տպավորիչ վիճակագրությունը «Պարմայի» հետ խաղում

«Միլանը» հաղթեց «Նապոլիին», Իբրահիմովիչը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Մխիթարյանն արտերկրի առաջնություններում 100-րդ գոլի հոբելյանը նշեց

Ֆոնսեկա․ «Ինձ չի զարմացրել Մխիթարյանի այսպիսի խաղն ընթացիկ մրցաշրջանում»

«Մեր հայ հերոսների համար»․ Մխիթարյանի գրառումը դուբլի հեղինակ դառնալուց հետո