-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
ՍՍԿ Նապոլի
ԱՍ Ռոմա
1 - 0 Լորենցո Ինսինյե - 30`
2 - 0 Fabian Ruiz Pena - 64`
3 - 0 Դրիս Մերտենս - 81`
4 - 0 Մատեո Պոլիտանո - 86`
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան «Նապոլիի» դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին անդրադարձել է իր թիմի կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի ու Պեդրոյի խաղին:
Հարցին, թե Հենրիխ Մխիթարյանն ու Պեդրոն խաղադաշտում ավելի կարևոր են իրենց որակի՞, թե՞ խաղային մտածելակերպից բխող արդյունքի համար, Ֆոնսեկան պատասխանել է. «Երկուսն էլ: Նրանք կարծես երկու երեխա լինեն, որոնք նոր են սկսել ֆուտբոլ խաղալ: Նրանք միշտ մեծ ու դրական վերաբերմունք ունեն»,- «Ռոմայի» պաշտոնական կայքը փոխանցում է Ֆոնսեկայի խոսքը:
Նշենք նաև, որ հռոմեական ակումբը «Նապոլիի» դեմ խաղից առաջ վիճակագրական տվյալներ է ներկայացրել՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությանը:
«Micki on fire» գլխագրի ներքո «Ռոմայի» պաշտոնական կայքը գրում է. «Հենրիխ Մխիթարյանը լիգայում անցկացրած վերջին երկու խաղում դարձել է 5 գոլի հեղինակ, և նա միայն Զլատան Իբրահիմովիչին(11) է զիջում Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում գրանցած արդյունավետ գործողությունների քանակով: Մխիթարյանն 9 արդյունավետ գործողություն է կատարել՝ 4 գոլային փոխանցում, 5 գոլ»:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո